Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2026 թվականի N 1534-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական սեփականություն հանդիսացող` 140,743,776.0 (հարյուր քառասուն միլիոն յոթ հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` սույն որոշման հավելվածում նշված գույքը, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` կնքվող պայմանագրում նախատեսելով, որ գույքի շահագործման և սպասարկման, ինչպես նաև պայմանագրի նոտարական հաստատման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1534-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը|Չափի|Տրամագիծը   |Երկա|Անշարժ գույքի     |Ծանոթա-   |

|ը/կ|                |միա-|            |րու-|նկատմամբ իրավունք-|գրություն |

|   |                |վորը|            |թյու|ների պետական      |          |

|   |                |    |            |նը  |գրանցման վկայականի|          |

|   |                |    |            |կամ |համարը            |          |

|   |                |    |            |քա- |                  |          |

|   |                |    |            |նակը|                  |          |

|   |                |    |            |(մ) |                  |          |

|___|_____________________________________________________________________|

|1. |ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնք`                                    |

|___|_____________________________________________________________________|

|1) |Լիճք գյուղի     |մ   |d=57 մմ     |51  |N 07042026-09-0010|          |

|   |բարձր ճնշման    |    |            |    |                  |          |

|   |կողմնատար       |    |            |    |                  |          |

|   |գազատար         |    |            |    |                  |          |

|___|________________|____|____________|____|                  |__________|

|2) |գազաբաշխիչ      |հատ |            |1   |                  |          |

|   |կայանի սարքերի  |    |            |    |                  |          |

|   |և  սարքավորում- |    |            |    |                  |          |

|   |ների համալիր    |    |            |    |                  |          |

|___|________________|____|____________|____|                  |__________|

|3) |միջին ճնշման    |գծմ |Վերգետնյա   |165 |                  |          |

|   |գազատարներ      |    |d=89մմ-69 մ,|    |                  |          |

|   |                |    |d=57մմ-96 մ |    |                  |          |

|___|________________|____|____________|____|                  |__________|

|4) |միջին ճնշման    |գծմ |ստորգետնյա  |1845|                  |          |

|   |գազատար         |    |Պէ          |    |                  |          |

|   |                |    |d=90մմ-1165մ|    |                  |          |

|   |                |    |d=63մմ-680մ |    |                  |          |

|___|________________|____|____________|____|__________________|__________|

|5) |գլխամասային     |հատ |            |1   |                  |Հանդիսա-  |

|   |հաշվիչ հանգույց`|    |            |    |                  |նում են   |

|   |GSA-100 Elcor-MU|    |            |    |                  |գազատար-  |

|___|________________|____|____________|____|__________________|ների բաղ- |

|6) |հաշվիչ հանգույց`|հատ |            |1   |                  |կացուցիչ  |

|   |G-4 ՃԿ ՌԴ-10    |    |            |    |                  |մասեր և   |

|___|________________|____|____________|____|__________________|առանձին   |

|7) |պահարանային     |հատ |            |2   |                  |պետական   |

|   |գազակարգավորիչ  |    |            |    |                  |գրանցում  |

|   |(ՊԳԿԿ)          |    |            |    |                  |չեն       |

|   |                |    |            |    |                  |պահանջում |

|___|_____________________________________________________________________|

|2. |Այլ նյութական արժեքներ                                               |

|___|_____________________________________________________________________|

|1) |խցանային փական  |հատ |            |6   |                  |Իրավունք- |

|   |d 20            |    |            |    |                  |ների      |

|___|________________|____|____________|____|__________________|պետական   |

|2) |գնդիկավոր փական |հատ |            |4   |                  |գրանցում  |

|   |dպ 50           |    |            |    |                  |չի պահանջ-|

|___|________________|____|____________|____|                  |վում      |

|3) |էլ. շարժական    |հատ |            |1   |                  |          |

|   |փական d 50      |    |            |    |                  |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2026
N 1534-Ա
Որոշում