ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-97-Ո-105
2026 թ.
ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը, հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ԲԴԽ-96-Ո-104 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Սոնա Խաչատրյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան
2026թ. հոկտեմբերի 27
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://www.court.am/api/assets/5c2e5c7e- b893-4cbd-a3e0-e9eecb5c0469)` 27 հոկտեմբերի 2026 թվական: