ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2026 թվականի N 1054-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 111-Ա որոշման N 1 հավելվածում`
1) «Ա. Ջուլհակյան» բառերը փոխարինել «Մ. Կարապետյան» բառերով.
2) «Ա. Ջուլհակյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Հ. Ենգոյան-Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 28
Երևան