ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հոկտեմբերի 2026 թվականի N 1056-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 28-րդ հոդվածի 8-րդ մասը`
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1414-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1056-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արման Անդրիկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
Գագիկ Իսախանյան - ՀՀ վարչապետի օգնական
Լուսինե Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն կրթության և գիտության
կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ
Դավիթ Բաղումյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության սպորտի քաղաքականության վարչության
պետի տեղակալ
Ստալ Սարդարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության հանրակրթության վարչության
հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների
համակարգման բաժնի պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վաղինակ Գալուստյան - «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական
քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Արայիկ Բաղդադյան - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
(համաձայնությամբ)
Խորեն Զարգարյան - «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն
(համաձայնությամբ)
Սամվել Գասպարյան - Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
(համաձայնությամբ)
Եղիա Յայլյան - «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան
մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գայանե Ասցատրյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ֆիզիկական վերականգնման ամբիոնի դասախոս
Գրիգոր Ամբարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս
Արմեն Գրիգորյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի սպորտային ըմբշամարտի և արևելյան
մարզաձևերի ամբիոնի դասախոս
Վահե Հասրաթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի սպորտային ըմբշամարտի և արևելյան
մարզաձևերի ամբիոնի դասախոս
Նարինե Մարե- - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
Գասպարյան ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Աշոտ Խաչատրյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Հեղինե Սարկիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Աշոտ Ղազարյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Ժիրայր Դավեյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Հովհաննես - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
Ամիրխանյան ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների և
սպորտային տուրիզմի կառավարման ֆակուլտետի սովորող