ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1557-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 429-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) N 1 հավելվածի աղյուսակում`
ա. «3001-ից» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
._____________________________________________________________________.
|3004-ից|Բժշկական արտադրատեսակ հանդիսացող արտադրանքը |
._____________________________________________________________________.
«,
բ. «3006-ից» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
._____________________________________________________________________.
|3304-ից|3304990000 (միայն ներարկումների համար նախատեսված միջոցներ) |
._____________________________________________________________________.
«,
գ. «3822-ից» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
._____________________________________________________________________.
|3824-ից|3824996400 (դեղագործության կամ վիրաբուժության մեջ կիրառվող |
| |ապրանքներ և բաղադրություններ, այլ` նախատեսված միայն |
| |ներարկումների համար) |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2026 թվական: