Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1570-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«17. Գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալներն են.

1) անհատույց օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում` իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաշվառման վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը և հաշվառման վայրի հասցեն.

2) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը (հասցեն, մակերեսը).

3) անհատույց օգտագործման տրամադրման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը.

4) սույն կարգի 3-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նշված սուբյեկտների դեպքում` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի կամ գնահատված շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ նշված արժեքների բացակայության դեպքում` սկզբնական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը.

5) սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով նշված սուբյեկտների դեպքում` (բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության.

6) անհրաժեշտության դեպքում` օրենսդրությամբ կամ սույն կարգով նախատեսված այլ տեղեկատվություն:».

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով`

«17.1. Գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

1) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի գտնվելու վայրը (հասցեն).

2) անհատույց օգտագործման տրամադրման ժամկետը.

3) անհատույց օգտագործման տրամադրման ձևը.

4) անհատույց օգտագործողի անունը կամ անվանումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2026
N 1570-Ն
Որոշում