ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-100-Ո-107
2026 թ.
ԷԴԳԱՐ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը, հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ԲԴԽ-99-Ո-106 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Էդգար Կյուրեղյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան
2026թ. հոկտեմբերի 30
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://www.court.am/api/assets/4b7e579e- e976-4469-b23f-dbd8c41de6ac)` 30 հոկտեմբերի 2026 թվական: