ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
22 հոկտեմբերի 2026 թվական N 344-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետում «Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը և տվյալները» բառերը փոխարինել «Թափոնն առաջացնող, իսկ «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքում` նաև թափոնի նոր սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները» բառերով, իսկ «(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)» բառերը` «(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)» բառերով,
2) 14-րդ կետում «Թափոն առաջացնողի» բառերը փոխարինել «Թափոնն անձնագրավորողի» բառերով, իսկ «Կազմակերպության ղեկավար» բառերը` «Իրավաբանական անձի ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
10/22/2026 Հ. Մաթևոսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հոկտեմբերի 2026 թվական: