ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1576-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.
2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի փողոց 70/8, պետական գրանցման համարը` 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը` 02284645) ընկերության կողմից` 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ` սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար.
3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1576-Լ որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են`
._____________________________________________________________________.
|NN |Ծածկագիրն |Ապրանքախմբի անվանումը |Ապրանքախմբի |
|ը/կ |ըստ ԱՏԳ ԱԱ | |համառոտ անվանումը|
|_____|_______________|_____________________________|_________________|
|1. |2827 20 000 0 |Կալցիումի քլորիդ |Բժշկական |
| | | |արտադրատեսակներ |
|_____|_______________|_____________________________|_________________|
|2. |2905 45 000 9 |Այլ գլիցերին |Բժշկական |
| | | |արտադրատեսակներ |
|_____|_______________|_____________________________|_________________|
|3. |2933 29 900 0 |Միացություններ հետերոցիկլա- |Բժշկական |
| | |յին` միայն ազոտի հետերա- |արտադրատեսակներ |
| | |ատոմ(ներ) պարունակող | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|4. |2941 10 000 0 |Հակաբիոտիկներ. Պենիցիլիններ |Բժշկական |
| |2941 90 000 9 |և դրանց ածանցյալներ, որոնք |արտադրատեսակներ |
| | |ունեն պենիցիլանաթթվի | |
| | |կառուցվածք, ինչպես նաև այդ | |
| | |միացությունների աղերը, այլ | |
| | |հակաբիոտիկներ | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|5. |3001 90 200 0 |Գեղձեր և այլ օրգաններ` նախա-|Բժշկական |
| | |տեսված օրգանաբուժության |արտադրատեսակներ |
| | |համար, չորացրած, մանրացրած | |
| | |կամ չմանրացրած, այդ թվում` | |
| | |փոշիացրած. գեղձերի և այլ | |
| | |օրգանների կամ դրանց արտազա- | |
| | |տուկների լուծամզվածքներ` | |
| | |նախատեսված օրգանաբուժության | |
| | |համար, հեպարին և դրա աղերը, | |
| | |մարդկային և կենդանական | |
| | |ծագում ունեցող այլ նյութեր` | |
| | |պատրաստված թերապևտիկ կամ | |
| | |կանխարգելիչ նպատակներով օգտա-| |
| | |գործման համար, այլ տեղում | |
| | |չնշված կամ չներառված | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|6. |3002 90 100 0 |Արյուն մարդկային. կենդանական |Բժշկական |
| | |արյուն` պատրաստված թերապև- |արտադրատեսակներ |
| | |տիկ, կանխարգելիչ կամ ախտորոշ-| |
| | |ման նպատակներով օգտագործելու | |
| | |համար. շիճուկներ իմունային, | |
| | |արյան այլ թորամասեր ու | |
| | |իմունաբանական նյութեր` ձևա- | |
| | |փոխված կամ չձևափոխված, այդ | |
| | |թվում` բիոտեխնոլոգիական ճանա-| |
| | |պարհով ստացված. պատվաստանյու-| |
| | |թեր, թույներ, միկրոօրգանիզմ- | |
| | |ների կուլտուրաներ (բացի | |
| | |խմորասնկերից) և նույնանման | |
| | |նյութեր. բջջային կուլտուրա- | |
| | |ներ` ձևափոխված կամ չձևափոխ- | |
| | |ված | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|7. |3005 |Բամբակ, թանզիֆ, վիրակապեր և |Բժշկական |
| | |համանման արտադրատեսակներ |արտադրատեսակներ |
| | |(օրինակ` վիրակապական նյութեր,| |
| | |կպչուն սպեղանիներ, թրջոցներ)`| |
| | |ներծծված կամ պատված դեղագոր- | |
| | |ծական նյութերով կամ մանրածախ | |
| | |վաճառքի համար նախատեսված | |
| | |ձևերով կամ փաթեթավորումներով| |
| | |փաթեթավորված, որոնք նախատես- | |
| | |ված են բժշկության, վիրաբու- | |
| | |ժության, ստոմատոլոգիայի կամ | |
| | |անասնաբուժության մեջ | |
| | |օգտագործելու համար | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|8. |3006 10 100 0 |Դեղագործական արտադրանք. |Բժշկական |
| |3006 10 300 9 |աղելար` վիրաբուժական, մանրէա-|արտադրատեսակներ |
| |3006 10 900 0 |զերծ, նույնանման մանրէազերծ | |
| |3006 40 000 0 |նյութեր` կարեր դնելու համար | |
| |3006 50 000 0 |(ներառյալ` մանրէազերծ ներծծ- | |
| |3006 70 000 0 |վող վիրաբուժական կամ ատամնա- | |
| |3006 91 000 0 |բուժական թելերը) և մանրէա- | |
| | |զերծ հարակցային գործվածքներ` | |
| | |վերքերի վիրաբուժական փակման | |
| | |համար. լամինարիա մանրէազերծ | |
| | |և վիրախծուծներ` լամինարիա- | |
| | |յից, մանրէազերծ. մանրէազերծ | |
| | |ներծծվող վիրաբուժական կամ | |
| | |ատամնաբուժական արյունականգ | |
| | |միջոցներ (հեմոստատիկներ). | |
| | |վիրաբուժական կամ ատամնաբուժա-| |
| | |կան մանրէազերծ հարակցային | |
| | |պատնեշներ` ներծծվող կամ | |
| | |չներծծվող, ցեմենտներ ատամի և | |
| | |այլ նյութեր ատամնալցման | |
| | |համար. ցեմենտներ` ոսկրերը | |
| | |վերականգնող, պայուսակներ սա- | |
| | |նիտարական և հավաքածուներ` | |
| | |առաջին օգնություն ցուցաբերե- | |
| | |լու համար, պատրաստուկներ | |
| | |դոնդողի տեսքով, որոնք նախա- | |
| | |տեսված են բժշկության կամ | |
| | |անասնաբուժության մեջ վիրահա- | |
| | |տությունների կամ ֆիզիկական | |
| | |հետազոտությունների ժամանակ | |
| | |մարմնի մասերի համար որպես | |
| | |քսայուղեր կամ մարմնի և բժշ- | |
| | |կական գործիքների միջև որպես | |
| | |կապակցող ագենտներ օգտագործե- | |
| | |լու համար, հարմարանքներ, | |
| | |որոնք նույնացվում են որովայ- | |
| | |նային խոռոչի բացվածքների | |
| | |համար օգտագործվող հարմարանք- | |
| | |ների հետ | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|9. |3507 90 900 0 |Ֆերմենտներ. ֆերմենտային պատ- |Բժշկական |
| | |րաստուկներ` այլ տեղում չնշված|արտադրատեսակներ |
| | |կամ չներառված | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|10. |3808 94 100 0 |Ինսեկտիցիդներ, ախտահանող ու |Հակասեպտիկ և |
| |3808 94 300 0 |նույնանման միջոցներ |ախտահանիչ միջոց- |
| |3808 94 800 0 | |ներ |
|_____|_______________|_____________________________|_________________|
|11. |3821 00 000 0 |Միկրոօրգանիզմների աճեցման |Բժշկական |
| | |համար նախատեսված կուլտուրային|արտադրատեսակներ |
| | |միջավայրեր | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|12. |3822 |Հիմքի վրա ախտորոշիչ կամ լաբո-|Բժշկական |
| | |րատոր ռեագենտներ, պատրաստի |արտադրատեսակներ |
| | |ախտորոշիչ կամ լաբորատոր | |
| | |ռեագենտներ` հիմքի վրա կամ | |
| | |առանց հիմքի, չփաթեթավորված | |
| | |կամ հավաքածուներով փաթեթավոր-| |
| | |ված, բացառությամբ 3006 | |
| | |ապրանքային դիրքի ապրանքների, | |
| | |ինչպես նաև հավաստագրված | |
| | |ստանդարտ նմուշներ | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|13. |3824 99 640 0 |Դեղագործության կամ վիրաբու- |Բժշկական |
| | |ժության մեջ կիրառվող այլ |արտադրատեսակներ |
| | |արտադրանք և բաղադրություններ| |
|_____|_______________|_____________________________|_________________|
|14. |3926 20 000 0 |Այլ արտադրատեսակներ պլաստմաս-|Բժշկական |
| |3926 90 970 9 |սայից և արտադրատեսակներ այլ |արտադրատեսակներ |
| | |նյութերից` նշված 3901-3914 | |
| | |ապրանքային դիրքերում | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|15. |4014 |Արտադրատեսակներ` հիգիենիկ կամ|Բժշկական |
| | |դեղագործական (ներառյալ` |արտադրատեսակներ |
| | |ծծակները), վուլկանացրած | |
| | |ռետինից` բացի կոշտ ռետինից, | |
| | |կցամասերով կոշտ ռետինից կամ | |
| | |առանց դրանց | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|16. |4015 12 000 |Հագուստ և հագուստի պարագաներ|Բժշկական |
| |4015 19 000 0 |(ներառյալ` ձեռնոցները, թաթ- |արտադրատեսակներ |
| | |մանները և կիսաձեռնոցները)` | |
| | |վուլկանացված ռետինից` բացի | |
| | |կոշտ ռետինից, այլ նպատակների | |
| | |համար | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|17. |4818 90 |Զուգարանի թուղթ և նույնանման|Բժշկական |
| | |թուղթ, թաղանթանյութի բամբակ |արտադրատեսակներ |
| | |կամ թաղանթանյութի բամբակից | |
| | |քաթան` ստացված տնտեսական, | |
| | |կենցաղային կամ սանիտարահիգիե-| |
| | |նիկ նշանակության թաղանթանյու-| |
| | |թի մանրաթելերից, 36 սմ-ից ոչ | |
| | |ավելի լայնությամբ գլանափաթեթ-| |
| | |ներով կամ կտրտած` ըստ չափի | |
| | |կամ ձևի. թաշկինակներ, | |
| | |կոսմետիկ անձեռոցիկներ, սրբիչ-| |
| | |ներ, սփռոցներ, անձեռոցիկներ, | |
| | |սավաններ և կենցաղային-տնտե- | |
| | |սական, սանիտարահիգիենիկ կամ | |
| | |բժշկական նշանակության նույնա-| |
| | |նման արտադրատեսակներ` թղթի | |
| | |զանգվածից, թղթից, թաղանթա- | |
| | |նյութի բամբակից կամ թաղանթա- | |
| | |նյութի մանրաթելերից պատրաստ- | |
| | |ված քաթանից | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|18. |5603 12 900 0 |Չգործված կտորեղեն` ներծծված |Բժշկական |
| | |կամ չներծծված, պատվածքով կամ |արտադրատեսակներ |
| | |առանց պատվածքի, երկտակված կամ| |
| | |չերկտակված | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|19. |6602 00 000 0 |Ձեռնափայտեր, ձեռնափայտ-նստոց-|Բժշկական |
| | |ներ, ճիպոտներ, մտրակներ ձիա- |արտադրատեսակներ |
| | |վարության համար և նույնանման| |
| | |արտադրատեսակներ | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|20. |7010 10 000 0 |Ապակե սրվակիկներ |Բժշկական |
| | |արտադրատեսակներ |
|_____|_______________|_____________________________|_________________|
|21. |7017 |Սպասք` ապակյա, լաբորատոր, |Բժշկական |
| | |հիգիենիկ կամ դեղագործական |արտադրատեսակներ |
| | |նպատակների համար, աստիճանա- | |
| | |նշումով կամ առանց աստիճանա- | |
| | |նշման, տրամաչափված կամ չտրա- | |
| | |մաչափված | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|22. |8421 39 200 8 |Կենտրոնախուսակներ, ներառյալ` |Բժշկական |
| |8421 39 800 6 |կենտրոնախույս չորանոցները, |արտադրատեսակներ |
| | |սարքավորումներն ու | |
| | |սարքվածքները` հեղուկները | |
| | |և գազերը ֆիլտրելու կամ | |
| | |զտելու համար. սարքավորումներ | |
| | |և սարքվածքներ` այլ գազեր | |
| | |ֆիլտրելու կամ զտելու | |
| | |համար | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|23. |8539 49 000 0 |Ուլտրամանուշակագույն կամ |Բժշկական |
| | |ինֆրակարմիր ճառագայթման |արտադրատեսակներ |
| | |լամպեր, աղեղային լամպեր | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|24. |8713 |Տեղաշարժվել չկարողացող մարդ- |Բժշկական |
| | |կանց համար սայլակներ` սարքա- |արտադրատեսակներ |
| | |վորված կամ չսարքավորված | |
| | |շարժիչով կամ տեղաշարժվելու | |
| | |համար նախատեսված այլ մեխանի- | |
| | |կական սարքվածքներով | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|25. |9001 30 000 0 |Կոնտակտային ոսպնյակներ, |Բժշկական |
| |9001 40 |ոսպնյակներ` ապակյա ակնոցների |արտադրատեսակներ |
| |9001 50 |համար, այլ նյութերից | |
| | |ոսպնյակներ ակնոցների համար | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|26. |9004 |Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ |Բժշկական |
| | |և նույնանման օպտիկական |արտադրատեսակներ |
| | |սարքեր` շտկող, պաշտպանիչ կամ | |
| | |այլ | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|27. |9018 |Բժշկության, վիրաբուժության, |Բժշկական |
| | |ատամնաբուժության կամ անասնա- |արտադրատեսակներ |
| | |բուժության մեջ օգտագործվող | |
| | |սարքեր և սարքվածքներ` | |
| | |ներառյալ սցինտիգրաֆիկական | |
| | |ապարատուրաները, էլեկտրաբժշ- | |
| | |կական այլ ապարատուրաներ և | |
| | |տեսողությունը հետազոտելու | |
| | |սարքեր | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|28. |9019 |Սարքվածքներ մեքենաբուժության |Բժշկական |
| | |համար, մերսման ապարատներ, |արտադրատեսակներ |
| | |ունակությունների որոշման | |
| | |համար հոգեբանական թեստերի | |
| | |անցկացման ապարատուրա, օզոնա- | |
| | |յին, թթվածնային և աերոզոլա- | |
| | |յին թերապիայի ապարատուրա, | |
| | |արհեստական շնչառության կամ | |
| | |այլ թերապևտիկ շնչառական | |
| | |ապարատներ | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|29. |9021 |Օրթոպեդիկ հարմարանքներ` |Բժշկական |
| | |ներառյալ հենակները, վիրաբու- |արտադրատեսակներ |
| | |ժական գոտիները և կալանդները,| |
| | |բեկակալները և այլ հարմարանք-| |
| | |ներ` կոտրվածքները բուժելու | |
| | |համար. մարմնի արհեստական | |
| | |մասեր, լսողական ապարատներ և | |
| | |այլ հարմարանքներ` մարմնի վրա | |
| | |կրելու, մոտը պահելու կամ | |
| | |մարմնի մեջ պատվաստվելու | |
| | |համար` օրգանի արատը կամ դրա | |
| | |անաշխատունակությունը փոխհա- | |
| | |տուցելու համար | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|30. |9022 12 000 0 |Ապարատուրա` հիմնված ռենտգեն- |Բժշկական |
| |9022 13 000 0 |յան, ալֆա, բետա, գամմա կամ |արտադրատեսակներ |
| |9022 14 000 0 |այլ իոնացնող ճառագայթման | |
| |9022 19 000 0 |օգտագործման վրա, բժշկական, | |
| |9022 21 000 0 |վիրաբուժական, ատամնաբուժական | |
| |9022 30 000 0 |կամ անասնաբուժական օգտագործ- | |
| |9022 90 000 0 |ման համար նախատեսված կամ | |
| | |չնախատեսված` ներառյալ ռենտ- | |
| | |գենագրական կամ ռադիոթերապև- | |
| | |տիկ հետազոտությունների համար | |
| | |ապարատուրաները, ռենտգենյան | |
| | |խողովակները և ռենտգենյան | |
| | |ճառագայթման այլ գեներատոր- | |
| | |ները, բարձր լարման գեներատոր-| |
| | |ները, վահանները և կառավարման| |
| | |վահանակները, էկրանները, | |
| | |սեղանները, բազկաթոռները և | |
| | |նույնանման այլ արտադրատեսակ- | |
| | |ներ` հետազոտության կամ | |
| | |բուժման համար | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|31. |9027 50 000 0 |Գազա- կամ ծխաանալիզատորներ, |Բժշկական |
| | |այլ սարքեր և ապարատուրա` |արտադրատեսակներ |
| | |օպտիկական (ուլտրամանուշակա- | |
| | |գույն, սպեկտրի տեսանելի մասի,| |
| | |ինֆրակարմիր) ճառագայթման վրա | |
| | |հիմնված | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|32. |9402 |Կահույք` բժշկական, վիրաբուժա-|Բժշկական |
| | |կան, ատամնաբուժական կամ անաս-|արտադրատեսակներ |
| | |նաբուժական (օրինակ` վիրահատա-| |
| | |կան սեղաններ, զննման համար | |
| | |սեղաններ, մեխանիկական հարմա- | |
| | |րանքներով հիվանդանոցային | |
| | |մահճակալներ, ատամնաբուժական | |
| | |բազկաթոռներ). վարսավիրական և | |
| | |նույնանման բազկաթոռներ` | |
| | |պտտելու և միաժամանակ | |
| | |բարձրացնելու և թեքելու | |
| | |հարմարանքներով. վերոհիշյալ | |
| | |արտադրատեսակների մասեր | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|33. |9403 |Այլ կահույք և դրա մասերը |Բժշկական |
| | | |արտադրատեսակներ |
|_____|_______________|_____________________________|_________________|
|34. |9619 00 890 |Կանացի հիգիենիկ միջադիրներ և |Բժշկական |
| | |խծուծներ (տամպոններ), խանձա- |արտադրատեսակներ |
| | |րուրներ, տակդիրներ և նույնա-| |
| | |նման արտադրատեսակներ` ցանկացա| |
| | |նյութից | |
|_____|_______________|_____________________________|_________________|
|35. |9620 00 000 9 |Այլ մոնոհենարաններ, երկոտանի-|Բժշկական |
| | |ներ, եռոտանիներ և նույնանման|արտադրատեսակներ |
| | |արտադրատեսակներ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1576-Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն ծրագրի նպատակն է` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները` Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2. ՀՀ-ում ապրանքները սկսել են դրոշմավորվել 1997 թվականից: Դրոշմավորումը կատարվել է ակցիզային դրոշմանիշերով և տարածվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վրա: Սկսած 2013 թվականից ներդրվեց նաև դրոշմապիտակներով դրոշմավորման համակարգ, որը սկզբում տարածվեց ջրեղենի, ըմպելիքի, հյութերի և գարեջրի վրա: 2014 թվականից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացան նաև կաթնամթերքը, պահածոները, կոսմետիկ միջոցները, դեղերը, իսկ 2018 թվականից` ցանկում ներառվեցին նաև մակարոնային արտադրատեսակները, մսեղենը, յուղերը և այլն:
3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է: 2023 թվականից սկսած ՀՀ-ում փուլային եղանակով ներդրվեց նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգը, որը նախ տարածվեց ծխախոտի, ալկոհոլի, իսկ հետագայում նաև ջրերի, կաթնամթերքի և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մյուս ապրանքների վրա:
3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար:
5. Ներկայումս առկա խնդիրներն են`
1) ոչ բոլոր ապրանքներն են դրոշմավորման ենթակա, և դրանց շրջանառության և իրացման նկատմամբ անհրաժեշտ է հսկողական լրացուցիչ միջոցներ ներդնել.
2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.
3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն:
6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ`
1) պետության համար`
ա. ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն, բ. լրացուցիչ հարկային եկամուտներ,
գ. իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն` երկրի կտրվածքով,
դ. ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.
2) բիզնեսի համար`
ա. թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ` ստվերի կրճատման հաշվին,
բ. ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,
գ. թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.
3) սպառողների համար`
ա. կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,
բ. հասարակական վերահսկողություն,
գ. սպառողների իրավունքների պաշտպանություն:
7. Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control): Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը` հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ` էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն:
4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանեցնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ:
9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում:
10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել`
1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը` ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին» N 19 որոշումը:
11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգն իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:
12. Ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով: Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար: Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ` ազգային օպերատոր)` թվային եղանակով:
13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով` շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:
14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով` օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:
15. Օպերատորի կողմից մշակված բջջային հավելվածը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն:
16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին`
1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.
2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.
3) այլ պետական համակարգերի հետ` ըստ անհրաժեշտության:
17. Ապրանքների շրջանառության մասնակիցների` այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:
18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու`
1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.
2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.
3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.
4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմավորման ծածկագիր պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը:
5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում`
1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.
2) ապրանքաշրջանառության մասնակիցները.
3) տեղեկատվական համակարգի օպերատորը:
20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:
21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի`
1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.
2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.
3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:
22. Ազգային օպերատորը կապահովի`
1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.
2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.
3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.
4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը` անհատույց սկզբունքով:
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը`
1) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.
2) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը` արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.
3) ապրանքների նույնականացում և, հետևաբար, շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.
4) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից` հատուկ բջջային հավելվածի միջոցով.
5) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը:
7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ
24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ: Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի:
25. Չնայած նշված ռիսկին` կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը` հատկապես երկարաժամկետ հեռանկարում:
8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ
26. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում:
27. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու:
28. Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմավորման ծածկագրերի տրամադրման հետ կապված ծախսերը իրականացնելու է օպերատորը:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):