Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՓՈՐՁԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1577-Ն

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

11. Փորձաքննության մարմինը պարտավոր է լիազոր մարմնի պահանջով` պահանջում նշված ժամկետում ներկայացնել իր գործունեության, իրականացված փորձաքննությունների, տրամադրված փորձաքննության ակտերի, փորձագետների գործունեության և փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը: Միաժամանակ փորձաքննության մարմինը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում`

1) սույն հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փորձագետների վերաբերյալ տեղեկությունները` նրանց որակավորումը հավաստող փաստաթղթերով.

2) սույն հավելվածի 10-րդ կետի 2-5-րդ ենթակետերով նախատեսված համակարգերի, մեխանիզմների և ներքին ընթացակարգերի վերաբերյալ տեղեկությունները և դրանք հավաստող փաստաթղթերը:

12. Լիազոր մարմինը սույն կարգով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրում է փորձաքննության մարմնի գործունեության համապատասխանությունը սույն կարգով և փորձաքննություն իրականացնող գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին: Ուսումնասիրությունն իրականացվում է լիազոր մարմնին ներկայացված կամ օրենքով սահմանված կարգով հասանելի տեղեկությունների և փաստաթղթերի շրջանակներում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Համապատասխան պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինն իր իրավասության շրջանակում և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված հիմքերի ու կարգի համաձայն ձեռնարկում է համապատասխան միջոցներ:

13. Փորձագետի մասնագիտական որակավորումը, տվյալ ոլորտում մասնագիտական կոմպետենտության գնահատումը և համապատասխան որակավորման վկայականի (սերտիֆիկատի) տրամադրումն իրականացվում են ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

14. Հավատարմագրման ազգային մարմնի կողմից «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի` ապրանքի ծագման վերաբերյալ փորձաքննության իրականացմանը ներգրավված և հավատարմագրման շրջանակում մասնագիտական կարողությունները գնահատված անձնակազմի համար սույն կարգով որակավորման ընթացքում հաշվի են առնվում հավատարմագրման շրջանակում գնահատված մասնագիտական կարողությունները: Այդ անձանց համար սույն կարգով ստուգվում են միայն ապրանքի ծագման որոշման վերաբերյալ մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները:

15. Ապրանքի ծագման վերաբերյալ փորձաքննությունն իրականացվում է միայն սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող և օրենքով սահմանված կարգով ծանուցված փորձաքննության մարմնի կողմից` համապատասխան որակավորում ունեցող փորձագետի միջոցով: Ֆիզիկական անձի կողմից սույն կարգով սահմանված որակավորում ունենալը ինքնին հիմք չէ ապրանքի ծագման վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու համար:

16. Փորձագետի որակավորման գործընթացն իրականացվում է դիմումի հիման վրա` համաձայն N 6 ձևի, որը ներառում է`

1) փաստաթղթերի ընդունում և ուսումնասիրություն.

2) թեկնածուի` սահմանված պահանջներին համապատասխանության ստուգում.

3) թեստավորման փուլ.

4) բանավոր քննության փուլ.

5) արդյունքների ամփոփում.

6) որակավորման վերաբերյալ որոշման ընդունում.

7) որակավորման վկայականի (սերտիֆիկատի) տրամադրում:

17. Փորձագետների որակավորումն իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին և ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024 ստանդարտի պահանջներին համապատասխան:

18. Որակավորման գործընթացն իրականացնող սերտիֆիկացման մարմինը, սույն կարգով և ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024 ստանդարտով սահմանված պահանջների շրջանակում նախապես մշակում, հաստատում և հրապարակում է որակավորման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ սերտիֆիկացման սխեման և դրան համապատասխան`

1) որակավորման գործընթացի կազմակերպման և իրականացման կարգը.

2) թեկնածուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման ձևը և ժամկետները.

3) թեստավորման և բանավոր քննության անցկացման ընթացակարգը.

4) գնահատման և քննության արդյունքների արձանագրման ընթացակարգը.

5) որակավորման արդյունքների վերաբերյալ որոշումների կայացման և դրանց մասին թեկնածուին տեղեկացնելու կարգը.

6) որակավորման վկայականի (սերտիֆիկատի) տրամադրման, կասեցման, դադարեցման և վերահաստատման ընթացակարգերը.

7) դիմում-բողոքների և բողոքարկումների քննության ընթացակարգը.

8) որակավորման գործընթացի վերաբերյալ այլ կազմակերպական և տեխնիկական հարցեր:

19. Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն` ապրանքագիտության, մաքսային գործի, տնտեսագիտության, արտադրության տեխնոլոգիայի կամ համապատասխան ապրանքախմբի ոլորտում, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներ` ապրանքների ծագման կանոնների, մաքսային կարգավորման, արտադրական գործընթացների և ապրանքի ծագումը հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծագման կանոնները և առևտրային ռեժիմով նախատեսված պահանջների վերաբերյալ:

20. Փորձագետի որակավորման գնահատման թեստային փուլում ստուգվում են նրա մասնագիտական և իրավական գիտելիքները:

21. Թեստային առաջադրանքները կազմվում են նախապես հաստատված հարցերի բազայի հիման վրա:

22. Թեստը բաղկացած է 50 թեստային առաջադրանքից, որոնք հարցերի բազայից ընտրվում են պատահականության սկզբունքով:

23. Թեստային առաջադրանքներից յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավորով:

24. Թեստային փուլի առավելագույն գնահատականը 50 միավոր է:

25. Թեստային փուլը հաղթահարված է համարվում, եթե մասնագետը հավաքել է առնվազն 40 միավոր:

26. 40 միավորից պակաս արդյունքի դեպքում մասնագետը չի մասնակցում բանավոր գնահատման փուլին:

27. Թեստի արդյունքները արձանագրվում են` ապահովելով գնահատման արդյունքների հետագծելիությունը:

28. Բանավոր գնահատման փուլում ստուգվում են մասնագետի մասնագիտական գիտելիքները, դրանք կիրառելու կարողությունները և մասնագիտական իրավիճակներում հիմնավորված որոշումներ և եզրահանգումներ կատարելու կարողությունը:

29. Բանավոր գնահատումն իրականացվում է նախապես հաստատված հարցերի և իրավիճակային խնդիրների բազայի հիման վրա:

30. Յուրաքանչյուր մասնագետի տրվում է 10 հարց, որոնք ընտրվում են հարցաշարում ներառված հարցերից` պատահական ընտրության միջոցով:

31. Բանավոր հարցերից յուրաքանչյուրը գնահատվում է 0-3 միավորով:

32. Բանավոր փուլի առավելագույն գնահատականը 30 միավոր է:

33. Բանավոր փուլը հաղթահարված է համարվում, եթե մասնագետը հավաքել է առնվազն 24 միավոր:

34. Մասնագետի որակավորման գնահատման առավելագույն արդյունքը կազմում է 80 միավոր, որից`

1) թեստային փուլ` 50 միավոր.

2) բանավոր գնահատման փուլ` 30 միավոր:

35. Թեստավորման և բանավոր քննության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են թեկնածուի ստացած միավորները` ըստ գնահատման փուլերի, ինչպես նաև գնահատման վերջնական արդյունքը:

36. Թեստավորման և բանավոր քննության արդյունքների գնահատումն իրականացվում է հանձնաժողովի կողմից, իսկ որակավորման վկայական (սերտիֆիկատ) տրամադրելու կամ չտրամադրելու, որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու, վերասերտիֆիկացնելու վերաբերյալ որոշումը` սերտիֆիկացման մարմնի կողմից:

37. Հանձնաժողովը կազմված է առնվազն հինգ անդամից:

38. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) սերտիֆիկացման մարմնի ներկայացուցիչ.

2) լիազոր մարմնի ներկայացուցիչ.

3) Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ.

4) համապատասխան ոլորտի մասնագետներ:

39. Լիազոր մարմնի ներկայացուցիչը հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տվյալ ոլորտում փորձագետների որակավորման գործընթացի` օրենսդրական և ոլորտային պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

40. Հանձնաժողովի նախագահին նշանակում է սերտիֆիկացման մարմինը` հանձնաժողովի անդամների կազմից, իսկ նախագահի տեղակալին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի անդամներից: Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա կողմից իր լիազորությունների իրականացման անհնարինության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նախագահի տեղակալը:

41. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

42. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել թեկնածուի գնահատմանը, եթե առկա է շահերի բախում կամ այլ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել նրա անաչառությունը:

43. Թեկնածուն համարվում է համապատասխան որակավորում ստացած, եթե`

1) բավարարել է փաստաթղթերով սահմանված պահանջներին.

2) հաղթահարել է թեստավորման և բանավոր քննության փուլերը` սույն կարգի 25-րդ և 33-րդ կետերով սահմանված նվազագույն գնահատականներին համապատասխան:

44. Հանձնաժողովը որակավորման գործընթացի ավարտից հետո կազմում է եզրակացություն, որում նշվում են`

1) թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում) և նույնականացման համար անհրաժեշտ տվյալները.

2) որակավորման ոլորտը.

3) թեստավորման արդյունքը.

4) բանավոր քննության արդյունքը.

5) ընդհանուր գնահատականը.

6) թեկնածուին որակավորում տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ առաջարկությունը:

45. Սերտիֆիկացման մարմինը հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է որոշում որակավորման վկայական (սերտիֆիկատ) տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ:

46. Որակավորման գործընթացը հաջողությամբ անցած անձին սերտիֆիկացման մարմինը տրամադրում է փորձագետի որակավորման վկայական (սերտիֆիկատ) 5 տարի ժամկետով: Սերտիֆիկատը գործողության մեջ մտնելուց հետո սերտիֆիկացման մարմնի կողմից 2 տարին մեկ անգամ իրականացվում է փորձագետի համապատասխանության հսկողություն` համաձայն սերտիֆիկացման մարմնի կողմից հաստատված ընթացակարգի:

47. Որակավորման վկայականում (սերտիֆիկատում) նշվում են`

1) փորձագետի անունը, ազգանունը.

2) որակավորման ոլորտը.

3) փորձագետի իրավասության շրջանակը.

4) որակավորման վկայականի (սերտիֆիկատի) համարը.

5) տրամադրման ամսաթիվը.

6) գործողության ժամկետը.

7) սերտիֆիկացման մարմնի անվանումը.

8) սերտիֆիկացման սխեմայի, ստանդարտի կամ համապատասխան այլ փաստաթղթերի վկայակոչումները:

48. Փորձաքննության մարմինը փորձագետ կարող է ներգրավել կամ նշանակել միայն այն անձին, որն ունի տվյալ փորձաքննության ոլորտին և իրավասության շրջանակին համապատասխան գործող որակավորման վկայական (սերտիֆիկատ):

49. Փորձագետը պարտավոր է փորձաքննությունն իրականացնել անկախության, անաչառության, օբյեկտիվության, մասնագիտական կոմպետենտության, գաղտնիության և ապացույցների հետագծելիության սկզբունքների պահպանմամբ:

50. Փորձագետի որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է որակավորման վկայական (սերտիֆիկատ) տրամադրած սերտիֆիկացման մարմնի կողմից հանձնաժողովի եզրակացության հիման վրա հետևյալ հիմքերով`

1) որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողությունը կասեցվում է`

ա. փորձագետի կողմից փորձաքննության իրականացման ընթացքում շահերի բախման հետևանքով անկախության կամ անաչառության պահանջները խախտելու դեպքում,

բ. փորձագետի կողմից փորձաքննության իրականացման ընթացքում շահերի բախման առկայության մասին չհայտնելու դեպքում,

գ. սույն կարգի 49-րդ կետով սահմանված` փորձագետի պարտականությունների այնպիսի խախտման դեպքում, որը ազդում է փորձաքննության արդյունքների հիմնավորվածության, օբյեկտիվության կամ հետագծելիության վրա.

2) որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողությունը դադարեցվում է`

ա. փորձագետի կողմից որակավորում ստանալու համար կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում,

բ. փորձագետի կողմից փորձաքննության արդյունքները կեղծելու դեպքում,

գ. փորձագետի կողմից որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողության կասեցման ընթացքում փորձագիտական գործունեություն իրականացնելու դեպքում,

դ. սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողության կասեցման հիմքը սույն հավելվածի 51-րդ կետով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում:

51. Սույն հավելվածի 50-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշմամբ նշվում են կասեցման հիմքը, այն վերացնելու համար փորձագետի կողմից կատարման ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետը: Որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողությունը կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:

52. Փորձագետը կասեցման հիմքը վերացնելուց հետո սերտիֆիկացման մարմին է ներկայացնում համապատասխան գործողությունների կատարումը հավաստող փաստաթղթերը: Փորձագետի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում սերտիֆիկացման մարմինը հանձնաժողովի եզրակացության հիման վրա որոշում է ընդունում որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողությունը վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ:

53. Որակավորման վկայականի (սերտիֆիկատի) գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման մասին տեղեկությունը սերտիֆիկացման մարմնի կողմից տրամադրվում է փորձաքննության մարմնին և լիազոր մարմնին 1 աշխատանքային օրվա ընթացքում:

54. Մասնագետի որակավորման գնահատման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել արդյունքների մասին տեղեկանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` սերտիֆիկացման մարմին ներկայացնելով գրավոր կամ էլեկտրոնային դիմում-բողոք: Դիմում-բողոքում նշվում են բողոքարկվող որակավորման գնահատման արդյունքը, դիմում-բողոքի հիմքերը և ներկայացվող պահանջը:

55. Դիմում-բողոքը քննում է հանձնաժողովից անկախ ձևավորված բողոքարկման հանձնաժողովը: Բողոքարկման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել տվյալ մասնակցի որակավորման գնահատումն իրականացրած կամ դրան մասնակցած անձինք:

56. Բողոքարկման հանձնաժողովը ձևավորվում է որակավորման գործընթացն իրականացնող սերտիֆիկացման մարմնի կողմից և բաղկացած է առնվազն 5 անդամից: Բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են սերտիֆիկացման մարմնի` որակավորման գնահատման գործընթացին չմասնակցած ներկայացուցիչներ և համապատասխան ոլորտի մասնագետներ:

57. Բողոքարկման հանձնաժողովի նախագահը և նախագահի տեղակալը ընտրվում են բողոքարկման հանձնաժողովի անդամներից: Բողոքարկման հանձնաժողովի նախագահի բացակայության կամ նրա կողմից իր լիազորությունների իրականացման անհնարինության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նախագահի տեղակալը:

58. Բողոքարկման հանձնաժողովն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Բողոքարկման հանձնաժողովի որոշումն ընդունվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Բողոքարկման հանձնաժողովի որոշումը պետք է պարունակի դիմում-բողոքի քննության արդյունքները, ընդունված որոշման հիմնավորումը և, անհրաժեշտության դեպքում, որակավորման գնահատման արդյունքի փոփոխության վերաբերյալ տվյալները:

59. Բողոքարկման հանձնաժողովի կողմից դիմում-բողոքը քննվում է այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմում-բողոքի քննության շրջանակներում բողոքարկման հանձնաժողովը ուսումնասիրում է դիմում-բողոքի հիմքերը, ինչպես նաև մասնագետի որակավորման գնահատմանն առնչվող փաստաթղթերը:

60. Դիմում-բողոքի քննության արդյունքում բողոքարկման հանձնաժողովը կարող է`

1) դիմում-բողոքը բավարարել և փոփոխել մասնագետի որակավորման գնահատման արդյունքը, այդ թվում` վերանայել առանձին հարցերի գնահատականները.

2) ուղղել տեխնիկական կամ թվաբանական սխալը, եթե դրա ուղղումը չի հանգեցնում մասնագետի պատասխանների կամ գնահատման բովանդակության վերագնահատման.

3) դիմում-բողոքը մերժել և մասնագետի որակավորման գնահատման արդյունքը թողնել անփոփոխ:

61. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը դիմումատուին տրամադրվում կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է այն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Դիմող ______________________________________________________________

(իրավաբանական անձի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն,

հեռախոսահամարը, ֆաքսը)

 

2. Իրավաբանական անձանց պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը

______________________________________________________________________

 

3. Խնդրում եմ տրամադրել (ՍՏ-1 ԱՊՀ, ՍՏ-1 ՎՐԱՍՏԱՆ, ՍՏ-3, Ա, EAV, ընդհանուր) ձևի ծագման հավաստագիր

______________________________________________________________________

 

4. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման հիմքը`

[] նախկինում կազմված փորձաքննության ակտ

[] սույն կարգով նախատեսված` առանց փորձաքննության հավաստագրի տրամադրման դեպք

 

5. Փորձաքննության ակտի համարը, ամսաթիվը (լրացվում է փորձաքննության ակտի հիման վրա հավաստագիր տրամադրելու դեպքում):

______________________________________________________________________

 

6. Ապրանքի նախատեսվող արտահանման երկիրը

______________________________________________________________________

 

7. Ապրանքների ցանկ

 

._________________________________________________________________________.

|Ապրանքի  |Ապրանքի|Չափի   |Քանակը|Փաթեթա-|Տեղերի|Քաշը    |Մեկ    |Ապրանքի |

|անվանումը|ծածկա- |միավորը|      |վորման |թիվը  |(նետտո/ |միավորի|արժեքը  |

|         |գիրը   |       |      |տեսակը |      |բրուտտո)|գինը   |        |

|_________|_______|_______|______|_______|______|________|_______|________|

|   1     |   2   |   3   |   4  |   5   |   6  |    7   |   8   |   9    |

|_________|_______|_______|______|_______|______|________|_______|________|

._________________________________________________________________________.

 

Սույնով հայտարարում եմ, որ դիմում-հայտարարագրում ներկայացված տեղեկությունները և կից ներկայացված փաստաթղթերը հավաստի են, և պատասխանատվություն եմ կրում դրանց հավաստիության համար:

Պարտավորվում եմ տեղեկացնել ապրանքի ծագման որոշման վրա ազդող` ապրանքի արտադրության համար օգտագործվող հումքի, նյութերի, բաղադրիչների, արտադրական գործընթացի կամ այլ համապատասխան պայմանների փոփոխությունների մասին:

Խնդրում եմ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրել`

______________________________________________________________________

(տրամադրման եղանակը կամ էլեկտրոնային համակարգում տրամադրելու

վերաբերյալ նշում)

 

    Դիմող`  _______________________        _______________________

               (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

_____ ___________________ 20 թ.

 

Ձև N 2

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Դիմող _____________________________________________________________

(իրավաբանական անձի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն,

հեռախոսահամարը, ֆաքսը)

 

2. Իրավաբանական անձանց պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը

______________________________________________________________________

 

3. Ապրանք ստացողի տվյալները ___________________________________________

(անվանումը կամ անունը, ազգանունը, հասցեն,

հեռախոսահամարը և էլեկտրոնային

փոստի հասցեն)

 

4. Խնդրում եմ տրամադրել`

[] մշտական անվանացանկի համար կազմվող փորձաքննության ակտ

[] առանձին խմբաքանակի համար կազմվող փորձաքննության ակտ

 

Ապրանքի ծագման հավաստագրի նախատեսվող ձևը`

[] ՍՏ-1 ԱՊՀ [] ՍՏ-1 Վրաստան [] ՍՏ-3 [] «A» [] EAV [] ընդհանուր

[] այլ`________

 

5. Ապրանքի նախատեսվող արտահանման երկիրը

______________________________________________________________________

 

6. Փորձաքննության իրականացման նպատակը կամ կիրառելի ծագման ռեժիմը

_______________________________________________________________________

(առկայության դեպքում` արտոնյալ կամ ոչ արտոնյալ ծագման որոշում,

համապատասխան միջազգային պայմանագրով կամ այլ կիրառելի ակտով նախատեսված

ծագման կանոն)

 

7. Ապրանքների ցանկ

 

._________________________________________________________________________.

|Ապրանքի  |Ապրանքի|Չափի   |Քանակը|Փաթեթա-|Տեղերի|Քաշը    |Մեկ    |Ապրանքի |

|անվանումը|ծածկա- |միավորը|      |վորման |թիվը  |(նետտո/ |միավորի|արժեքը  |

|         |գիրը   |       |      |տեսակը |      |բրուտտո)|գինը   |        |

|_________|_______|_______|______|_______|______|________|_______|________|

|   1     |   2   |   3   |   4  |   5   |   6  |    7   |   8   |   9    |

|_________|_______|_______|______|_______|______|________|_______|________|

._________________________________________________________________________.

 

Սույնով հայտարարում եմ, որ դիմում-հայտարարագրում ներկայացված տեղեկությունները և կից ներկայացված փաստաթղթերը հավաստի են, և պատասխանատվություն եմ կրում դրանց հավաստիության համար:

Պարտավորվում եմ տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքի ծագման որոշման վրա ազդող` ապրանքի արտադրության համար օգտագործվող հումքի, նյութերի, բաղադրիչների, արտադրական գործընթացի կամ այլ համապատասխան պայմանների փոփոխությունների մասին:

 

Կից ներկայացվող փաստաթղթեր`

 

1._____________________________________________________________________ 2._____________________________________________________________________ 3._____________________________________________________________________ 4._____________________________________________________________________ 5._____________________________________________________________________

 

    Դիմող` _______________________         _______________________

              (ստորագրությունը)               (անունը, ազգանունը)

 

_____ ___________________ 20 թ.

 

Ձև N 3

 

._____________________________________________________________________.

|1. Consignor (Exporter) (name of the |4. No. ____________________    |

|country)                             |                               |

|                                     |         CERTIFICATE           |

|_____________________________________|     OF ORIGIN OF GOODS        |

|2. Consignee (Importer) (name of the |Issued by ____________________ |

|country and postal address)          |          (name of the country)|

|                                     |To be submitted to ____________|

|                                     |                   (name of the|

|                                     |                      country) |

|_____________________________________|_______________________________|

|3. Means of transport and route      |5. For official use ___________|

|(insofar as known)                   |_______________________________|

|_____________________________________|_______________________________|

|6. Serial|7. Type,   |8. Description |9. Weight (kg) |10. Invoice    |

|No.      |form, and  |of goods       |(gross/net)    |number and date|

|         |quantity of|               |               |               |

|         |packages   |               |               |               |

|_________|___________|_______________|_______________|_______________|

|         |           |               |               |               |

|_____________________________________|_______________________________|

|11. Certification                    |12. Declaration of the         |

|It is hereby certified that the      |Applicant                      |

|declaration of the applicant         |The undersigned declares that  |

|corresponds to the facts.            |the information provided above |

|____ _____________ 20 __             |is true, that all the goods    |

|                                     |have been wholly produced or   |

|Seal                                 |have undergone sufficient      |

|_________________                    |processing in                  |

|   (signature)                       |_____________________,         |

|                                     |(name of the country)          |

|                                     |and that all of them comply    |

|                                     |with the requirements          |

|                                     |established for the origin of  |

|                                     |such goods.                    |

|                                     |____ _____________ 20 __       |

|                                     |                               |

|                                     |Seal                           |

|                                     |_________________              |

|                                     |   (signature)                 |

._____________________________________________________________________.

 

Ձև N 4

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Ես`_________________________________________________________________-ս,

(անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________________________

                   (բնակության վայրը, հեռախոսահամարը)

_______________________________________________________________________

                          (անձնագրի տվյալները)

իմ սեփական հողատարածքում_______________________________________________

(մարզը, գյուղը)

աճեցրել եմ_____________________________________________________________

(ապրանքի անվանումը)

 

    քանակությունը` _____________,          քաշը` _______________________

                       (տեղ)                        (բրուտտո, նետտո)

 

Արտահանվող երկիրը

______________________

 

Տրանսպորտային միջոցը _________________________________________________

 

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

 

____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 5

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ _______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

ձեռք է բերել __________________________________________________________

(ապրանքի անվանումը)

աճեցված` ______________________________________________________________

(մարզը, գյուղը)

 

    արտահանելու համար       քանակությունը`              քաշը`

    ________________        _____________,        __________________:

       (երկիրը)                 (տեղ)              (բրուտտո, նետտո)

 

Կից ներկայացնում եմ`

 

. ձեռքբերման փաստաթղթերը.

. ձեռքբերման փաստաթղթերը պահպանվում են __________________ հասցեում: Անհրաժեշտության դեպքում պարտավորվում եմ տրամադրել:

 

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

 

    Տնօրեն`  _______________________       _______________________

               (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

Նշված ապրանքների արտադրության ընթացքում ծագումը որոշելու վավերապայմանները համապատասխանում են N փորձաքննության ակտի կազմման համար ներկայացված պայմաններին, և վավերապայմաններում փոփոխություն տեղի չի ունեցել:

Ներկայացված տեղեկատվության համար կրում եմ պատասխանատվություն:

 

    Տնօրեն`  _______________________       _______________________

               (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

Ձև N 6

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցելու _________________________________

_______________________________________________________________________

 

(նշվում է համապատասխան մասնագիտական ուղղությունը)______________________

_______________________________________________________________________

որակավորման քննությանը:

Կից ներկայացնում եմ`

ա) անձնագրի պատճենը,

բ) մեկ լուսանկար (3 x 4 սմ չափսի),

գ) հավատարմագրված անձանց սերտիֆիկացման մարմնի հետ կնքված պայմանագիրը:

Ծանոթացել եմ`

ա) «Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, փորձաքննության մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննության անցկացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 20-- թվականի -- N -ն որոշմանը,

բ) որակավորման քննության անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կանոններին:

Տեղեկացված եմ այն մասին, որ որակավորման քննությունն անցկացվելու է հավատարմագրված անձանց սերտիֆիկացման մարմնում:

Հայտնում եմ, որ դատական վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ:

 

    Դիմորդ` _______________________        ______________________

              (ստորագրությունը)              (անունը, ազգանունը)

 

Ձև N 7 «Է»

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱԿՏ

 

Փորձաքննության ակտ N ________

արտահանվող ապրանքի ծագման և ծածկագրի վերաբերյալ

 

1. Կազմման տարեթիվը _______________ 2. Կազմման վայրը ______________

3. Ակտը կազմված է փորձագետ(ներ) ___________________________ կողմից:

4. Փորձաքննությունն անցկացվել է ներկայացուցիչների մասնակցությամբ

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպությունը        |Պաշտոնը                |Անունը, հայրանունը,|

|                         |                       |ազգանունը          |

|_________________________|_______________________|___________________|

._____________________________________________________________________.

 

5. Հիմք` կարգագիր N _________________________ ____ ______20 թ.

6. Փորձաքննության ներկայացված է _______________________________________

ապրանքի քանակը ________________________________________________________

(ապրանքատեղերի թիվը, տարայի տեսակը)

որից`

 

._____________________________________________________________________.

|Ըստ        |Չափման     |Քանակը     |    |Փաթեթավորման |Քաշը (կգ)     |

|ապրանքային |միավորը    |           |    |և  պիտակավոր-|______________|

|անվանման   |           |           |    |ման նկարագիրը|բրուտտո|նետտո |

|___________|___________|___________|____|_____________|_______|______|

._____________________________________________________________________.

 

7. Փորձաքննության խնդիրը ______________________________________________

8. Մատակարար __________________________________________________________

(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն)

9. Արտադրող ___________________________________________________________

10. Պայմանագիր N ______________________________________________________

11. Ստացող ____________________________________________________________

(անվանումը (անունը, ազգանունը) և փոստային հասցեն)

_______________________________________________________________________

12. Հաշիվ-ապրանքագրի համարը և տարեթիվը _______________________________

13. Տրանսպորտային միջոցը և երթուղին (որքանով այն հայտնի է) ___________

_______________________________________________________________________

14. Տեղեկություններ հումքի, կիսապատրաստվածքի, նյութի վերաբերյալ

_______________________________________________________________________

(անվանումը, բաղադրությունը, ապրանքատեսակը, ստացման հիմնավորումը)

_______________________________________________________________________

15. Հանրապետությունում կատարված հիմնական տեխնոլոգիական պրոցեսները, որոնք ապրանքին տալիս են ծագման կարգավիճակ__________________________________

______________________________________________________________________

 

16. Ստուգման արդյունքները _____________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

17. Փորձագետի եզրակացությունը

Շարադրվածի հիման վրա հավաստում եմ, որ սույն ակտի 14-րդ կետում նշված ապրանքը (ները) ունեն Հայաստանի Հանրապետության իսկական ծագում

______________________________________________________________________

 

    Ապրանքի փորձաքննության սկիզբը          Ապրանքի փորձաքննության ավարտը

    _____________________________          _____________________________

 

    Փորձագետ ______________                Ներկայացուցիչներ _______________

                                           ________________________________

                                           ________________________________

_______________________________________________

 

Ակտը գրանցված է ______ __________________ ___ 20 թ.

 

Կ. Տ.

 

Ակտն առանց կնիքի անվավեր է

Սույն ակտը __________ օրինակով ստացել է ___ __________ ____ 20 թ.

 

_________________

(ստորագրությունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2026
N 1577-Ն
Որոշում