ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 2026 թվականի N 1598-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 900-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՏՈՒԺԱՆՔԻ ԳՈՒՄԱՐԸ ՆԵՐԵԼՈՒ, ՎԱՐԿԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈԿՈՍԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 900-Ա որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջև կնքված վարկային պայմանագրով փաստացի տրամադրված բյուջետային վարկի չմարված մայր գումարը և վերջինիս նկատմամբ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հաշվեգրված տոկոսները ենթակա են կապիտալացման: Կապիտալացման արդյունքում ձևավորված գումարի և դրա նկատմամբ սույն որոշումից բխող համաձայնագրով հաշվարկված տոկոսագումարների մարման վերջնաժամկետ է սահմանվում 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Որպես պարտքի ներում` ազատել հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 900-Ա որոշման հիման վրա կնքված վարկային պայմանագրից բխող և որոշումից բխող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ օրենքի կամ պայմանագրի ուժով որպես պատասխանատվություն հաշվարկված տույժերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսի գումարի վճարման պարտավորության կատարումից:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշումից բխող և դրա կատարումն ապահովող համապատասխան համաձայնագիր` պահպանելով որոշմամբ սահմանված` փաստացի ստացված վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքն անփոփոխ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. նոյեմբերի
Երևան