Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1602-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Իրավաբանական անձանց և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի սահմաններում ընդերքօգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1932-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 152-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման 1-ին կետում «անձանց և քաղաքացիներին» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով.

3) որոշման հավելվածում`

ա. վերնագրում «ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով,

բ. 1-ին, 2-րդ կետերում «անձանց և քաղաքացիներին» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան` տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևյալ աշխատանքները.

1) բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող` սեփական տնտեսական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով` մինչև երկու մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` մինչև հինգ մետր խորությամբ.

2) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով.

3) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` բազմաբնակարան շենքերի և հասարակական շինությունների կառուցման դեպքում` օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:»,

դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքների իրականացման համար օգտակար հանածոյի արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններ չեն պահանջվում, իսկ նշված աշխատանքներն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում ընդերքօգտագործման վճար չեն վճարում:»,

ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն իրավունք ունեն իրականացնելու այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա մասին գրավոր տեղեկացրել են լիազոր մարմնին` նշելով հողամասի կադաստրային ծածկագիրը, օգտակար հանածոյի անվանումը, դրա արդյունահանման նպատակը և ծավալները:»,

զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Գրությանը կից ներկայացվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում` նաև օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի համապատասխան հատվածը, որը հնարավորություն կտա նույնականացնելու կառուցվող օբյեկտի նշանակությունը, հողային աշխատանքների տեղադրությունը, հատակագծային սահմանները, խորությունը և նախագծային ծավալները, ինչպես նաև շինարարության թույլտվության պատճենը, եթե տվյալ օբյեկտի կառուցման համար օրենսդրությամբ պահանջվում է շինարարության թույլտվություն:»,

է. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Լիազոր մարմինը գրությունը գրանցելուց հետո դրա մասին օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ծանուցում է դիմող իրավաբանական կամ ֆիզիկական անձին և նույն ժամկետում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում` նաև սույն կարգի 6-րդ կետով նախատեսված համապատասխան փաստաթղթերը:»,

ը. 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «անձինք և քաղաքացիները» բառերը փոխարինել «ու ֆիզիկական անձինք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. նոյեմբերի 5

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 նոյեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2026
N 1602-Ն
Որոշում