ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 նոյեմբերի 2026 թվականի N 1129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 3-րդ կետում «սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը» բառերը փոխարինել «բարեկեցության նախարարությունը» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում`
ա. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար» բառերով,
բ. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալ» բառերով,
գ. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչության պետ» բառերով,
դ. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. նոյեմբերի 13
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 16 նոյեմբերի 2026 թվական: