ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 նոյեմբերի 2026 թվականի N 100-Ն
«ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
91. Միջին խմբի սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն են`
1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը,
2) ձևավորել ճիշտ կեցվածք, համաչափ, ներդաշնակ մարմնի կառուցվածք,
3) սովորեցնել վարժությունների կատարման ժամանակ ճիշտ շնչել և արտաշնչել առանց շնչարգելումների,
4) քայլել ձեռքերի ազատ և բնական շարժումներով, կեցվածք պահել ուղիղ, քայլքի ժամանակ ամրապնդել ձեռքերի և ոտքերի համաձայնեցված շարժումներ,
5) վազել թեթև, ռիթմիկ, հրվելով թաթերով և արտահայտչական ճախրումով,
6) զարգացնել շարժումների կատարման ճշգրտությունը,
7) սովորեցնել տեղից ցատկել ճիշտ ելման դրությունից, թափով, առաջ հրվել, զուգակցելով ձեռքերի շարժումները և փափուկ վայրէջք կատարել,
8) նետումների ժամանակ սովորեցնել ընդունել ճիշտ ելման դրությունը, առարկան նետել համապատասխան ուղղությամբ,
9) ֆիզիկական վարժությունների հիմնական շարժումների, խաղերի, ընդհանուր զարգացնող վարժությունների յուրացման միջոցով ընդլայնել, հարստացնել երեխաների շարժողական փորձը,
10) նպատակաուղղված մշակել սաների բոլոր շարժողական ընդունակությունները (արագաշարժության, ճարպկության, հավասարակշռություն, ուժ, ճկունություն, դիմացկունություն և այլն), զարգացնել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը, աչքաչափը:
92. Ֆիզիկական դաստիարակության այս խնդիրները կարող են հաջողությամբ լուծվել միայն ամենօրյա նպատակային շարժողական ռեժիմի իրականացման պայմաններում, դրանք են ամենօրյա ֆիզկուլտ-առողջարարական միջոցառումները, տարբեր ֆիզիկական վարժությունների և խաղերի կազմակերպումը, ինչպես նաև սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործունեությունները:
93. Հիմնական շարժումներով վարժություններ են`
1) շարում և շարափոխում` ինքնուրույն շարժվել ենթախմբերով և ամբողջ խմբով, կազմել շրջան, զույգերով, տողան` միասյուն շարքից, հավասարվել կողմնորոշիչով (հատակին նշված գծով), դարձումներ աջ, ձախ, ետ,
2) քայլք` թաթերի, կրունկների, ներբանների արտաքին կողմի վրա` փոքր և լայն քայլերով: Քայլել օձաձև` տեղադրված առարկաների միջով և ջեռքերի տարբեր դիրքերով (գոտկատեղին, կողմ, մեջքի ետևում): Կից քայլեր առաջ, կողմ և ետ: Քայլքի հերթագայումը վազքով, ցատկով` ձեռքերի տարբեր դիրքերով: Քայլել շարասյունով, փոխելով տեմպը և ուղղությունը` ուղղապահի փոփոխմամբ,
3) վազք` ոտնաթաթերին, ծնկները վեր բարձրացնելով, լայն քայլերով, շարասյունով, զույգերով, տարբեր ուղղություններով, շրջանով, միմյանց ձեռք բռնած, «օձաձև», շրջանցելով առարկաները, փոխելով շարժման ուղղությունը և տեմպը: Վազելով բռնել իր խաղընկերոջը և խուսափել նրանից տարբեր իրադրություններում: Դանդաղ վազք 1-1,5 ր: Վազել 40-60 մ միջին արագությամբ (3-4 անգամ): Վազքը հերթագայել քայլքով 80-120 մ վազքահեռավորություններում (2-3 անգամ): Դանդաղ վազք տեղանքում 240 մ: Մաքոքավազք` 3 անգամ 5-ական մ,
4) ցատկեր` երկու ոտքի վրա տեղում, ոտքերը միասին, ոտքերը զատած, պտտվելով իր շուրջը: 20 ցատկ (2-3 անգամ) ընդմիջումներով: Ոստյուններ առաջ, շրջանից-շրջան: Ցատկ մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Ցատկ 5-10 սմ բարձրությամբ առարկաների վրայով: Հաջորդականորեն ցատկել 4-6 գծերի միջով (գծերի հեռավորությունը միմյանցից 40-50 սմ): Տեղից հեռացատկ: Ցատկ 20-30 սմ բարձրությունից: Ցատկել կարճ ցատկապարանով,
5) նետումներ` առարկաների միջով միմյանց գլորել գնդակները, օղակները: Գնդակի վերնետում և որսում (3-4 անգամ): Գնդակը միմյանց փոխանցել ցածից, գլխի վրայով և որսալ (հեռավորությունը 1,5 մ): Գնդակը նետել երկու ձեռքով` 2մ հեռավորության վրա գտնվող արգելքի վրայով: Գնդակը նետել հեռու (տարվա վերջին` 3,5-6,5 մետրից ոչ պակաս),
6) սողանցում և մագլցում` սողանցում` առնվազն 10 մ: Սողանցում աջ և ձախ կողքով առարկաների տակով, առարկաների միջով: Սողանցում հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով` փորի վրա ձգվելով ձեռքերով: Չորեքթաթ շարժվել` հենվելով ներբանների և ափերի վրա: Մագլցել մարզապարանով` աջ և ձախ,
7) հավասարակշռություն` քայլել գծի վրա` ավազե պարկը դրված գլխին: Դարձումներ սահմանափակ մակերեսի վրա: Քայլել մարզանստարանի վրայով` ձեռքերը տարբեր դիրքերով: Վազքից անմիջապես հետո բարձրանալ մարզանստարանին` պահպանելով հավասարակշռությունը: Պահպանել հավասարակշռությունը` թաթերին կանգնած, ձեռքերը վեր, մեկ ոտքին կանգնած, ձեռքերը գոտկատեղին, կողմ դրություններով: Պտտվել երկու կողմերով` ձեռքերը գոտկատեղին կամ կողմ դիրքերով:
94. Ընդհանուր զարգացնող վարժություններն են`
1) ձեռքերի և ուսագոտու համար` ձեռքերը բարձրացնել առաջ, կողմ, վեր և իջեցնել: Ձեռքերը առաջ և կողմ դրություններում սեղմել և բացել մատները, պտտացնել դաստակները: Ձեռքերը հերթականությամբ բարձրացնել առաջ և վեր, իջեցնելով` թափով տանել ետ: Արմունկը ծալված կատարել շրջանաձև պտույտներ,
2) ոտքերի համար. բարձրանալ ոտնաթաթերին և կանգնել: Ոտքերը հերթականությամբ դնել առաջ` սկզբում կրնկի, ապա թաթի վրա և կատարել երեք դոփյուն: Կքանստել` ձեռքերը գոտկատեղին, կողմ, առաջ: Ծնկային հոդում ծալված ոտքն ուղղել, կրկին ծալել և իջեցնել: Ձգել թաթերը, ծալել ներբանը: Ոտքի մատներով հավաքել պարանը, ներբանով բռնել և տեղից տեղ տեղափոխել առարկաները,
3) իրանի համար` ձեռքերը գոտկատեղին` թեքվել կողմ: Ձեռքերը տանել կողմ (թափով և սահուն): Կանգնել ոտքերը միասին, կողմ տարածած, թեքվել առաջ` մատնելով հասնել ոտնաթաթերին: Թեքվել կողմ` ծնկներին կանգնած դիրքից գնդակը գլորել իր առանցքի շուրջը: Բարձրացնել մեկ ոտքը, ծնկատակով առարկան փոխանցել մեկ ձեռքից մյուսը: Նստել և կանգնել` ոտքերը խաչաձև դրությամբ: Մեջքի վրայից շրջվել փորի վրա, վեր պարզած ձեռքերով առարկան բռնած: Փորի վրա պառկած բարձրացնել առաջ պարզած ձեռքերը, ուսերը և գլուխը:
95. Շարժախաղերն են`
1) վազքով` «Ինքնաթիռ», «Գունավոր ավտոմեքենաներ», «Արջի մոտ` անտառում», «Ծիտիկները և կատուն», «Գտիր քո զույգը», «Իջեցրու չխկչխկանը», «Անտուն նապաստակը», «Բռնոցի»,
2) ցատկերով` «Նապաստակները և գայլը», «Աղվեսը հավանոցում», «Մոխրագույն նապաստակը լվացվում է»,
3) սողանցումով և մագլցելով` «Հովիվը և նախիրը», «Թռչունների չուն», «Փիսիկները և շնիկները»,
4) նետելով և բռնելով` «Գցիր-բռնիր», «Հարվածի՛ր մականին», «Գնդակը ցանցի վրայով»,
5) տարածության մեջ կողմնորոշվելով` «Գտի՛ր որտեղ է պահված», «Գտի՛ր և լռիր», «Ով գնաց», «Տապկնոցի»,
6) սահնակ` սահել սահնակով բլրակից: Բարձրանալ (սահնակով) բլրակի վրա: Արգելակել ընթացքը` բլրակից ցած սահելիս,
7) դահուկաքայլք` շարժվել առաջ` հաջորդական կից քայլերով` իրար ետևից, քայլել անհարթ տեղանքով: Կատարել դարձումներ տեղում, կանգնած, շրջվել երկու կողմի վրա: Ելնել բլրակին` կից քայլերով, ուղիղ, թեք և զիգզագ: Ինքնուրույն վերցնել դահուկները և դնել տեղը: Հանել և հագնել դահուկները, դրանց տանել թևի տակ: Դահուկներով անցնել 0,5-1 կմ,
8) խաղեր` «Որքան հեռու, այնքան լավ», «Դարպասիկներ», «Կարուսելն անտառում»,
9) հեծանիվ` վարել երկանիվ և եռանիվ հեծանիվը` ուղիղ ճանապարհով առաջ, շրջաձև, կատարել դարձումներ` աջ-ձախ,
10) խաղեր ջրում - «Ձկնկուլներ», «Փայտահատը ջրում», «Կարուսելներ», «Ֆուտբոլ ջրում», «Վազք գնդակի ետևից», «Ցույց տուր կրունկներդ», լողալ ռետինե օղակներով:
96. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 3, 4, 5, 6-ում:
Աղյուսակ 3.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10 մ)
._________________________________________________________________________.
|N |Գնահա- |Գլխի և |Ձեռքերի և |Ոտնաթաթի |Քայլքի |Ար- |
| |տում |մարմնի դիրքը |ոտքերի |դիրքը |ուղղության |դյունք|
| | | |շարժումների | |պահպանումը |վրկ |
| | | |համաձայնեց- | | | |
| | | |վածությունը | | | |
|__|_______|_____________|_____________|_____________|_____________|______|
|1.|Բարձր |Իրանը և |Ձեռքերն առանց|Ոտնաթաթը |Պահպանվում է | |
| | |գլուխը պահում|ավելորդ |դնում է |քայլքի ճիշտ | |
| | |է ուղիղ: |լարվածության |կրունկից թաթ:|ուղղությունը:| |
| | | |ցած կախված | | | |
| | | |են, | | | |
| | | |շարժումները | | | |
| | | |համաձայնեցված| | | |
| | | |են ոտքերի | | | |
| | | |շարժումների | | | |
| | | |հետ: | | | |
|__|_______|_____________|_____________|_____________|_____________|______|
|2.|Ցածր |Իրանը ճոճում |Ձեռքերի |Ձեռքերը |Չի պահպանվում| |
| | |է դեպի աջ և |շարժումները |տարածում է: |քայլքի ճիշտ | |
| | |ձախ, իջեցվում|լրիվ չեն |Ոտնաթաթերն |ուղղությունը:| |
| | |է գլուխը և |համաձայնեց- |առաջնային | | |
| | |ուսերը: |վում ոտքերի |մասով թեքված | | |
| | |Մարմինը |շարժումների |են ներս | | |
| | |թեքված է |հետ: |(ծուռթաթ): | | |
| | |առաջ: | |Ոտքերը | | |
| | | | |ծնկային և | | |
| | | | |կոնքազդրային | | |
| | | | |հոդերում խիստ| | |
| | | | |ծալված են: | | |
| | | | |Ոտնաթաթը | | |
| | | | |դնում է | | |
| | | | |ուղիղ, այլ ոչ| | |
| | | | |թե կրունկից | | |
| | | | |թաթ: | | |
|__|_______|_____________|_____________|_____________|_____________|______|
|3.|Միջին |Իրանի |Ձեռքերի |Մեկ կամ մի |Մեկ կամ մի | |
| | |շարժումները |շարժումների |քանի տարրերի |քանի տարրերի | |
| | |չեն համապատաս|ոչ հստակ, |բացասական |սխալ | |
| | |խանում դրական|արտահայտված |դրսևորում` |կատարում` | |
| | |գնահատականին:|կատարում: |մյուս տարրերի|մյուս տարրերի| |
| | |Մեկ տարրի | |ճիշտ կատարման|ճիշտ կատարման| |
| | |բացասական | |դեպքում: |դեպքում: | |
| | |դրսևորում: | | | | |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 4.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (վազք 30 մ)
.___________________________________________________________________.
|N |Գնահատում |Շարժումների |Ռիթմայնություն|«Ճախրում» |Արդյունք|
| | |կոորդինացիա | | |վրկ |
| | | | | | |
| | | | | | |
|__|__________|______________|______________|______________|________|
|1.|Բարձր |Իրանը և |Ուղղագիծ կամ |Ակնհայտ | |
| | |գլուխը պահել |հավասարաչափ |տարբերվող | |
| | |ուղիղ, ձեռքերն|վազք` ոտքերն |«թռիչք», | |
| | |ուղիղ անկյան |առանց դոփելու:|ոտքերի բավարար| |
| | |տակ ծալված, | |ծալում ծնկային| |
| | |ձեռքերի հստակ | |հոդերում: | |
| | |շարժումներ | | | |
| | |առաջ ու հետ: | | | |
|__|__________|______________|______________|______________|________|
|2.|Ցածր |Իրանի ճոճում |Ոտքերի դոփում.|«Ճախրում»-ի | |
| | |դեպի աջ և |քայլի անհամա- |բացակայու- | |
| | |ձախ, գլուխը |չափություն, ոչ|թյուն` | |
| | |ցած պահած, |ուղղագիծ վազք:|երկհենում. | |
| | |ձեռքերը | |անընդհատ այս | |
| | |տարածած, | |կամ այն ոտքը | |
| | |ձեռքերի հետ ու| |հպում է | |
| | |առաջ շարժում- | |գետնին: | |
| | |ների ոչ հստակ | | | |
| | |կատարում, | | | |
| | |ոտքերը ծնկային| | | |
| | |հոդերում | | | |
| | |կիսածալված են:| | | |
|__|__________|______________|______________|______________|________|
|3.|Միջին |Միջանկյալ |Բացասական մեկ |Ոչ հստակ | |
| | |բոլոր |կամ մի քանի |«ճախրում», | |
| | |վիճակներում |տարրերի |ոտքերի | |
| | |կամ ձեռքերի, |առկայություն` |անբավարար | |
| | |ոտքերի, իրանի |մյուս տարրերի |ծալում ծնկային| |
| | |շարժումները |դրական |հոդերում: | |
| | |չեն համապատաս-|կատարման | | |
| | |խանում դրական |դեպքում, | | |
| | |գնահատականին. |օրինակ` | | |
| | |բացասական մեկ |ուղղագիծ, բայց| | |
| | |տարրի |մանր ու վազք: | | |
| | |առկայություն | | | |
| | |մյուս տարրերի | | | |
| | |դրական | | | |
| | |գնահատականի | | | |
| | |դեպքում: | | | |
.___________________________________________________________________.
Աղյուսակ 5.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (տեղից հեռացատկ)
.___________________________________________________________________.
|N |Գնահատում |Հրում |«Ճախրում» |Վայրէջք |Արդյունք|
| | | | | |սմ |
|__|__________|______________|______________|______________|________|
|1.|Բարձր |Ձեռքերի ռիթմիկ|Հրման պահին |Փափուկ և | |
| | |նախապատրաս- |ձեռքերի |ճկուն վայրէջք`| |
| | |տական |թափահարում |ոտնաթաթերից | |
| | |շարժումների |առաջ-վերև, |կրունկների | |
| | |առկայություն, |արտահայտված |վրա, | |
| | |ոտքերի ծալում |«ճախրում»: |կիսածալված | |
| | |և մեկնարկի | |ոտքերով: | |
| | |դինամիկ դիրք, | | | |
| | |հրում` երկու | | | |
| | |ոտքով | | | |
| | |միաժամանակ: | | | |
|__|__________|______________|______________|______________|________|
|2.|Ցածր |Ձեռքերի |Հրման պահին |Վայրէջք ուղիղ | |
| | |նախապատրաս- |ձեռքերի |ոտքերով, | |
| | |տական |թափահարման |վայրէջքի | |
| | |շարժումների |բացակայու- |ժամանակ | |
| | |բացակայու- |թյուն, Ճախրման|հավասարա- | |
| | |թյուն, ոտքերի |փոխարեն` քայլ:|կշռության | |
| | |ոչ արտահայտված| |բացակայու- | |
| | |ծալում, երկու | |թյուն. որևէ | |
| | |ոտքերով ոչ | |ուղղությամբ | |
| | |միաժամանակյա | |վայր ընկնել: | |
| | |հրում: | | | |
|__|__________|______________|______________|______________|________|
|3.|Միջին |Հրման ոչ |Ձեռքերի փոքր |Վայրէջքի | |
| | |բավարար |թափահարում, |միջանկյալ | |
| | |արտահայտված |անբավարար |վիճակներ` ոչ | |
| | |առանձին տարրեր|«ճախրում»: |բավարար | |
| | |կամ բացասական | |դրական: | |
| | |(կատարված | | | |
| | |տարրերի | | | |
| | |առկայություն` | | | |
| | |մյուս տարրերի | | | |
| | |դրական | | | |
| | |կատարման | | | |
| | |դեպքում: | | | |
.___________________________________________________________________.
Աղյուսակ 6.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (150-200 գրամ ավազապարկի նետում)
._________________________________________________________________________.
|N |Գնահա- |Ելման |Թափահարում |Նետում |Իրանի դարձում|Ար- |
| |տում |դրություն | | | |դյունք|
| | | | | | |մ |
|__|_______|_____________|_____________|_____________|_____________|______|
|1.| Բարձր |Աջ ձեռքով |Ձեռքի զատում |Շարժումն |Իրանի | |
| | |նետելիս |դեպի նետման |իրականացվում |շարժում` | |
| | |ուղղակեցվածք |հակառակ կողմ`|է համարյա |նետումն | |
| | |ձախ կողմով, |համարյա |ուղղված |իրականացնող | |
| | |աջ ոտքը |ուղղված |ձեռքով, |ձեռքի | |
| | |կիսածալված: |վիճակով: |հետևից առաջ |հետևից. | |
| | | | |ուղղությամբ` |շարժումն | |
| | | | |«գլխի |ավարտվում է | |
| | | | |հետևից»: |դեպի մյուս | |
| | | | | |կողմ դարձում | |
| | | | | |կատարելով` | |
| | | | | |նետման | |
| | | | | |ուղղությամբ: | |
|__|_______|_____________|_____________|_____________|_____________|______|
|2.|Ցածր |Ուղղակեցվածքի|Դեպի կողմ |Նետումը |Նետումից հետո| |
| | |բացակայ- |ձեռքի զատման |բացակայում է:|բացակայում է | |
| | |յություն |բացակայու- | |իրանի | |
| | |նետման |թյուն: | |դարձումը: | |
| | |ուղղությամբ: | | | | |
|__|_______|_____________|_____________|_____________|_____________|______|
|3.|Միջին |Ուղղակեցվածքի|«Աշխատող» |Դրական |Իրանի դարձման| |
| | |բացակայու- |ձեռքի ճիշտ |գնահատականի |անբավարար | |
| | |թյանը բնորոշ |թափահարմանը |համար |կատարում` | |
| | |միջանկյալ |համապատասխա- |պահանջվող |առանց | |
| | |դիրքեր: |նող բոլոր |նետող ձեռքի |արտահայտված | |
| | | |դիրքերը: |շարժումներից |եզրափակող | |
| | | | |տարբերվող |փուլի: | |
| | | | |բոլոր մյուս | | |
| | | | |շարժումները: | | |
._________________________________________________________________________.
97. Շարժողական գործողությունների կատարմանը ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 7-ում.
Աղյուսակ 7.
.__________________________________________________________________.
|N | Շարժողական գործողություն | Տղաներ | Աղջիկներ |
| | |_________________|_________________|
| | |Տարվա |Տարվա |Տարվա |Տարվա |
| | |սկիզբ |վերջ |սկիզբ |վերջ |
|___|__________________________|________|________|________|________|
|1. |Վազք 10 մ ընթացքից |2.7 վրկ |2.2 վրկ |2.9 վրկ |2.3 վրկ |
|___|__________________________|________|________|________|________|
|2. |30 մ վազք բարձր մեկնարկից |9.5 վրկ |8.1 վրկ |10.2 վրկ|8.9 վրկ |
|___|__________________________|________|________|________|________|
|3. |Տեղից հեռացատկ |77.1 սմ |97.4 սմ |70.5 սմ |90.2 սմ |
|___|__________________________|________|________|________|________|
|4. |Ավազապարկի նետում |3.5 մ |5.1 մ |3.2 մ |4.1 մ |
| |(150 գրամ) աջ ձեռքով | | | | |
|___|__________________________|________|________|________|________|
|5. |Ավազապարկի նետում |2.1 մ |4.0 մ |2.0 մ |3.5 մ |
| |(150 գրամ) ձախ ձեռքով | | | | |
|___|__________________________|________|________|________|________|
|6. |90 մ վազք |32.1 վրկ|29.5 վրկ|32.1 վրկ|29.5 վրկ|
.__________________________________________________________________.
98. Այս տարիքային շրջանում օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է: Կոփման միջոցներից է արևային լոգանքների ընդունելը: Այդ արարողության օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհրաժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:
99. Ջրային արարողությունները կոփման լավագույն միջոցների մեջ են մտնում` ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը: Ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 34 oC, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 oC-ի: Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 oC ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրշփումը, ապա` ջրցանումը, և վերջում անցնել լողի:
100. Ջրային կոփման վերաբերյալ ցուցումները տրված են աղյուսակ 8-ում.
Աղյուսակ 8.
.____________________________________________.
|N |Կոփման օրը |Ջրի սկզբնական ջերմաստիճանը|
|___|_____________|__________________________|
|1. |1-3 | 37-34 oC |
|___|_____________|__________________________|
|2. |4-7 | 33-32 oC |
|___|_____________|__________________________|
|3. |8-11 | 31-30 oC |
|___|_____________|__________________________|
|4. |12-15 | 29-28 oC |
|___|_____________|__________________________|
|5. |16-20 | 27-26 oC |
|___|_____________|__________________________|
|6. |21-25 | 25-24 oC |
|___|_____________|__________________________|
|7. |26-30 | 23-22 oC |
.____________________________________________.
101. Միջին տարիքային խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտը գույքի ցանկը տրված է աղյուսակ 9-ում:
Աղյուսակ 9.
._________________________________________________________.
| | Գույքի անվանումը |
|___|_____________________________________________________|
|1. |Կեգլի |
|___|_____________________________________________________|
|2. |Օղականետիչ |
|___|_____________________________________________________|
|3. |Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ) |
|___|_____________________________________________________|
|4. |Ռետինե գնդակներ (20-25 սմ) |
|___|_____________________________________________________|
|5. |Ռետինե գնդակներ (տրամագիծը 6-8 սմ) |
|___|_____________________________________________________|
|6. |Ռետինե գնդակներ (տրամագիծը 10-12 սմ) |
|___|_____________________________________________________|
|7. |Մարմնամարզական փայտիկներ | (երկարությունը 75-80 սմ) |
|___|_____________________________________________________|
|8. |Օղախաղ (սերսո) |
|___|_____________________________________________________|
|9. |Դրոշակներ |
|___|_____________________________________________________|
|10.|Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ |
|___|_____________________________________________________|
|11.|Քուղ (երկարությունը 15-30 մետր) |
._________________________________________________________.
102. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է`
1) կատարի հիմնական շարժումները,
2) պահպանի հավասարակշռությունը,
3) խաղա շարժախաղեր,
4) խաղալիս և առօրյայում ճիշտ է զուգակցի շարժողական գործողությունները,
5) հասկանա շարժումների հաջորդականությունը,
6) մասնակցի գնդակով ակտիվ խաղերի,
7) սահի սահնակով և դահուկներով,
8) վարի ինքնագնաց,
9) վարի եռանիվ և երկանիվ հեծանիվ,
10) խաղա ջրային խաղեր,
11) կատարի ջրում կոորդինացված շարժումներ,
12) կատարի մկանային և ոսկրային համակարգի զարգացմանը նպաստող սպորտային վարժություններ, առաջադրանքներ,
13) առարկաներով կամ առանց դրանց կատարի ֆիզիկական վարժություններ,
14) սողանցի հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով,
15) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի կարգապահություն,
16) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն,
17) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ընկերասիրություն, համագործակցություն,
18) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի բարեկիրթ վարքագիծ և հարգանք դիմացինի նկատմամբ,
19) իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր,
20) ճանաչի հայ անվանի մազիկներին,
21) իմանա, թե որ մարզաձևերը տարվա որ եղանակի համար են նախատեսված,
22) իմանա որոշ հայտնի մարզիկների անուններ տարբեր սպորտաձևերում,
23) պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը,
24) պահպանի շարժումների կոորդինացիան, ռիթմայնությունը վազքի ժամանակ,
25) կատարի հեռացատկ` ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով,
26) հետևի ռեժիմային պահերին,
27) ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում` ըստ հանձնարարականի,
28) մագլցի մարզապատի վրա:
103.»Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի ձևերն են` ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր:
104. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ` Շ` (ա),(բ),(գ), (դ, (ե), (զ), (ը), (թ), (ժ), ԽՀ` (բ), (ը), Ի` (բ),(գ),(զ), (թ), ՀՍԱ` (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ` (ա),(բ), (գ) (դ), (ե), (զ), (ը):
IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
105. Երաժշտությունը առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում: Երաժշտական տպավորությունները հարստացնում են նրանց հույզերը և զարգացնում շրջակա աշխարհի գեղարվեստական ընկալման կարողությունը:
106. Երաժշտության միջոցով տեղի է ունենում նաև աշխարհաճանաչողություն, քանի որ երաժշտական ստեղծագործությունների հիմքը բնությունը, մարդկային հույզերն ու ապրումներն են:
107. Երաժշտական ստեղծագործությունները մի կողմից սանին օգնում են ճանաչելու շրջակա աշխարհը, մյուս կողմից` ազդում են նրա զգացմունքների, մտածողության և վերաբերմունքի վրա, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը: Իսկ երաժշտությունից ստացած տպավորություններն ու հույզերը սաների հուզական ոլորտը ձևավորելու ամենաարդյունավետ միջոցներից են, երեխան կյանքում և արվեստի մեջ դրսևորում է զգայուն և արձագանքող վերաբերմունք գեղեցիկի նկատմամբ:
108. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի (Հապավում` Ե) նպատակն է`
1) բացահայտել 4-5 տարեկան սաների երաժշտական ընդունակությունները,
2) ձևավորել և զարգացնել նրանց երաժշտական գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը,
3) զարգացնել սաների գեղարվեստական ճաշակը,
4) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց նախագիտելիքները շրջակա միջավայրի մասին,
5) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:
Երաժշտությունը արտացոլվում է սանի զարգացման բոլոր ոլորտներում և կարևոր նշանակություն ունի նրա մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:
109. Գործունեության ձևերի խնդիրները`
1) Ունկնդրում`
ա. ձևավորել և զարգացնել երաժշտությունը ուշադիր ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան հուզականորեն արձագանքելու կարողություն,
բ. զարգացնել տեմբրային լսողությունը, ռիթմը, տեմպը, դինամիկան զգալու ունակությունը,
գ. ձևավորել և զարգացնել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և իրենց տպավորությունները ներկայացնելու կարողություն,
դ. սովորեցնել տարբերել հնչյունները ըստ բարձրության:
2) Ձայնավարժություն, երգեցողություն`
ա. ձևավորել և զարգացնել երգը ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով,
բ. ձևավորել արտահայտիչ երգեցողության կարողություն` փոխանցելով երաժշտության բովանդակությունը,
գ. ձևավորել և զարգացնել երաժշտության դաստիարակի հետ, երգը սկսելու և ավարտելու կարողություն,
դ. ձևավորել և զարգացնել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից ճանաչելու կարողություն,
ե. զարգացնել երգը որպես մենակատար, և որպես խմբի անդամ կատարելու կարողություն,
զ. ձևավորել ընկերների կատարումը սկզբից մինչև վերջ ունկնդրելու ցանկություն:
3) Երաժշտաշարժական վարժություններ`
ա. ձևավորել երաժշտության ռիթմին համապատասխան շարժվելու կարողություն,
բ. սովորեցնել շարժվել երաժշտության բնույթին համապատասխան,
գ. ձևավորել շրջանով, զույգերով շարժվելու, երաժշտության մասերի փոփոխությանը համապատասխան շարժումներ փոփոխելու կարողություն,
դ. զարգացնել երաժշտության ավարտին կանգ առնելու կարողություն:
4) Պար`
ա. բարելավել պարային շարժումները` թեթև վազել ձեռքերը ճոճելով պտտվել կատարել դաստակի պտույտներ` երաժշտության ռիթմին համապատասխան,
բ. ձևավորել պարերի տարրերը գեղեցիկ և ճիշտ կատարելու կարողություն,
գ. ձևավորել պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,
դ. զարգացնել ծանոթ պարային շարժումները ազատ պարերում կիրառելու կարողություն:
5) Խաղ`
ա. ձևավորել կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները արտահայտիչ կատարելու կարողություն,
բ. ձևավորել և զարգացնել երգը, պարը, խաղը բեմադրելու կարողությունը,
գ. ձևավորել թատերական, մանկական ներկայացումներ ընկալելու և հուզական արձագանք տալու մշակույթ` օգտագործելով դիմախաղը (միմիկա):
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով`
ա. նվագարաններով զարգացնել ռիթմի զգացողությունը,
բ. սովորեցնել տարբերել երկար և կարճ հնչյունները,
գ. ձևավորել բնական, մանկական, նվագարաններ նվագելու կարողություն` իմանալով դրանց անվանումները, ճանաչելով հնչերանգները,
դ. ձևավորել պատկերացում նվագախմբի մասին:
7) Հորինում (իմպրովիզացիա)` ձևավորել և զարգացնել երաժշտությանը համապատասխան խաղի հերոսներին բնորոշ նմանողական և պարային շարժումներ հորինելու կարողություն:
8) Մատների մարզանք` երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները` նպաստելով նվագելու, պարելու, նկարելու, և այլ կարողությունների զարգացմանը:
9) Երաժշտառիթմական շարժում (Ռիթմիկ զգացողության զարգացում)` ձևավորել և զարգացնել երաժշտության ներքո պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը:
10) Երաժշտական թերապիա` երաժշտության միջոցով նպաստել սաների առողջական համակարգի խթանմանը և լարվածության թուլացմանը:
118. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը`
1) Ունկնդրում`
ա. ժողովրդական («Հայկական շուրջպար», «Քոչարի», «Փայտե ձիուկ» ժողովրդական, մշակումը` Կոմիտասի),
բ. կոմպոզիտորական` («Կաքավիկ» խոսք` Հովհաննես Թումանյանի, երաժշտ.` Կոմիտասի, «Կարապների պարը» երաժշտ.` Պյոտր Չայկովսկու, «Փոքրիկ ձիավորը» երաժշտ.` Դմիտրի Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ.` Արամ Խաչատրյանի, «Թզուկների երթը» երաժշտ.` Էդվարդ Գրիգի, «Քայլերգ», երաժշտ`. Արամ Խաչատրյանի, «Փաթիլների պար» երաժշտ.` Դմիտրի Շոստակովիչի, «Ծաղրածու» երաժշտ.` Դմիտրի Կաբալևսկու),
2) Երգեցողություն`
ա. ժողովրդական («Սար-սար» ժողովրդական, մշակումը` Կոմիտասի, «Հավիկ», «Վարդի ծառ»),
բ. կոմպոզիտորական` («Թզուկի երգը», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Էմմա Միհրանյանի, «Իմ մայրիկը», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Գ. Չթչյանի, «Նապաստակի երգը», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Էմմա Միհրանյանի, «Արմիկի տիկնիկը», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Է. Միհրանյանի, «Մանուշակ», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Ա. Լուսինյանի, «Աղվես», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Լ. Զալինյանի, «Գայլ», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Լ. Զալինյանի, «Արջուկ», խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Լ. Զալինյանի, «Ոզնի» խոսք` Լաուրա Պողոսյանի, երաժշտ.` Նարինե Սահակյանի, «Շնորհավոր» խոսք և երաժշտ`. Հռիփսիմե Խրիմյանի, «Գաթա թխեմ» խոսք` Գ. Եղիկյանի, երաժշտ`. Հռիփսիմե Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.` Հռիփսիմե Խրիմյանի, «Նոր տարի» խոսք` Լաուրա Պողոսյանի, երաժշտ.` Նարինե Սահակյանի, «Փաթիլներ» Խոսք և երաժշտ.` Ա. Հովհաննիսյանի, «Լավաշ» խոսք` Հասմիկ Միտոյանի, երաժշտ.` Նարինե Սահակյանի, «Աշուն» խոսք` Լաուրա Պողոսյանի, երաժշտ.` Նարինե Սահակյանի, «Աշուն» խոսք` Ա. Ստեփանյանի, երաժշտ.` Ա. Հովհաննիսյանի, «Նռան երգը» խոսք` Լաուրա Պողոսյանի, երաժշտ`. Նարինե Սահակյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.` Լիլիա Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք` Սուրեն Մուրադյանի, երաժշտ.` Հռիփսիմե Խրիմյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք` Լյուդվիգ Դուրյանի, երաժշտ.` Լիլիթ Համբարձումյանի, «Ձյունը» խոսք` Սիլվա Կապուտիկյանի, երաժշտ.` Լիլիթ Համբարձումյանի, «Տեսեք, ձյունը գալիս է» խոսք և երաժշտ.` Ալվարդ Մանդակունյանի, «Այ, իմ սոխակ» խոսք` Մարիետա Սահակյանի, երաժշտ.` Ալվարդ Մանդակունյանի, «Անձրև, անձրև» խոսք և երաժշտ.` Ալվարդ Մանդակունյան, «Իմ քաղաքը» խոսք և երաժշտ.` Լ. Պողոսյանի, «Գարուն» խոսք և երաժ.` Ա. Մանդակունյանի, «Ձյուն-ձմեռ» խոսք և երաժշտ.` Հ. Ասատրյանի, «Տերևաթափ» խոսք` Յու. Սահակյանի, երաժշտ.` Լ. Համբարձումյանի «Ուրախ աշուն» խոսք` Ն. Ենգիբարյանի, երաժշտ.` Եվ. Գևորգյանի),
3) Երաժշտառիթմիկ շարժումներ, պար, խաղ` («Հոյ, Նազան» Ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ`. Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» Ժողովրդական, «Ջան ծաղիկ» Ժողովրդական, «Մեզ հյուր են եկել», «Ճանաչիր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը», «Աքլորը» խոսք` Լաուրա Պողոսյանի, երաժշտ.` Արեգ Լուսինյանի, բեմականացումը` Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք` Լաուրա Պողոսյանի, երաժշտ.` Արեգ Լուսինյանի, բեմականացումը` Կարինե Ղազարյանի):
110. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է`
1) հետաքրքրություն ցուցաբերի ունկնդրվող երաժշտության նկատմամբ,
2) ունկնդրի և ընկալի ստեղծագործությունը,
3) ունկնդրի և որոշի երաժշտության բնույթը, արտահայտչամիջոցները` դինամիկան, տեմպը,
4) ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը նախանվագից, տարբեր հատվածներից,
5) նկարագրի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները` հուզականորեն արձագանքելով դրանց, նկարագրի իր զգացողությունները,
6) տարբերի երաժշտական հնչյունները ըստ բարձրության (բարձր, ցածր),
7) ճանաչի և տարբերի երաժշտության տեսակները` (երգ, պար, քայլերգ),
8) դրսևորի սեր, հետաքրքրություն տարբեր բնույթի և տեսակի երաժշտության ունկնդրման հանդեպ,
9) երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, հստակ արտասանելով երգի բառերը,
10) որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը, տեսակը,
11) ճանաչի ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից,
12) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ,
13) երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար կամ խմբով,
14) իմանա, թե ինչ է երգչախումբը,
15) դրսևորի հետաքրքրություն ընկերների կատարումների նկատմամբ և արձագանքի,
16) շարժվի երաժշտության բնույթին, տեմպին և ռիթմին համապատասխան,
17) ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան,
18) կատարի քայքի տեսակները` քայլի զույգերով, կազմի շրջան` մեծացնելով և փոքրացնելով, քայլի տարբեր ուղղություններով,
19) սկսի և կանգ առնի երաժշտության սկզբին և ավարտին համապատասխան,
20) կատարի տարբեր պարային տարրեր և պարեր,
21) կատարի պարային տարբեր շարժումներ` (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար), պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ, տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին,
22) օգտագործի ծանոթ պարային շարժումները և պարային քայլքի տեսակները ազատ պարերում,
23) պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ` ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ,
24) տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները,
25) արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները, օգտագործի դիմախաղը,
26) խաղի ընթացքում հուզականորեն արձագանքի երաժշտությանը` օգտագործելով դիմախաղը, արտահայտի իր հույզեր բառերով, արձագանքի նաև ընկերների հույզերին,
27) բեմականացնի երգը, պարը, խաղը,
28) իմանա նվագարանների անվանումները, ճանաչի նվագարանները հնչերանգներով (հարվածային, փողային, լարային, ստեղնաշարային),
29) բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ, տարբերակի երկար և կարճ երաժշտական հնչյունները,
30) նվագի մանկական նվագարաններով (գդալ, դափ, չխչխկան),
31) ներկայացնի, թե ինչ է նվագախումբը,
32) հորինի պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն,
33) կատարի մատների մարզանք` երաժշտության բնույթին, տեմպին համապատասխան,
34) բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը,
35) կարողանա միաժամանակ երգի պարելով, պարի նվագելով,
36) ունկնդրի կամ կատարի երաժշտությունը և շարժումների միջոցով արտահայտի իր հույզերը:
119. «Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալը`
1) ունկնդրում` ուրախ, տխուր ինտոնացիաներ, տարբեր բնույթի ստեղծագործություններ, ռիթմ, ռեգիստր, տեմպ, ուժգնություն, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորների ստեղծագործությունները, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր,
2) ձայնավարժություն, երգեցողություն` ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, արտահայտիչ դիմախաղ, երգչային առոգանություն, հնչյունների անվանումները, երգչախումբ, երգի տեսակները,
3) երաժշտաշարժական վարժություններ` երաժշտառիթմական գործունեության հմտություններ, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ,
4) պար` քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր, պարի բեմադրում,
5) խաղ` երաժշտադիդակտիկ խաղեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո,
6) նվագ բնական, մանկական նվագարաններով` բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում,
7) հորինում (իմպրովիզացիա)` երաժշտառիթմական պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում,
8) մատների մարզանք` մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան,
9) երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում) - երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով, երգել ռիթմական պատկերին համապատասխան ծափերով, դոփյուններով,
10) երաժշտական թերապիա` առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:
120.»Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են` պարապմունք (ունկնդրում,
ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ և զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:
121. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ` Շ` (ա), (է), (թ), ԽՀ` (ե), (զ), (ը), (թ), Ի` (բ), (գ), (ը), (թ), ՀՍԱ` (ա), (բ), (գ),(դ), (ե), (է), ԻԱԱԱ` (ա), (ե), (զ):
X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
122. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչը (Հապավում` ԿԿԱ) նպատակաուղղված է`
1) զարգացնելու 4-5 տարեկան սաների գեղագիտական ընկալումը, գեղագիտական ճաշակը,
2) մշակելու երևույթների ու առարկաների նկատմամբ հուզական վերաբերմունք,
3) զարգացնելու գեղարվեստաստեղծագործական ունակությունները,
4) ձևավորելու պատկերացումներ կերպարվեստի ստեղծագործությունների վերաբերյալ,
5) զարգացնելու գեղագիտական պատկերացումները:
123. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`
1) ձևավորել առանձին առարկաներ, դրանցով այլ պատկերներ, թեմատիկ կոմպոզիցիաներ ստանալու կարողություններ,
2) սովորեցնել նկարել տարբեր առարկաներ, կատարել համեմատական վերլուծություն առարկայի ձևի (շրջան, ձվածիր, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն) մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,
3) սովորեցնել երեք հիմնական գույներից ստանալ նոր գույներ և նրբերանգներ,
4) ամրապնդել բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ պատկերելու կարողությունը` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
5) ձևավորել երկրաչափական ձևերի, գծերի, կետերի, հպումների, վրձնահարվածների միջոցով բազմաձև նախշեր, պատկերներ և կոմպոզիցիաներ կառուցելու կարողություններ,
6) ամրապնդել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներով` կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով և այլ հասանելի միջոցներով աշխատելու կարողությունը,
7) ծանոթացնել կերտաձողի օգտագործման եղանակներին և հնարներին,
8) զարգացնել պարզ կառուցվածք ունեցող առարկաներ ծեփելու կարողություններ,
9) ձևավորել ըստ նմուշի ծեփելու կարողությունները,
10) սովորեցնել գնդի տափակեցման միջոցով ստանալ շրջանաձև բլիթ և այլն,
11) զարգացնել դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ («սունկ», «ծաղիկ», «մարդուկ», «նապաստակ») ստանալու կարողություններ,
12) զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն,
13) ձևավորել ծեփելու և սպասքը զարդանախշելու կարողություններ,
14) զարգացնել երկրաչափական պատկերները լրացուցիչ և օժանդակ նյութերով զարդանախշելու կարողությունը,
15) զարգացնել ծեփակերտման միջոցով տարբեր առարկաներ ստեղծելու կարողությունը` միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայում, օգտվելով արդեն ծանոթ ծեփակերտման եղանակներից և հնարներից,
16) զարգացնել մկրատը ճիշտ բռնելու և դրանից օգտվելու կարողություններ, ուսուցանել մկրատով թուղթ կտրելու տեխնիկան. ձևավորել թուղթը ուղիղ, կարճ, երկար զոլակներ կտրելու հմտություններ,
17) սովորեցնել զոլակներից կազմել տարբեր պատկերներ (ցանկապատ, նստարան, աստիճան, ծառ, թուփ և այլն),
18) սովորեցնել սոսնձել փոքր դետալները հիմնական մասերին,
19) զարգացնել ապլիկացիայի եղանակով պատկերներ ստանալու (թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ) կարողությունը,
20) զարգացնել ծալման եղանակով պատրաստի երկրաչափական ձևերից տարբեր պատկերներ ստանալու կարողությունները` դրանք բաժանելով երկու, չորս մասերի (շրջանը բաժանել կիսաշրջանների, քառակուսին` եռանկյունների, ուղղանկյունը` քառակուսիների),
21) ձևավորել շինարարական նյութերը ճանաչելու, անվանելու կարողություններ (աղյուս, խորանարդ)` հաշվի առնելով դրանց հատկանիշները (ամրություն, ձև, չափ),
22) զարգացնել կառույցը վերլուծելու կարողություններ` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերել դրանց հարաբերական չափը և ձևը, որոշել տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը (պատեր, տանիք, ծածկ, մեքենայում` խցիկ, թափք և այլն),
23) սովորեցնել ինքնուրույն չափել կառույցն ըստ երկարության, բարձրության, լայնության` պահպանելով դաստիարակի կողմից ներկայացված պահանջը («Կառուցի՛ր այսպիսի տուն, բայց ավելի բարձր»),
24) զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը` օգտագործելով տարբեր գույների դետալներ,
25) սովորեցնել աշխատել բնական նյութերով (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ և այլն),
26) կատարել թափոններով աշխատանք` ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,
27) զարգացնել թղթով աշխատելու կարողությունները. ուղղանկյուն թուղթը ծալել երկտակ` համադրելով կողմերն ու անկյունները և ստանալ տարբեր կերպարներ` կենդանիներ, ծաղիկներ և այլն,
28) նպաստել կոկիկ աշխատելու մշակույթի ձևավորմանը,
29) զարգացնել աշխատելու ընթացքում համագործակցային կարողությունները:
124. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է`
1) պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաների պատկերներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիաներ, պարզ նատյուրմորտ,
2) պատկերի տարբեր առարկաներ, կատարի համեմատական վերլուծություն առարկայի ձևի, մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,
3) պատկերի առարկան ըստ նմուշօրինակի և բնօրինակի (1-3 առարկա),
4) կատարի աշխատանքներ ուրվանկարներով և ստվերագծերով,
5) պատկերի բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
6) նկարի բնության երևույթներ, մարդ, կենդանի, նախշազարդի հագուստը, սպասքը,
7) բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,
8) ստանա նոր գույներ և նրբերանգներ,
9) օգտագործի մի քանի ներկանյութ միաժամանակ` մոմամատիտ և ջրաներկ, գունավոր մատիտներ, յուղամատիտ և ջրաներկ,
10) օգտագործի գծամատիտը և ռետինը,
11) կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկաներ (ծեփոն, թելեր, ճմռթված թուղթ և այլն),
12) պատկերի առարկաներ երկրաչափական ձևերով /եռանկյուն, շրջան, ձվածիր, ուղղանկյուն, քառակուսի/,
13) նկարելիս կիրառի տարբեր գույներ,
14) օգտագործի տարբեր նկարչական նյութեր,
15) բացահայտի և գնահատի գեղեցիկը,
16) ավարտին հասցնի սկսած աշխատանքը,
17) համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,
18) պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,
19) խնամքով օգտագործի նկարչական նյութերը, կոկիկ պահի աշխատասեղանը,
20) իմանա և կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ,
21) ծեփակերտի պարզ կառուցվածք ունեցող առարկաներ` ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ,
22) ստեղծի տարբեր առարկաներ` միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,
23) ծեփակերտի ըստ նմուշօրինակի,
24) ստանա դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ (սունկ, ծաղիկ, մարդուկ, նապաստակ),
25) ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ-կիրառական արվեստի պարզագույն նմուշներ` սափոր, ծաղկաման, սպասք,
26) զարդանախշի կերտաձողի օգնությամբ,
27) ներկայացնի իր և ընկերների աշխատանքները,
28) օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը` ըստ անհրաժեշտության,
29) օգտագործի մկրատ` թղթից կտրելով ուղիղ, կարճ, երկար զոլակներ,
30) օգտագործի մկրատ` կտրելով ուղիղ գծով և անկյունագծով,
31) զոլակներից ստանա տարբեր պատկերներ (ցանկապատ, նստարան, աստիճան, ծառ, թուփ և այլն),
32) սոսնձի տարբեր պատկերներ,
33) երկրաչափական մի պատկերից ստանա մեկ այլ պատկեր, կտրելով անկյունները (քառակուսի պատկերից` շրջան, ուղղանկյունից` ձվաձև և այլն),
34) մկրատով կորացնելով թղթի անկյունները` ստանա օվալաձև պատկերներ (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ),
35) ստանա, փակցնի պատկերներ` թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ,
36) մկրատով ինքնուրույն կտրված պատկերներից կազմի պարզ կոմպոզիցիաներ,
37) պատկերի ՀՀ դրոշը,
38) ստանա զարդանախշ` պահպանելով գույնի և նախշի ռիթմիկ դասավորվածությունը,
39) աշխատի մաքուր և կոկիկ,
40) դրսևորի համատեղ գործելու պատրաստակամություն,
41) ճանաչի, անվանի շինարարական նյութերը (աղյուս, խորանարդ), դրանց հատկությունները (ամրություն, ձև, չափ),
42) վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը, որոշի տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը,
43) կառուցի ինչպես մանր, այնպես էլ` խոշոր շինարարական նյութերով,
44) կառուցի շինություն տարբեր եղանակներով (ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի),
45) տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ),
46) օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ, ավազ և այլն),
47) կատարի աշխատանք թափոններով` ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,
48) օրիգամի տեխնիկայով` թղթի ծալադրման միջոցով, պատրաստի պարզ մոդելներ` կենդանիներ, թռչուններ, միջատներ,
49) թղթե գլաններից պատրաստի պարզ մոդելներ,
50) մաքուր պահի շրջապատը և աշխատանքային սեղանը:
124. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են` խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության միջոցով:
125. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի չափորոշչի հետ` Շ` (ժա), ԽՀ` (բ), (ե), (ը), (թ), Ի` (բ), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), ՀՍԱ` (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ` (ա), (բ), (ե), (զ):
XI. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
126. Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, գործընթացին յուրաքանչյուր սանի ներգրավվածությունը, մասնակցությունը և ակտիվությունը պայմանավորված է զարգացնող առարկայական միջավայրի առկայությամբ:
127. Ծրագրի լիարժեք իրականացման և ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է պահպանել զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները`
1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).
11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).
12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.
13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
15) առկա է համակարգիչ` մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.
18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ` երթևեկության կանոնները կիրառելու համար.
19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
22) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ` նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար»:
Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:
Հաստատություններում կիրառվող խաղալիքները պետք է համապատասխանեն սաների տարիքին, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
128. Գրականության ցանկ`
1) «Նախադպրոցական կրթության մասին» օրենք:
2) «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ», 2021թ.:
3) Առաքելյան Ռ. Շարժախաղեր, - Երևան, 2009 թ.:
4) Զիմինա Ա.Ն. Երաժշտական դաստիարակության և զարգացման հիմքերը, - Մոսկվա, «Վլադոս», 2000թ.:
5) Լուսինյան Ա.Կ., Ղազարյան Երաժշտությունը մանկապարտեզում, - Երևան, 2009 թ.:
6) Հարությունյան Հ. Ս., Չիբուխչյան Մաթեմատիկայի իմ այբուբենը, մաս 1, 2, - Երևան, 2007 թ.:
7) Հարությունյան Հ. Ս. Խաղալով սովորենք մաթեմատիկա, - Երևան, 2003 թ.:
8) Հովեյան Ս. Հայկական ազգային շարժախաղերը նախադպրոցական կրթական համակարգում, - Երևան, 2010 թ.:
9) Ղազարյան Կ. Երաժշտադիդակտիկ խաղեր, - Երևան, 2007թ:
10) Մանկապարտեզի միջին խմբի (4-5 տարեկանների) կրթական համալիր ծրագիր, խմբ. Հ. Միտոյանի և ուրիշներ, ՀՀ ԿԳՆ, Կրթ. ազգ. ինստ., - Երևան, 2011թ. - 168 էջ:
11) Մանուչարյան Ս. Նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակությանն ուղղված աշխատանքների առանձնահատկությունները, - Երևան, 2003 թ.:
12) Մարության Ս.Ա., Դալլաքյան Ա. Մ. Նախադպրոցական մանկավարժություն, - Երևան, 2008, - 288 էջ,
13) Մարտիրոսյան Գ. Էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքում, - Երևան, 2002թ.:
14) Միտոյան Հ. Սմբատյան Լ. Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, Երևան, 2010 թ.:
15) Միտոյան Հ. Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, - Երևան, 2020թ.:
16) Արտեմևա Ա. Ա., Գավրիլովա Վ. Վ. Դեկորատիվ նկարչություն: - Վոլգոգրադ, 2011:
17) Բելոշիստա Ա. Վ. Նախադպրոցականների մաթեմատիկական ընդունակությունների ձևավորումն ու զարգացումը: - Մոսկվա. «Վլադոս», 2004:
18) Դավիդովա Գ. Ն. Նկարչության ոչ ավանդական տեխնիկաները մանկապարտեզում:-Մոսկվա, 2007:
19) «Ծնունդից մինչև դպրոց» նորարարական ծրագիր / Ն. Վերակսայի և ուրիշների խմբագրությամբ: - 2019:
20) Կոլդինա Դ. Ն. Նկարչություն 3-4 տարեկան երեխաների հետ: - Մոսկվա. «Մոզաիկա - Սինտեզ», 2008:
21) Կուցակովա Լ. Վ. Կառուցողական նյութերով կառուցման պարապմունքներ: - Մոսկվա, 2007:
22) Լիկովա Ի. Ա. Ծեփակերտման այբուբենը: - Մոսկվա, 2005:
23) Լիկովա Ի. Ա. Կերպարվեստային գործունեությունը մանկապարտեզում: - Մոսկվա, 2009:
24) Մալիշևա Ա. Ն., Երմոլովա Ն. Վ. Ապլիկացիան մանկապարտեզում: - Յարոսլավլ, 2002:
25) Մարկովսկայա Մ. Մ. Բնության անկյունը մանկապարտեզում: - Մոսկվա, 2006:
26) Նովիկովա Ի. Վ. Բնական նյութերով կառուցողական աշխատանքը մանկապարտեզում:-Յարոսլավլ, 2009:
27) Նախադպրոցական կրթության «Ծնունդից մինչև դպրոց» հանրակրթական ծրագիր: - Մոսկվա, 2010:
28) «Մանկությունից դեպի պատանեկություն» ծրագիր ծնողների և դաստիարակների համար: - Մոսկվա, 2006:
29) «Մանկություն»` մանկապարտեզում երեխաների զարգացման և դաստիարակության ծրագիր: - Սանկտ Պետերբուրգ, 2004:
30) Ուզորովա Օ., Նեֆյոդովա: 1000 վարժություն` դպրոցին նախապատրաստվելու համար: - Մոսկվա, 2002:
31) Ուշակովա Օ., Ստրունինա Ե. Երեխաների խոսքի զարգացման մեթոդիկան: - Մոսկվա, 2004:
Պաշտոնական հրապարակման օրը` 16 նոյեմբերի 2026 թվական: