Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1636-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1697-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

9. Տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկը հաշվարկել է այդ նպատակով տեսչական մարմնի կողմից ստեղծված աշխատանքային խումբը` հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտում առկա վտանգները, դրանց հնարավոր հետևանքները` ըստ ծանրության, և վտանգի առաջացման հավանականությունը:

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|                   Գործունեության տեսակը                     |Միավորը|

|_____________________________________________________________|_______|

|Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և  գազաբալոնների     |  50   |

|պարբերական վկայագրում                                        |       |

|_____________________________________________________________|_______|

|Տեխնիկական զննություն                                        |  40   |

|_____________________________________________________________|_______|

|Ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ                  |  30   |

._____________________________________________________________________.

 

10. Տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկը գնահատվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշներով ստացված միավորի (անհատական ռիսկի առաջին բաղադրիչ), որի առավելագույն հնարավոր արժեքը 50 է, և ստուգաթերթերով գնահատված ռիսկայնության միավորի (անհատական ռիսկի երկրորդ բաղադրիչ) հանրագումարի հիման վրա, ընդ որում.

1) կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարող սուբյեկտի համար անհատական ռիսկի առաջին բաղադրիչը որոշվում է N 2 աղյուսակում նշված բալերի հանրագումարով.

 

Աղյուսակ N 2

 

.____________________________________________________________________.

|   |Չափանիշները         |       Ավտոբուսները (բալերը)               |

|   |                    |___________________________________________|

|   |                    |  4    |  6  |  8  | 10  | 12  | 14  | 18  |

|___|____________________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|1. |Ավտոտրանսպորտային   |մինչև  |5-14 |15-19|20-29|30-34|35-39|39-ից|

|   |միջոցների քանակը    |5      |     |     |     |     |     |ավելի|

|___|____________________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|2. |Ավտոտրանսպորտային   |մինչև  |1-2  |2-3  |3-4  |4-5  |5-6  |6-ից |

|   |միջոցների միջին     |1 տա-  |տարե-|տարե-|տարե-|տարե-|տարե-|ավելի|

|   |տարիքը              |րեկան  |կան  |կան  |կան  |կան  |կան  |     |

|   |                    |       |նե-  |նե-  |նե-  |նե-  |նե-  |     |

|   |                    |       |րառ- |րառ- |րառ- |րառ- |րառ- |     |

|   |                    |       |յալ  |յալ  |յալ  |յալ  |յալ  |     |

|___|____________________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|

|3. |Ավտոտրանսպորտային   |մինչև  |154- |170- |186- |202- |217  |     |

|   |միջոցների օրական    |154 կմ |169  |185  |201  |217  |կմ-ից|     |

|   |միջին վազքը         |       |կմ   |կմ   |կմ   |կմ   |ավելի|     |

.____________________________________________________________________.

 

2) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին պատկանող օբյեկտների համար, կախված տեխնիկական զննման կայանում հոսքագծերի տեսակից, քանակից ու վերջին տարվա ընթացքում մեկ հոսքագծով իրականացված տեխնիկական զննումների միջին քանակից, անհատական ռիսկի առաջին բաղադրիչը հաշվարկվում է համաձայն NN 3 և 3.1 աղյուսակներում առկա բալերի հանրագումարով.

 

Աղյուսակ N 3

 

._____________________________________________________________________.

|Հոսքագծերի տեսակը                     |1 հոսքագիծ|2 և  ավելի հոսքա-  |

|                                      |          |գծեր               |

|______________________________________|__________|___________________|

|Ունիվերսալ հոսքագիծ                   |15 միավոր |10 միավոր          |

|______________________________________|__________|___________________|

|Թեթև  տրանսպորտային միջոցների հոսքագիծ|25 միավոր |20 միավոր          |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 3.1

 

._____________________________________________________________________.

|Միավորը                    |  5   |  9  |  13  |  17  |  21 |   25   |

|___________________________|______|_____|______|______|_____|________|

|Մեկ հոսքագծով տեխզննումների|մինչև |2000-|4000- |6000- |8000-|10000 և |

|միջին քանակ                |2000  |3999 |5999  |7999  |9999 |ավելի   |

._____________________________________________________________________.

 

3) եթե վերջին մեկ տարվա ընթացքում տեխնիկական զննության ենթարկված և տեխնիկական զննության պահանջներին չհամապատասխանած տրանսպորտային միջոցների քանակը գերազանցում է տեխնիկական զննության ենթարկված տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակի 10 տոկոսը, ապա ռիսկայնության գնահատականից հանվում է 10 միավոր, իսկ եթե նշված քանակը կազմում է տեխնիկական զննության ենթարկված տրանսպորտային միջոցների ընդհանուր քանակի 5-10 տոկոսը` ներառյալ հանվում է 5 միավոր.

4) գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար, կախված լիցենզիայի ներդիրից և նախորդող 6 ամիսների ընթացքում տնտեսավարողների կողմից իրականացված տեղադրումների և պարբերական վկայագրումների քանակից, անհատական ռիսկի առաջին բաղադրիչը հաշվարկվում է համաձայն N 3.2 աղյուսակի.

 

Աղյուսակ N 3.2

 

._____________________________________________________________________.

|  |Միավորը                 |  5   |  10  |  15  |  20  |  25   | 30  |

|__|________________________|______|______|______|______|_______|_____|

|1.|Գազաբալոնային սարքավո-  |մինչև |100-  |200-  |300 և |       |     |

|  |րումների տեղադրումների  |100   |199   |299   |ավելի |       |     |

|  |քանակ                   |      |ներառ-|ներառ-|      |       |     |

|  |                        |      |յալ   |յալ   |      |       |     |

|__|________________________|______|______|______|______|_______|_____|

|2.|Գազաբալոնների պարբերական|մինչև |1000- |2000- |3000- |4000 և |     |

|  |վկայագրումների քանակ    |1000  |1999  |2999  |3999  |ավելի  |     |

|  |                        |      |ներառ-|ներառ-|ներառ-|       |     |

|  |                        |      |յալ   |յալ   |յալ   |       |     |

._____________________________________________________________________.

 

5) եթե տնտեսավարողը իրականացնում է գործունեություն երկու ներդիրով, ապա ռիսկայնությունը հաշվարկվում է ստացված առավելագույն ցուցանիշների հանրագումարով.

6) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը (անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Անհատական ռիսկի միավորը` ստուգաթերթ բաղադրիչի մասով (Rստ) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

(նկար)

 

որտեղ n1-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n-ը` վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի երկրորդ բաղադրիչի առավելագույն հնարավոր միավորը 100 է:».

2) հավելվածի 15-րդ կետում «արդիականացվող, քանդվող, վերակառուցվող» բառերը փոխարինել «արդիականացվող, նորոգվող, կառուցվող, քանդվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող» բառերով.

3) հավելվածի 17-րդ կետի 1-ին ենթակետի N 14 աղյուսակի վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|Շինարարական աշխատանքների     |արդիականա-   |կառուցում, |վերակառու-   |

|տեսակ                        |ցում,        |քանդում    |ցում, վերա-  |

|                             |նորոգում     |           |կանգնում,    |

|                             |             |           |ուժեղացում,  |

|                             |             |           |ընդլայնում   |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. նոյեմբերի 12

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 նոյեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2026
N 1636-Ն
Որոշում