ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
5 նոյեմբերի 2026 թվականի N 78-Ն
ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲՆԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ
(ՀՂԻԻ ԵՎ ԾՆՆԴԿԱՆԻ) ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել կեսարյան հատումից հետո բնական ուղիներով ծննդաբերության վարման (հղիի և ծննդկանի) գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
05.11.2026 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի նոյեմբերի 5-ի
N 78-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲՆԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ (ՀՂԻԻ ԵՎ ԾՆՆԴԿԱՆԻ)
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|_____|___________________________________________________________|
|1) |O75.7|Ծնունդ հեշտոցի միջով` նախորդած կեսարյան հատումից հետո |
|___|_____|___________________________________________________________|
|2) |O82.1|Անհետաձգելի կեսարյան հատման կիրառում |
|___|_____|___________________________________________________________|
|3) |O82.2|Միապտուղ ծնունդ` ծննդաբերությունը կեսարյան հատման միջոցով |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |Դեռահաս, մեծահասակ |
| |դեռահաս, մեծահասակ) | |
|___|__________________________________|______________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Իգական |
|___|__________________________________|______________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդություն-|Առանց բարդությունների (ԱԲ), |
| |ների (ԱԲ), բարդություններով (Բ)) |բարդություններով (Բ) |
|___|__________________________________|______________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |1. Ծննդաբերություն բնական |
| | |ուղիներով |
| | |2. Կեսարյան հատում |
| | |3. Աբդոմինալ հիստերէկտոմիա |
|___|__________________________________|______________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Հիվանդանոցային պայմաններում |
| |պայմանները /բժշկական կազմակերպու- | |
| |թյունից դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային ստացիոնարի| |
| |պայմաններում, հիվանդանոցային | |
| |պայմաններում/ | |
|___|__________________________________|______________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Շտապ, անհետաձգելի |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |/շտապ, անհետաձգելի, պլանային/ | |
|___|__________________________________|______________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Մանկաբարձ-գինեկոլոգ, |
| |մասնագետների շրջանակը) |նեոնատոլոգ, անեսթեզիոլոգ- |
| | |ռեանիմատոլոգ, ՈՒՁՀ մասնագետ |
|___|__________________________________|______________________________|
|8) |Գանգատներ |1. Սուր ցավեր սպիի շրջանում, |
| | |որովայնում |
| | |2. Սրտխառնոց, փսխում |
| | |3. Ընդհանուր թուլություն |
| | |4. Արյունային արտադրություն/ |
| | |արյունահոսություն սեռական |
| | |ուղիներից |
| | |5. Պտղաջրերի արտահոսք |
| | |6. Կծկանքանման ցավեր որովայնի |
| | |ստորին հատվածներում |
| | |7. Գիտակցության կորուստ |
|___|__________________________________|______________________________|
|9) |Անամնեզ |Նախորդող ծննդաբերություն |
| | |կեսարյան հատման ճանապարհով |
|___|__________________________________|______________________________|
|10)|Հոսպիտալացման ցուցում |1. Ծննդաբերական գործունեության|
| | |սկիզբ |
| | |2. Պտղաջրերի արտահոսք |
| | |3. Արյունահոսություն սեռական |
| | |ուղիներից |
|___|__________________________________|______________________________|
|11)|ԲԾԿՀ իրականացնող բուժհիմնարկների |1. Ծառայությունն ի վիճակի է |
| |պարտադիր պայմաններ |տրամադրել` |
| | |1) Շտապ իրավիճակներում |
| | |կեսարյան հատման և արգանդի |
| | |պատռվածքի վարման |
| | |հասանելիություն. |
| | |2) Ծննդաբերության ընթացքում |
| | |պտղի շարունակական |
| | |էլեկտրոնային մոնիտորինգ. |
| | |3) Անհատական մանկաբարձական |
| | |խնամք ծննդաբերության |
| | |ընթացքում. |
| | |4) Ընդլայնված նորածնային |
| | |վերակենդանացում. |
| | |5) Արյան փոխներարկում տեղում. |
| | |6) Անզգայացման շուրջօրյա |
| | |ծառայություններ: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի.
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Մանկաբարձ-գինեկոլոգ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Ռադիոլոգ /ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ/ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Նեոնատոլոգ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի.
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամա- |Արդյունք |
| | | |դրման | |
| | | |քանակը | |
| | | |_______| |
| | | |ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր քննու-| 1 | 1 |Հեմոդինամիկ և բորբոքման |
| | |թյուն լեյկոֆորմուլայով| | |ցուցանիշները գնահատելու |
| | | | | |նպատակով |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|2) |Առկա չէ|Մեզի միջին չափաբաժնի | 1 | 1 |Էրիթրոցիտուրիան, |
| | |նմուշ | | |պրոտեինուրիան, միզային |
| | | | | |ինֆեկցիաներն ախտորոշելու |
| | | | | |նպատակով |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|3) |Առկա չէ|Հեշտոցային քսուք | 1 | 1 |Ամնիոտիկ հեղուկ, պտղային |
| | | | | |աղվամազեր և էպիթելային |
| | | | | |բջիջներ հայտնաբերելու |
| | | | | |նպատակով |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|4) |Առկա չէ|Քսուք հեշտոցից և |0.2|0.2|Վարակի հարուցիչը |
| | |անոռեկտալ հատվածից` | | |հայտնաբերելու և բորբոքման|
| | |ԲԽՍ սքրինինգի չանցած | | |ցուցանիշները գնահատելու |
| | |հղիներից | | |նպատակով |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|5) |Առկա չէ|RPR (սիֆիլիս) |0.1|0.1|Հոսպիտալացումների ժամանակ |
| | | | | |պարտադիր ստուգել |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|6) |Առկա չէ|Արյան խմբի և Rh | 1 | 1 |AB0- և Rh կոնֆլիկտի |
| | |գործոնի որոշում | | |բացառում և կանխարգելում |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|7) |Առկա չէ|Միզանյութ | 1 | 1 |Երիկամային ֆունկցիան |
| | | | | |գնահատելու նպատակով |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|8) |Առկա չէ|ԱԼՏ | 1 | 1 |Լյարդային ֆունկցիան |
| | | | | |գնահատելու նպատակով |
|___|_______|______________________|___|___| |
|9) |Առկա չէ|ԱՍՏ | 1 | 1 | |
|___|_______|______________________|___|___| |
|10)|Առկա չէ|Բիլիռուբիններ | 1 | 1 | |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|i. |Առկա չէ|Ընդհանուր սպիտակուց | 1 | 1 |Հիպոպրոտեինեմիայի |
| | | | | |գնահատման նպատակով |
|___|_______|______________________|___|___| |
|11)|Առկա չէ|Ալբումին | 1 | 1 | |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|12)|Առկա չէ|Կրեատինին | 1 | 1 |Երիկամային ֆունկցիան |
| | | | | |գնահատելու նպատակով |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|13)|Առկա չէ|Գլյուկոզա | 1 | 1 |Գեստացիոն շաքարային |
| | | | | |դիաբետի հայտնաբերում |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|14)|Առկա չէ|Կոագուլոգրամմա | 1 | 1 |Մակարդելիության գնահատման |
| | | | | |նպատակով |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|15)|Առկա չէ|Հեպատիտ B | 1 | 1 |Բացառել հեպատիտները |
|___|_______|______________________|___|___| |
|16)|Առկա չէ|Հեպատիտ C | 1 | 1 | |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|17)|Առկա չէ|Արյան ընդհանուր քննու-| 1 | 1 |Հեմոդինամիկ և բորբոքման |
| | |թյուն լեյկոֆորմուլայով| | |ցուցանիշները գնահատելու |
| | | | | |նպատակով |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|20)|Առկա չէ|Գերձայնային | 1 | 1 |Հղիության ժամկետի որոշման,|
| | |հետազոտություն | | |պտղի վիճակի, աճի գնահատման|
| | | | | |և ամնիոտիկ հեղուկի |
| | | | | |ինդեքսի (ԱՀԻ) որոշման |
| | | | | |համար |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|21)|Առկա չէ|ԿՏԳ մոնիտորինգ | 1 | 1 |Անկանոն ՊՍԶՀ բացահայտման |
| | | | | |և կծկանքների գնահատման |
| | | | | |համար |
|___|_______|______________________|___|___|__________________________|
|22)|Առկա չէ|Էլեկտրասրտագրություն |0.5|0.5|Բարդությունների զարգացման |
| | | | | |դեպքում մոր վիճակը |
| | | | | |գնահատելու համար |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի.
Ձև 4
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Անվանում /ջեներիկ/ |չ/մ |Միջինաց-|Միջին |Բուժման|Օրերի|
| | | |ված ցու-|օրական|կուրսի |քանակ|
| | | |ցանիշ` |չափա- |միջին | |
| | | |տրամա- |քանակ |չափա- | |
| | | |դրման | |քանակ | |
| | | |հաճախա- | | | |
| | | |կանու- | | | |
| | | |թյուն | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|1) |Դեքսամեթազոն |սրվակ | 1 | 12 | 24 | 2 |
| |(դեքսամեթազոն նատրիումի | | | | | |
| |ֆոսֆատ) 4մգ/մլ | | | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|2) |Բետամեթազոն (բետամեթազոնի|սրվակ | 1 | 12 | 24 | 2 |
| |դիպրոպիոնատ), բետամեթազոն| | | | | |
| |(բետամեթազոնի | | | | | |
| |նատրիումական ֆոսֆատ) | | | | | |
| |դեղակախույթ ներարկման | | | | | |
| |5մգ/մլ+2մգ/մլ; | | | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|3) |Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն |սրվակ | 1 | 2 | 10 | 5 |
| |նատրիում) դեղափոշի մ/մ/ | | | | | |
| |և ն/ե ներարկման | | | | | |
| |լուծույթի 500մգ | | | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|4) |Մետրոնիդազոլ լուծույթ |պլաստիկե | 3 | 1500 | 7500 | 5 |
| |կաթիլաներարկման 5մգ/մլ; |փաթեթ | | | | |
| |100մլ | | | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|5) |Օքսիտոցին լուծույթ ն/ե և |սրվակ | 3 | 3 | 3 | 1 |
| |մ/մ ներարկման 5ՄՄ/մլ | | | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|6) |Միզոպրոստոլ դեղահատեր |դեղահատեր| 1 | 800 | 800 | 1 |
| |200մկգ | | | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|7) |Նատրիումի քլորիդ լուծույթ|փաթեթ | 1 | 1000 | 5000 | 5 |
| |կաթիլաներարկման 9մգ/մլ; | | | | | |
| |50մլ, 100մլ, 200մլ, | | | | | |
| |250մլ, 400մլ, 500մլ, | | | | | |
| |1000մլ, 2000մլ, 3000մլ | | | | | |
|___|_________________________|_________|________|______|_______|_____|
|8) |Մագնեզիումի սուլֆատ |ամպուլներ| 1 | 80 | 80 | 1 |
| |լուծույթ ն/ե և մ/մ | | | | | |
| |ներարկման 250մգ/մլ | | | | | |
._____________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում.
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Մոր տեղափոխումը համապատասխան ինտենսիվ խնամքի | 0,2 | 0,8 |
| |հնարավորություն ունեցող պերինատալ կենտրոն | | |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Նեյրոպրոտեկցիա (Մագնեզիումի սուլֆատ) | 0,4 | 0,6 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի կանխարգելում | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Ծննդաբերություն բնական ուղիներով | 1 | 0 |
|___|_______________________________________________|________|________|
|5) |Կեսարյան հատում | 0 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|6) |Աբդոմինալ հիստերէկտոմիա | 0 | 0,05 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
11. Նախկինում ԿՀ-ով կանանց ծննդալուծման եղանակի որոշման խորհրդատվական ալգորիթմը և ԲԾԿՀ վարման ալգորիթմը` ըստ Ձև 6-ի.
Ձև 6
(նկար)
12. Սույն հավելվածում կիրառվող հապավումները`
1) ԲԾԿՀ` բնական ուղիներով ծննդաբերություն նախկինում կեսարյան հատումից հետո.
2) ՊԿԿՀ` պլանավորված կրկնակի կեսարյան հատում.
3) ԿՀ` կեսարյան հատում.
4) ՈՒՁՀ` ուլտրաձայնային հետազոտություն.
5) ԿՏԳ` կարդիոտոկոգրաֆիա:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Birth after Previous Caesarean Birth. RCOG. Green-top Guideline No. 45 October 2015
2. Queensland Clinical Guideline: Vaginal birth after caesarean (VBAC) September 2020
3. ACOG PRACTICE BULLETIN Clinical Management Guidelines for Obstetrician-Gynecologists Vaginal Birth After Cesarean Delivery February 2019
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2026 թվական: