ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2026 թվականի N 1673-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն), «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության, «Sylex SARL» ընկերությունից (Շվեյցարիայի Համադաշնություն) և «Մեյսիս Ապահով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Հայաստանի Հանրապետություն) բաղկացած համատեղ ձեռնարկության միջև 2017 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված` Էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական միասնական համակարգի օպերատոր հիմնադրելու եղանակով որոշակի ծրագրային փաթեթ, շարժական գույք և այդ տեղեկատվական համակարգի սպասարկման իրավունքներ փոխանցելու կոնցեսիայի պայմանագրի շրջանակներում 2026 թվականին ընկերության ձեռք բերված և նշված պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումները (այսուհետ` գույք)` 3,835,101.57 դրամ (առանց ԱԱՀ) արժողությամբ, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. նոյեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի նոյեմբերի 19-ի
N 1673-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|Անվանումը |Արտադրողը |Քանակը |Միավորի գինը|Ընդհանուր |
| | | |(առանց ԱԱՀ, |գինը (առանց |
| | | |ՀՀ դրամ) |ԱԱՀ, ՀՀ |
| | | | |դրամ) |
|_______________________|___________|_______|____________|____________|
|Օպերատիվ հիշողության |Brute |10 |137,707.439 |1,377,074.39|
|սարք BRUTE NETWORKS |Networks | | | |
|P28225-B21-BN 32GB | | | | |
|_______________________|___________|_______|____________|____________|
|Օպերատիվ հիշողության |Brute |16 |153,626.699 |2,458,027.18|
|սարք BRUTE NETWORKS |Networks | | | |
|P28225-B21-BN 32GB | | | | |
|DDR4-2933MHz 2Rx4 | | | | |
|ECC Registered | | | | |
|_______________________|___________|_______|____________|____________|
|Ընդամենը | |26 | |3,835,101.57|
._____________________________________________________________________.