Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱՐԻՆԵ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱՐԻՆԵ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ...

 

 

040.1119.171101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2001 թվականի N 1119

 

«ՆԱՐԻՆԵ» ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության` Երևանի Նորքի այգիներ N 180 հասցեում գտնվող «Նարինե» մանկական առողջապահական համալիր» պետական հիմնարկի`

ա) գլխավոր մասնաշենքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` այն 15 տարի ժամկետով «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությանն անհատույց օգտագործման հանձնելու համար.

i

բ) կրթական-տնտեսական մասնաշենքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` մասնաշենքի վարձակալ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը վաճառելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` տասնօրյա ժամկետում ապահովել գլխավոր մասնաշենքում ժամանակավորապես բնակվող 13 փախստական ընտանիքի հաշվառումը և տվյալները ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով նշված ընտանիքների վերաբնակեցման խնդիրը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություն ներկայացնելու համար:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Նարինե» մանկական առողջապահական համալիր» պետական հիմնարկը.

բ) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մասնաշենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով տարանջատել «Նարինե» մանկական առողջապահական համալիր» պետական հիմնարկի գլխավոր ու կրթական-տնտեսական մասնաշենքերին հարող հողատարածքը և «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միության ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքել համապատասխան հողօգտագործման պայմանագրեր:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով ապահովել «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միության հետ «Նարինե» մանկական առողջապահական համալիր» պետական հիմնարկի գլխավոր մասնաշենքի` 2002 թվականի մարտի 30-ից անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2001
N 1119
Որոշում