03.05.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2021 թվականի N 623-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրական ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից` «Հարդ ընդ Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ի կետով նախատեսված ծառայությունների գնման համար 2021 թվականին նախատեսված միջոցների շրջանակներում գնումն իրականացվելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` մեկ անձից գնում կատարելու ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությունը, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «զ» պարբերությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2021 թ. ապրիլի 22 Երևան
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 22-ի
N 623-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Գործառական դասիչը |
Ծրագրային դասիչը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
բաժինը |
խումբը |
դասը |
ծրագիր |
միջոցառում |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
10 |
|
|
|
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
09 |
|
|
|
Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
01 |
|
|
Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
|
|
|
այդ թվում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
|
1117 |
|
Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում` ծրագրերի համակարգում և մոնիթորինգ |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
11002 |
Սոցիալական պաշտպանության առանձին ծրագրերի իրականացման ապահովում |
|
|
|
|
|
|
|
|
այդ թվում` ըստ կատարողների |
|
|
|
|
|
|
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն |
0.0 |
0.0 |
0.0 |
|
|
|
|
|
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ |
|
|
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի ապրիլի 22-ի
N 623-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Գնման առարկայի |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) (հազ. դրամ) |
Կոդը |
Անվանումը |
Գնման ձևը |
Չափման միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն |
(0.0) |
Բաժին N 10 |
Խումբ N 09 |
Դաս N 01 |
Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) |
(0.0) |
1117 11002 Սոցիալական պաշտպանության առանձին ծրագրերի իրականացման ապահովում |
(0. 0) |
|
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ |
|
|
|
|
|
30197622-3 |
թուղթ, A4 ֆորմատի |
ԷԱՃ |
կգ |
700.0 |
(7614.30) |
(5,330.0) |
|
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|
|
|
|
|
79821170-5 |
տպագրական և առաքման ծառայություններ |
ՀՄԱ |
դրամ |
5,330,000.0 |
1 |
5,330.0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2021 թվական: