Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

07.05.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ 

 

Ընդունված է 2021 թվականի ապրիլի 28-ին 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 13.1-ին հոդվածը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանադրությամբ կամ օրենքով որոշակի պաշտոն ստանձնելու համար միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջ սահմանված լինելու դեպքում այդպիսի պաշտոնին հավակնող անձը պարտավոր է այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ նախկինում ունեցած լինելու մասին տեղեկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին հայտնել այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ տեղեկանք ստանալու նպատակով դիմում ներկայացնելիս, իսկ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնավարման ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում` այլ պետության քաղաքացիություն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում: Այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:»: 

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կառավարության լիազորած մարմինը սահմանում է այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին հայտարարության ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. մայիսի 5
Երևան
ՀՕ-183-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 28.04.2021
N ՀՕ-183-Ն օրենք