05.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատանքային ստաժի և փորձի առնվազն» բառերը փոխարինել «կրթության և աշխատանքային ստաժի» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ, ստորաբաժանման ղեկավարի և տեղակալի, այդ թվում` ստորաբաժանման ներքին միավորի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու դեպքում` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ.
3) պետական ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ.».
2) 3-րդ մասից հանել «և փորձի» բառերը:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոններ արդեն իսկ զբաղեցրած անձինք օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվում են սույն օրենքի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխության հետևանքով Օրենքով նախատեսվող` համապատասխան պաշտոններ զբաղեցնելու համար նոր չափանիշները բավարարող:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-213-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2021 թվական: