24.07.2021 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2021 թվականի հուլիսի 1-ին
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
 i 
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) 3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
 
| Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում  | 
18 000 դրամ  | 
| 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում  | 
24 000 դրամ  | 
| 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում  | 
48 000 դրամ  | 
| 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում  | 
120 000 դրամ»:  | 
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Ա. Սարգսյան | 
| 
  2021 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-282-Ն
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2021 թվական: