Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ Մ ...

26.07.2021 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

15 հուլիսի 2021 թվականի N 1138-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) N 1 հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

 «Հավելված N 1
ՀՀ կառավարության
2002 թվականի հունիսի 29-ի
N 867 որոշման
 
Ձև N 1

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)□□□□□□□□□□

4. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)`

□ այո

5. Կից ներկայացնում եմ ( պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկը (1 օրինակից),

փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացությունը` հայտավորված գործունեության համար նախատեսված ապրանքների, առարկաների, սարքավորումների, տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության վերաբերյալ:

Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_____________________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _____________ 20 թ.».

2) N 3 հավելվածի NN 1, 6 և 7 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

 «Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի հունիսի 29-ի
N 867 որոշման
 
Ձև N 1

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը ____________________________

__________________________________________________________________________

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)`

□ այո

6. Դեղատնային գործունեության իրականացման ձևը`

□ դեղատուն (դեղեր պատրաստող)

□ դեղատուն (դեղեր չպատրաստող)

7. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում: Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում`

□ այո

8. □ Դեղատան (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) տարածքները և դրանց հագեցվածությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին:

9. Դեղատունը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) տեղեկատու է: Սույն կետը լրացվում է տեղեկատու լինելու դեպքում`

□ այո

10. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում`

□ այո

11. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

______________________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

 ____ _____________ 20 թ.

Ձև N 6

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը __________________________

__________________________________________________________________________

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)`

□ այո

6. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

7. Դեղատնային գործունեության իրականացման ձևը`

□ դեղատուն (դեղեր պատրաստող)

□ դեղատուն (դեղեր չպատրաստող)

8. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում: Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում`

□ այո

9. □ Դեղատան (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) տարածքները և դրանց հագեցվածությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին:

10. Դեղատունը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) տեղեկատու է: Սույն կետը լրացվում է տեղեկատու լինելու դեպքում`

□ այո

11. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում`

□ այո

12. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` 

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _____________ 20 թ.

Ձև N 7

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
(անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը _____________________________________

__________________________________________________________________________

5. Հասցեափոխվող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

__________________________________________________________________________

6. Դեղատնային գործունեության իրականացման ձևը`

□ դեղատուն (դեղեր պատրաստող)

□ դեղատուն (դեղեր չպատրաստող)

7. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի իրացում և (կամ) բացթողում: Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում`

□ այո

8. □ Դեղատան (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) տարածքները և դրանց հագեցվածությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին:

9. Դեղատունը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) տեղեկատու է: Սույն կետը լրացվում է տեղեկատու լինելու դեպքում`

□ այո

10. Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) իրացնելու դեպքում`

□ այո

11. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները և լիցենզիայի բնօրինակը:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _____________ 20 թ.».

3) N 5 հավելվածի`

ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետը «վերաբերյալ տեղեկանք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ բժշկական օգնության և սպասարկման միայն շարժական տեսակով գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց:» բառերով,

բ. NN 2, 8 և 9 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2002 թվականի հունիսի 29-ի
N 867 որոշման
 
Ձև N 2

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը _____________________________

__________________________________________________________________________

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)`

□ այո

6. Գործունեության տեսակները համապատասխանում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բժշկական օգնության և սպասարկման պայմաններին (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, հիվանդանոցային), ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին: Դրանք հետևյալն են`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

7. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի կիրառում և (կամ) բացթողում: Սույն կետը լրացվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի կիրառման և (կամ) բացթողման նպատակով`

□ այո

8. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում` նախատեսվող մահճակալների թիվը` ըստ բաժանմունքների (բաժինների)`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

9. □ Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը չի լրացվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

10. □ Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

11. □ Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում իրականացվելու են իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում: Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

12. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունն ունի`

□ հանդերձարան կամ □ հանդերձապահարան

□ մատենավարման սենյակ կամ □ մատենավարման ծառայություն

□ ճառագայթային ախտորոշման կամ □ նորագույն ռենտգեն սարք (ռենտգեն) սենյակ

13. Առկա է`

□ հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ

□ պահեստ (բունկեր), որն ունի`

□ խոնավաչափ

□ փակ պահարաններ

□ վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

14. □ Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

15. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ ____________ 20 թ.

Ձև N 8

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը _____________________________

__________________________________________________________________________

5. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)`

□ այո

6. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

__________________________________________________________________________

7. Գործունեության տեսակները համապատասխանում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բժշկական օգնության և սպասարկման պայմաններին (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, հիվանդանոցային), ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին: Դրանք հետևյալն են`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

8. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի կիրառում և (կամ) բացթողում: Սույն կետը լրացվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի կիրառման և (կամ) բացթողման նպատակով`

□ այո

9. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում` նախատեսվող մահճակալների թիվը` ըստ բաժանմունքների (բաժինների)`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

10. □ Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը չի լրացվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

11. □ Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

12. □ Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում իրականացվելու են իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում: Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

13. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունն ունի`

□ հանդերձարան կամ □ հանդերձապահարան

□ մատենավարման սենյակ կամ □ մատենավարման ծառայություն

□ ճառագայթային ախտորոշման կամ □ նորագույն ռենտգեն սարք (ռենտգեն) սենյակ

14. Առկա է`

□ հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ

□ պահեստ (բունկեր), որն ունի`

□ խոնավաչափ

□ փակ պահարաններ

□ վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

15. □ Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

16. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները:

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

 ___ _____________ 20 թ.

Ձև N 9

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը) կամ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը __________________________

__________________________________________________________________________

5. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

__________________________________________________________________________

6. Գործունեության տեսակները համապատասխանում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բժշկական օգնության և սպասարկման պայմաններին (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, հիվանդանոցային), Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկին: Դրանք հետևյալն են`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

7. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի կիրառումև (կամ) բացթողում: Սույն կետը լրացվում է թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի կիրառման և (կամ) բացթողման նպատակով`

□ այո

8. □ Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում` նախատեսվող մահճակալների թիվը` ըստ բաժանմունքների (բաժինների)`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

9. □ Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը չի լրացվում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

10. □ Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

11. □ Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունում իրականացվելու են իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում: Տեխնիկական հագեցվածությունը և մասնագիտական որակավորումը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման պահանջներին:

Սույն կետը լրացվում է ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների կողմից, որոնք պետք է իրականացնեն իմպլանտոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում:

12. Ստոմատոլոգիական բժշկական հաստատությունն ունի`

□ հանդերձարան կամ □ հանդերձապահարան

□ մատենավարման սենյակ կամ □ մատենավարման ծառայություն

□ ճառագայթային ախտորոշման կամ □ նորագույն ռենտգեն սարք (ռենտգեն) սենյակ

13. Առկա է`

□ հատակին ամրացված չհրկիզվող պահարան կամ

□ պահեստ (բունկեր), որն ունի`

□ խոնավաչափ

□ փակ պահարաններ

□ վիրակապական և ռետինե ապրանքների համար առանձին պահարաններ Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

14. □ Պահեստը (բունկերը) կամ սենյակը, որտեղ գտնվում է հատակին ամրացված չհրկիզվող պահարանը, ապահովված է ազդանշանային համակարգով:

Սույն կետը լրացվում է թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր բաց թողնելու և (կամ) կիրառելու դեպքում:

15. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները և լիցենզիայի բնօրինակը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _______________ 20 թ.».

4) N 9 հավելվածի NN 2, 3 և 4 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.

 «Հավելված N 4
ՀՀ կառավարության
2002 թվականի հունիսի 29-ի
N 867 որոշման
 
Ձև N 2

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□

4. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը

5. Դեղերի մեծածախ իրացման գործունեության շրջանակ

□ ձեռքբերում

□ ներմուծում

□ արտահանում

□ պահպանում

□ իրացում (բաշխում)

6. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)`

□ այո

7. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծը,

փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _____________ 20 թ.

Ձև N 3

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԻԱ
ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը ___________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□

4. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը

6. Դեղերի մեծածախ իրացման գործունեության շրջանակ

□ ձեռքբերում

□ ներմուծում

□ արտահանում

□ պահպանում

□ իրացում (բաշխում)

7. Վճարված է պետական տուրք (նշում կատարվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում)`

□ այո

8. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծը,

փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _______________ 20 թ.

Ձև N 4

ՀՀ առողջապահության նախարար
_________________________ -ին
   (անունը, ազգանունը)
 
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ
ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

__________________________________________________________________________

2. Գործունեության իրականացման վայրը _____________________________________

__________________________________________________________________________

3. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարը □□□□□□□□□□

4. Գործող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

__________________________________________________________________________

5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) էլեկտրոնային փոստի հասցեն և ինտերնետային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում) և հեռախոսահամարը

6. Դեղերի մեծածախ իրացման գործունեության շրջանակ

□ ձեռքբերում

□ ներմուծում

□ արտահանում

□ պահպանում

□ իրացում (բաշխում)

7. □ Հասցեափոխվող լիցենզիան տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, սերիան և համարը

8. Կից ներկայացնում եմ (պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկ)`

լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված` գործունեության համար նախատեսված տարածքի հատակագիծը,

փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացությունը,

լիցենզիայի բնօրինակը

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

__________________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) ստորագրությունը, անունը, ազգանունը)

___ _____________ 20 թ.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան

2021 թ. հուլիսի 15
Երևան

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2021 թվական:

pin
ՀՀ կառավարություն
15.07.2021
N 1138-Ն
Որոշում