09.01.2026 -
040.1286.271201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1286
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.01.2026 թիվ 24-Ն որոշում)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 1-ի «Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 234 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
(նախաբանը փոփ. 11.08.2022 թիվ 1237-Ն որոշում)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թ.
դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ
ՑԱՆԿ
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(ցանկն ուժը կորցրել է 08.01.2026 թիվ 24-Ն որոշում)
Հավելված
ՀՀ կառավարության
2001 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1286 որոշման
ՑԱՆԿ
ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ժանտախտ` թոքային ձև
2. Խոլերա
3. Տիֆ/պարատիֆ
4. Համաճարակային ոջլային տիֆ` հարուցված Ռիկետսիա պրովացեկիով (Rickettsia prowazekii)
5. Տուբերկուլոզ
6. Վիրուսային հեմոռագիկ տենդեր
7. Մալարիա
8. Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS), ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ (SARS)
9. Դիֆթերիա
10. Մենինգոկոկային վարակ
11. Պոլիոմիելիտ
12. Կարմրուկ
13. Համաճարակաբանական ներուժ ունեցող` նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ:
(հավելվածը լրաց. 08.01.2026 թիվ 24-Ն որոշում)