Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

18.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու ընդունած` համայնքի զարգացման հնգամյա ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը.»:

 

i

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.

 

«Հոդված 27.1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը

 

1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից`

1) համայնքի եկամուտները շարադրող մաս.

2) համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

2. Եկամուտները շարադրող մասը պարունակում է տեղեկություններ`

1) համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա և դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով եկամուտների կանխատեսումների և դրանց ռիսկերի վերաբերյալ.

2) եկամուտների ստացման (հավաքման) ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով համայնքների եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած եկամուտների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.

3) համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները` դրանց կարևորության հիմնավորմամբ:

3. Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.

2) ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա.

3) համայնքի գերակայություններն ու առաջնահերթությունները կանխատեսվող ժամանակահատվածում, այդ թվում` առաջիկա տարվա համայնքների բյուջեների նախագծով նախատեսված.

4) տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է` հիմք ընդունելով համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.8-րդ մասերով.

«1.1. Համայնքի բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից`

1) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.

2) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակում:

1.2. Առաջիկա երեք տարվա` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք է ծառայում համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով և համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:

1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ նախագծերը ներկայացնելու կարգը:

1.5. Բյուջետային հիմնարկները կազմում և համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետում:

1.6. Բյուջետային հիմնարկի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է բյուջետային հիմնարկի ղեկավարը:

1.7. Իր պարտականությունները կատարելու համար համայնքի ղեկավարը իրավասու է բյուջետային հիմնարկներից պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ:

1.8. Համայնքի ղեկավարը համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում և կառավարության հաստատած պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո` մեկամսյա ժամկետում, ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Հաստատումից հետո` եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում և ներկայացվում է համապատասխան մարզպետին:».

3) 7-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների, ինչպես նաև համայնքի բյուջեի հիմքում դրված` համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին.»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.4-րդ և 1.8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.4-րդ մասի դրույթների վերաբերյալ պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին 2023-2025 թվականների համար ներկայացվող միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները կտրամադրի մինչև 2022 թվականի օգոստոսի 10-ը:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.8-րդ մասի դրույթների վերաբերյալ համայնքի ղեկավարը 2023-2025 թվականների համար համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 10-ը: Հաստատումից հետո` եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում և ներկայացվում է համապատասխան մարզպետին:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-133-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 25.05.2022
N ՀՕ-133-Ն օրենք