Սեղմել Esc փակելու համար:
ԼՅԱՐԴԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՃԱՐՊԱՅԻՆ ԿԱԶՄԱՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՅԱՐԴԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՃԱՐՊԱՅԻՆ ԿԱԶՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ...

 

22.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլ 2024 թվականի N 100-Ն

 

ԼՅԱՐԴԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՃԱՐՊԱՅԻՆ ԿԱԶՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել լյարդի ալկոհոլային ճարպային կազմափոխությունով, ալկոհոլային ֆիբրոզով և սկլերոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

02.04.2024 Ա. Ավանեսյան

 

 Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2 ապրիլ 2024 թվականի
N 100-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԼՅԱՐԴԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՃԱՐՊԱՅԻՆ ԿԱԶՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ, ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ՖԻԲՐՈԶՈՎ ԵՎ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) K70.0 Լյարդի ալկոհոլային ճարպային կազմափոխություն (ճարպային լյարդ)
2) K70.2 Լյարդի ալկոհոլային ֆիբրոզ և սկլերոզ

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Լյարդի ստեատոզ-հեպատոցիտներում ճարպի կուտակում, առանց բորբոքման կամ ֆիբրոզի (ֆիբրոզի փուլը F0): Լյարդի ֆիբրոզի փուլերը. ա. F1` առկա է ֆիբրոզ, որը տեղակայված է միայն պորտալ տրակտի շրջանում, բ. F2` ֆիբրոզը տարածվում է պորտալ տրակտի սահմաններից դուրս, բայց չի կապվում հարևան պորտալ տրակտի հետ կամ կարող են առաջանալ մինիմալ պորտո-պորտալ ֆիբրոզ կապեր, գ. F3` առկա է կամրջող ֆիբրոզ` պորտո-պորտալ և պորտո-ցենտրալ ֆիբրոզ կապեր առանց ռեգեներացիոն հանգույցների, դ. F4` ցիռոզ` կամրջող ֆիբրոզ և ռեգեներացիոն հանգույցներ /ընդգրկված չէ սույն գործելակարգում/
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), թերապևտ
8) Գանգատներ Ալկոհոլային ստեատոզի և ֆիբրոզի /առանց ցիռոզի/ դեպքերի մեծ մասը ասիմպտոմ է: Կարող են առկա լինել ոչ սպեցիֆիկ նշաններ` հոգնածություն, աջ թուլակողի դիսկոմֆորտ, ինչպես նաև արտահայտվել ալկոհոլի չարաշահմանը բնորոշ նշաններ (ալկոհոլային պոլինևրոպաթիա, էնցեֆալոպաթիա, հիշողության խանգարում, արագ հոգնածություն, գլխապտույտ, գլխացավ հալյուցինացիաներ, դեպրեսիա և այլն):
9) Անամնեզ Անամնեզում ալկոհոլի երկարատև օգտագործում, ընդ որում ալկոհոլի մեծ քանակների քրոնիկ օգտագործման դեպքերի 95%-ում զարգանում է լյարդի ստեատոզ, իսկ ստեատոզի ֆոնի վրա ֆիբրոզ և հետագայում ցիռոզ զարգանում է մինչև 30% դեպքերում` 10 տարվա կտրվածքով:
10) Զննման արդյունք/Ցուցում Քթի կարմրություն, հարականջային գեղձերի մեծացում: Որովայնի պալպացիայով հնարավոր է հայտնաբերել լյարդի չափերի մեծացում:
11) Հոսպիտալացման Ցուցում Կիրառելի չէ

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Գաստրոէնտերոլոգ/աղեստամոքսաբան 1 -
2) Էնդոսկոպիստ (ներզննական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագետ) 0,2 -
3) Ինտենսիվ թերապիայի մասնագետ (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ) /էնդոսկոպիայի համար/ 0,2 -
4) Ճառագայթային ախտորոշման մասնագետ 1 -
5) Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ 0,1 -
6) Թմրաբան (նարկոլոգ) 0,2 -

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 - Ալկոհոլի չարաշահմանը բնորոշ է մակրոցիտար անեմիան, իսկ եթե առկա է լեյկոցիտոզ, ապա հնարավոր է այլ ախտորոշում` ալկոհոլային հեպատիտ
2) Առկա չէ Գլյուկոզի մակարդակի որոշում 1 - Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է հիպերգլիկեմիան
3) Առկա չէ Կրեատինինի մակարդակի որոշում 0.5 - Բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի ախտահարման ավելի խոր փուլերի մասին կամ ուղեկցող երիկամային ախտահարման մասին
4) Առկա չէ Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ), Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ), Հիմնային ֆոսֆատազի (ՀՖ), Գամմագլյուտամատ տրանսֆերազի (ԳԳՏ), Բիլիռուբինի մակարդակի որոշում 1 - Բոլոր ցուցանիշները կարող են լինել բարձր, ինչպես նաև նորմալ: Կարևոր է ԱՍՏ / ԱԼՏ հարաբերակցությունը, որը հատկապես ալկոհոլային ֆիբրոզի փուլում դառնում է >1, ինչպես նաև ԳԳՏ անհամաչափ բարձրացումը նույնպես բնորոշ է լյարդի ալկոհոլային ախտահարմանը
5) Առկա չէ Արյան մեջ ֆերիտինի մակարդակի որոշում 0,5 - Անեմիայի դեպքում հարկ է պարզել, թե որ նյութի պակասից է, կարող է լինել երկաթի պակաս, որի դեպքում դիտվում է ֆերիտինի ցածր մակարդակ, իսկ բարձր մակարդակը կարող է վկայել լյարդի երկրորդային հեմոքրոմատոզի մասին
6) Առկա չէ Արյան մեջ տրանսֆերինի հագեցման մակարդակի որոշում 0,1 - Ֆերիտինի բարձր կամ ցածր մակարդակի դեպքում երկաթի պակասը կամ ավելցուկը հստակեցնելու նպատակով
7) Առկա չէ Արյան մեջ ցիանոկոբալամինի (վիտամին B12) մակարդակի որոշում 0,6 - Ալկոհոլի չարաշահման դեպքում բնորոշ է այս վիտամինի պակաս
8) Առկա չէ Արյան մեջ հոմոցիստեինի մակարդակի որոշում 0,2 - Հստակեցնում է վիտամին B12 պակասը, եթե մակարդակը բարձր է
9) Առկա չէ Արյան մեջ ֆոլաթթվի (վիտամին B9) մակարդակի որոշում մակարդակի որոշում 0,6 - Ալկոհոլի չարաշահման դեպքում բնորոշ է այս վիտամինի մակարդակի իջձցումը
10) Առկա չէ Արյան պրոթրոմբինային ժամանակի, պրոթրոմբինային ինդեքսի և միջազգային նորմալացված հարաբերության (INR, ՄՆՀ) որոշում 0.8 - Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում իջած մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման կամ լեղու հոսքի խանգարման հետևանքով վիտամին K թերներծծման մասին
11) Առկա չէ Արյան մեջ ընդհանուր սպիտակուցի և ալբումինի մակարդակի որոշում 0.8 - Լյարդի ցանկացած ախտահարման դեպքում իջած մակարդակը վկայում է լյարդի սինթետիկ ֆունկցիայի անկման մասին
12) Առկա չէ Արյան մեջ C-ռեակտիվ սպիտակուցի որոշում 0,1 - Բարձր մակարդակը վկայում է արդեն ալկոհոլային ստեատոհեպատիտի մասին
13) Առկա չէ Արյան մեջ հեպատիտ Բ մակերեսային հակածնի (HbsAg), հեպատիտ Բ կորիզային հակածնի (հակա-HBc) հակամարմինների որոշում 1 - Պարտադիր ստուգվող ցուցանիշներ են լյարդի ցանկացած ախտահարման դեպքում, բացառելու համար վիրուսային հեպատիտները
14) Առկա չէ Արյան մեջ հեպատիտ Ց հակածնի (հակա-HCV) հակամարմինների կամ հեպատիտ Ց-ի հակածնի (HCV) ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) որոշում 1 - Պարտադիր ստուգվող ցուցանիշներ են լյարդի ցանկացած ախտահարման դեպքում, բացառելու համար վիրուսային հեպատիտները
15) Առկա չէ Արյան մեջ` • հակակորիզային` ANA, • հակամիտոքոնդրիալ` AMA, • պերինուկլեար հականեյտրոֆիլային ցիտոպլազմատիկ` pANCA, • հակա-հարթմկանային` ASMA հակամարմինների որոշում 0,2 - Լյարդի ախտահարման այլ ուղեկցող պատճառներից աուտոիմուն հեպատիտը կամ առաջնային բիլիար խոլանգիտը հայտնաբերելու նպատակով
16) Առկա չէ Արյան մեջ ցերուլոպլազմինի մակարդակի որոշում 0,2 - Լյարդի ճարպային վերափոխման այլ ուղեկցող պատճառներից Ուիլսոնի հիվանդության հայտնաբերման նպատակով
17) Առկա չէ Արյան մեջ ալֆա-ֆետոպրոտեինի մակարդակի որոշում 0,2 - F3 փուլում անհրաժեշտ է կատարել հեպատոցելյուլյար կարցինոմայի սկրինինգ` սույն օնկոմարկերի որոշման միջոցով
18) Առկա չէ Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի և բարձր խտության լիպոպրոտեինների (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինների (ԼDL) ֆրակցիաների մակարդակի որոշում 0,6 - Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է խոլեստերինի հատկապես HDL ֆրակցիայի մակարդակի իջեցում
19) Առկա չէ Արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի որոշում 0,6 - Ստեատոզի և ֆիբրոզի պատճառ կարող է լինել նաև մետաբոլիկ համախտանիշը, որին բնորոշ է տրիգլիցերիդների մակարդակի բարձրացում
20) Առկա չէ Մեզում էթիլգլյուկուրոնիդի (uEtG) կամ էթիլոսւլֆատի (EtS) որոշում 0,05 - Գնահատում է վերջին 3 օրերի ընթացքում ալկոհոլից ժուժկալությունը (uEtG<500 ng/ml, EtS<75 ng/ml)
21) Առկա չէ Մազերում էթիլգլյուկուրոնիդի (hEtG) որոշում 0,05 - Գնահատում է վերջին 6 ամսում ալկոհոլից ժուժկալությունը, <30 pg/mg
  Գործիքային հետազոտություններ
22) Առկա չէ Որովայնի գերձայնային հետազոտություն 1 - Լյարդի ստեատոզը հայտնաբերելու առաջնահերթ մեթոդ է
23) Առկա չէ Լյարդի էլաստոմետրիա, CAP (վերահսկման թուլացման պարամետր (control attenuation parameter)) չափումով 0,6 - Լյարդի ֆիբրոզի և ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու ոչ ինվազիվ մեթոդ
24) Առկա չէ Լյարդի բիոպսիա 0,05 - Ոչ ինվազիվ մեթոդներով ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու անհնարինության դեպքում, կամ լյարդի ախտահարման այլ պատճառի կասկածի դեպքում:
25) Առկա չէ Լյարդի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն 0,05 - Ֆիբրոզի փուլը, ճարպային կազմափոխման աստիճանը գնահատելու, այլ հիվանդություններին բնորոշ հյուսվածքաբանական նշաններ հայտնաբերելու նպատակով
26) Առկա չէ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ) 0,1 - Ֆիբրոզի բարձր փուլերում` F3, պորտալ գերճնշման նշանների` կերակրափողի կամ ստամոքսի վարիկոզ լայնացած երակների հայտնաբերման նպատակով
27) Առկա չէ ԷԳԴՍ ժամանակ կերակրափողից, ստամոքսից կամ 12-մատնյա աղիքից վերցված բիոպտատի հյուսվածքա-բանական հետազոտություն 0,05 - Անհրաժեշտության դեպքում, եթե ԷԳԴՍ հայտնաբերում է որևէ ախտաբանական փոփոխություն, դրա բնույթը պարզելու նպատակով:

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100 մգ Եր Երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր դեղահատեր ծամելու 100 մգ Հատ 0,1 0,8 120 60
2) Ֆոլաթթու դեղահատեր 5 մգ Ֆոլաթթու դեղահատեր 5 մգ Հատ 0,3 1 60 60
3) Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5 մգ/մլ Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5 մգ/մլ Հատ 0,1 0,6 24 60
4) Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2 մգ/0.2 մլ Ֆիտոմենադիոն լուծույթ ներարկման 2 մգ/0.2 մլ Մգ 0,02 10 20 200

 

8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - -

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Լյարդի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիա. Էլեկտրոնային հասցե` [email protected]; Լյարդի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիա. EASL Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդության կառավարում: J Hepatol. 2018թ. հուլիս; 69 (1): 154-181. ԴՈԻ` 10.1016/j.jhep.2018.03.018. Epub 2018թ. ապրիլի 5. PMID` 29628280: / European Association for the Study of the Liver. Electronic address: [email protected]; European Association for the Study of the Liver. EASL Clinical Practice Guidelines: Management of alcohol-related liver disease. J Hepatol. 2018 Jul;69(1):154-181. doi: 10.1016/j.jhep.2018.03.018. Epub 2018 Apr 5. PMID: 29628280.

2. Քրեբբ, Դեյվիդ Վ.*; Իմ, Ջին Յ. Սաբո, Գյոնգի; Մելլինգեր, Ջեսիկա Լ. Լուսի, Մայքլ Ր.. Ալկոհոլի հետ կապված լյարդի հիվանդությունների ախտորոշում և բուժում. 2019թ. գործնական ուղեցույց Լյարդի հիվանդությունների ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայից: Hepatology 71(1):p 306-333, հունվար 2020թ. | ԴՈԻ` 10.1002/hep.30866 / Crabb, David W.*; Im, Gene Y.; Szabo, Gyongyi; Mellinger, Jessica L.; Lucey, Michael R.. Diagnosis and Treatment of Alcohol‐Associated Liver Diseases: 2019 Practice Guidance From the American Association for the Study of Liver Diseases. Hepatology 71(1):p 306-333, January 2020. | DOI: 10.1002/hep.30866

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.04.2024
N 100-Ն
Հրաման