Սեղմել Esc փակելու համար:
ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

22.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

9 ապրիլ 2024 թվականի N 104-Ն

 

ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել վնասվածքային կատարակտով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

09.04.2024 Ա. Ավանեսյան

 

 Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
9 ապրիլ 2024 թվականի
N 104-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՎՆԱՍՎԱԾՔԱՅԻՆ ԿԱՏԱՐԱԿՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) H26 Այլ կատարակտ
2) H26.1 Վնասվածքային կատարակտ

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Ըստ ծագման`
ա. մեխանիկական վնասվածքներից առաջացած (բութ և թափանցող վնասվածքներ),
բ. քիմիական վնասվածքներից առաջացած,
գ. ճառագայթային վնասվածքներից առաջած,
դ. ջերմային վնասվածքներից առաջացած:
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ակնաբույժ
8) Գանգատներ Տեսողության սրության աստիճանական իջեցում, մշուշոտ տեսողություն
9) Անամնեզ Տարիքը, սեռը, անամնեզում` վնասվածքների առկայությունը, ապրելակերպը (ալկոհոլի, ծխախոտի օգտագործում), նախկինում` ակնային խնդիրների առկայությունը (վնասվածք, աչքի վիրահատություններ, ներակնային բորբոքումներ), այլ հիվանդությունների առկայությունը (շաքարային դիաբետ, համակարգային հիվանդություններ, զարկերակային գերճնշում):
10) Զննման արդյունք/Ցուցում Տեսողության սրության ստուգում (պղտոր տեսողություն, տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացողություն), ավտոռեֆրակտոմետրիա, բիոմիկրոսկոպիա տոպոգրաֆիա/տոմոգրաֆիա, բիոմետրիա (A-scan` օպտիկական գերձայնային), սոնոգրաֆիա b-scan, ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ
11) Հոսպիտալացման ցուցում Կիրառելի չէ

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման
քանակը
ԱԲ Բ
1) Ակնաբույժ 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

  Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - - -
Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Ավտոռեֆրակտոմետրիա 1 1  ±0.5 >
3) Առկա չէ Բիոմիկրոսկոպիա 1 1  Առաջային հատված նորմայի սահմաններում կամ փոփոխված վնասվածքի արդյունքում, հնարավոր է կպումների առկայություն: Բեկող միջավայրերը` տարբեր տեղակայման և ինտենսիվության պղտորումներ ոսպնյակում
4) Առկա չէ Օֆթալմոսկոպիա 1 1 Ցանցենի` նորմայի սահմաններում կամ ցանցենու հետվնասվածքային շերտազատում, օտար մարմնի առկայություն, ապակենման մարմնում արյունազեղում,
5) Առկա չէ Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա 0,25 0,25 Ուղեկցող հիվանդությունների դեպքում համապատասխան փոփոխություններ
6) Առկա չէ Տոնոմետրիա 1 1  9-24 (բարձր, ցածր)
7) Առկա չէ Պախիմետրիա 1 1  514- 560
8) Առկա չէ Առաջահետին առանցքի երկարության որոշում 1 1  23,5>
9) Առկա չէ Սոնոգրաֆիա` B-scan 0,75 1 Ակնահատակի վիզուալիզացիայի բացակայության ժամանակ հնարավոր խնդիրների բացահայտում, օրինակ` հետին հիալոիդային թաղանթի շերտազատում, ցանցենու շերտազատում

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Կիրառելի չէ - - - - - -

 

8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով 1 0.75
2) Կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով 0,25 0,5
3) Պարս պլանա վիտրէկտոմիա 0.25 0.5

 

9. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. www.aao.org

2. Աչքի վնասվածքներ` Ռ.Ա.Գունդորովա/Травмы глаза Р.А. Гундорова

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
09.04.2024
N 104-Ն
Հրաման