Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԱԿՆԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿԻ ՏԵՂԱԽԱԽՏՈՎ (ԴԻՍԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԱԿՆԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿԻ ՏԵՂԱԽԱԽՏՈՎ (ԴԻՍԼՈԿԱՑԻԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

22.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլ 2024 թվականի N 107-Ն

 

ՆԵՐԱԿՆԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿԻ ՏԵՂԱԽԱԽՏՈՎ (ԴԻՍԼՈԿԱՑԻԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ներակնային ոսպնյակի տեղախախտով (դիսլոկացիա) պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                                                                                                                           Ա. Ավանեսյան

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
10 ապրիլ 2024 թվականի
N 107-Ն հրամանի
 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՆԵՐԱԿՆԱՅԻՆ ՈՍՊՆՅԱԿԻ ՏԵՂԱԽԱԽՏՈՎ (ԴԻՍԼՈԿԱՑԻԱ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) H27 Ոսպնյակի այլ հիվանդություններ
2) H27.1 Ներակնային ոսպնյակի տեղախախտ (դիսլոկացիա)

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))  ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) 1) ոսպնյակի տեղախախտ` բնածին (հոմոցիստինուրիա, Մարֆանի սինդրոմ, Մարչեզանիի սինդրոմ) և ձեռքբերովի (տրավմաներից հետո, վիրահատություններից հետո, սպոնտան).
2) ըստ Պաշտաևի դասակարգման.
ա. Ոսպնյակի ենթատեղախախտ` I աստիճան (ցինյան կապանների մասնակի պատռում, աչքի օպտիկական առանցքի նկատմամբ ոսպնյակի տեղաշարժման բացակայություն, հնարավոր է` իրիդոդոնեզ, առաջային խցիկ նեղ կամ խորը), II աստիճան(ոսպնյակի տեղաշարժ դեպի պահպանված ցինյան կապանների կողմը, հնարավոր է ոսպնյակի էկվատորի վիզուալիզացիա նեղ բբով, ֆակոդոնոզ, իրիդոդոնեզ, առաջային խցիկի անհավասարաչափ խորություն), III աստիճան (ցինյան կապանների կեսից ավելին պատռված է, հնարավոր է ոսպնյակի զգալի տեղաշարժ դեպի ապակենման մարմին, դիտվում է աֆակիկ ռեֆրակցիա),
բ. Ոսպնյակի տեղախախտ` ոսպնյակի տեղաշարժ դեպի առաջային խցիկ (դիտվում են փոփոխություններ եղջերաթաղանթում, ծիածանաթաղանթում, առաջային խցիկի անկյունում, ներակնային ճնշման բարձրացում), ոսպնյակի տեղաշարժ դեպի ապակենման մարմին` Ֆիքսված (ոսպնյակը անշարժ կպած է ցանցաթաղանթին), շարժուն (ոսպնյակը ազատ տեղաշարժվում է ապակենման մարմնում, 50% դեպքերում հանգեցնում է երկրորդային գլաուկոմայի): Միգրացվող` ոսպնյակը կարող է ազատ տեղաշարժվել առաջային խցիկից դեպի ապակենման մարմին
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ակնաբույժ
8) Գանգատներ Տեսողության սրության իջեցում, աչքի ցավ ներակնային ճնշման բարձրացման դեպքում, մոնոկուլյար դիպլօպիա
9) Անամնեզ Տարիքը, սեռը, տարած վնասվածքները, համակարգային հիվանդությունների առկայությունը
10) Զննման արդյունք/Ցուցում Տեսողության սրության ստուգում (տեսողության սրության իջեցում, առարկայական տեսողության բացակայություն, լուսազգացում), աչքի արտաքին հատվածի հետազոտություն(կոպեր, թարթիչներ), ներակնային ճնշման չափում (ներակնային ճնշման բարձրացում բբային բլոկի ժամանակ), ճեղքային լամպով (հնարավոր է տեսնել ոսպնյակի էկվատորը, դեպի առաջային խցիկ ոսպնյակի տեղաշարժ, ապակենման մարմնում ոսպնյակի առկայություն, ակնահատակ` ցանցաթաղանթի վրա ոսպնյակի առկայություն), ավտոռեֆրակտոմետրիա (աստիգմատիզմ), տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan), սոնոգրաֆիա b-scan) (օպտիկական գերձայնային), ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ
11) Հոսպիտալացման Ցուցում Կիրառելի չէ

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման
քանակը
ԱԲ Բ
1) Ակնաբույժ 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

  Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - - -
  Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Ավտոռեֆրակտոմետրիա 1 1 ±0.5 >
3) Առկա չէ Բիոմիկրոսկոպիա 1 1 Ոսպնյակի տեղաշարժ դեպի առաջային խցիկ, ոսպնյակի վիզուալիզացիա ապակենման մարմնում, ոսպնյակի տեղաշարժ դեպի ներքև, կողք (Ցինյան կապանների մասնակի անջատման դեպքում), իրիդոդոնեզ, ֆակոդոնեզ, ոսպնյակի էկվատորի վիզուալիզացիա
4) Առկա չէ Օֆթալմոսկոպիա 1 1 Նորմայի սահմաններումակնահատակ, ապակենման մարմնում ոսպնյակի առկայություն, ցանցենուն կպած ոսպնյակ
5) Առկա չէ Տոնոմետրիա 1 1 9-24 կամ բարձր` ոսպնյակի դեպի առաջ տեղաշարժման դեպքում
6) Առկա չէ Պախիմետրիա 1 1 514- 560
7) Առկա չէ Առաջահետին առանցքի երկարության որոշում 1 1 23,5>
8) Առկա չէ Սոնոգրաֆիա- B-scan 1 1 Ոսպնյակի բացակայություն, ոսպնյակի արտանկում ապակենման մարմին/առաջային խցիկ, ոսպնյակի առկայություն ցանցենու վրա

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

 Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
Կիրառելի չէ -  -  -  -  -  -

 

 8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ֆակոէմուլսիֆիկացիա և/կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիայով (հնարավոր է կիրառել արհեստական ոսպնյակի տարբեր ֆիքսացիաներ) 1 1
2) Պարս-պլանա-վիտրէկտոմիա 0,25 0,75

 

9. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. www.aao.org

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.04.2024
N 107-Ն
Հրաման