Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՈՍՊՆՅԱԿՈՒԹՅՈՒՆՈՎ (ԱՖԱԿԻԱՅՈՎ) ՊԱՑԻԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՈՍՊՆՅԱԿՈՒԹՅՈՒՆՈՎ (ԱՖԱԿԻԱՅՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

22.04.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլ 2024 թվականի N 108-Ն

 

ԱՆՈՍՊՆՅԱԿՈՒԹՅՈՒՆՈՎ (ԱՖԱԿԻԱՅՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել անոսպնյակությունով (աֆակիայով) պացիենտի վարման գործելակարգը` համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

10.04.2024 Ա. Ավանեսյան

 

 Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
10 ապրիլ 2024 թվականի
N 108-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆՈՍՊՆՅԱԿՈՒԹՅՈՒՆՈՎ (ԱՖԱԿԻԱՅՈՎ) ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ Կոդը Անվանում
1) H27 Ոսպնյակի այլ հիվանդություններ
2) H27.0 Անոսպնյակություն (աֆակիա)

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. բնածին (առաջնային և երկրորդային),

բ.ձեռքբերովի (հետվիրահատական և հետվնասվածքային)

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ակնաբույժ
8) Գանգատներ Մշուշոտ տեսողություն, գույների խամրում, հեռու և մոտ տարածությունում առարկաների ֆոկուսավորման դժվարություն
9) Անամնեզ Տարիքը, սեռը, ներարգանդային կյանքում տարած վարակները, վնասվածքները, համակարգային հիվանդությունների առկայությունը
10) Զննման արդյունք/Ցուցում Տեսողության սրության ստուգում (տեսողության սրության իջեցում, ամբլիոպիա), ներակնային ճնշման չափում (նորմա/բարձր), ճեղքային լամպով հետազոտություն (ոսպնյակի բացակայություն, հետվնասվածքային սպիեր, վնասվածքից առաջացած աֆակիայ), ավտոռեֆրակտոմետրիա (բարձր աստիճանի հեռատեսություն), տոպոգրաֆիա, բիոմետրիա (A-scan), սոնոգրաֆիա (b-scan)`ոսպնյակի բացակայություն, ներակնային արհեստական ոսպնյակի հաշվարկ
11) Հոսպիտալացման Ցուցում Կիրառելի չէ

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ակնաբույժ 1 1

 

4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

  Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Կիրառելի չէ - - -
Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Ավտոռեֆրակտոմետրիա 1 1  ±0.5 >
3) Առկա չէ Բիոմիկրոսկոպիա 1 1  Առաջային հատված` նորմա/փոփոխված: Խորը առաջային խցիկ, ոսպնյակի բացակայություն
4) Առկա չէ Օֆթալմոսկոպիա 1 1 Ակնահատակ` նորմա/փոփոխված
5) Առկա չէ Տոնոմետրիա 1 1  9-24 կամ բարձր
6) Առկա չէ Պախիմետրիա 1 1  514- 560
7) Առկա չէ Առաջահետին առանցքի երկարության որոշում 1 1  23,5>
8) Առկա չէ Սոնոգրաֆիա` B-scan 1 1 Ոսպնյակի բացակայություն, ակնահատակը նորմա/փոփոխված

 

6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ
1) Կիրառելի չէ - - - - - -

 

8. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ներակնային արհեստական ոսպնյակի իմպլանտացիա (հնարավոր է կիրառել արհեստական ոսպնյակի տարբեր ֆիքսացիաներ) 0.75 0.75
2) Ակնոցային կամ կոնտակտային ոսպնյակներով կորեկցիա 0,25 0,25
3) Պարս պլանա վիտրէկտոմիա 0,25 0.75

 

9. Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. www.aao.org

2. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.04.2024
N 108-Ն
Հրաման