Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին

 

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «դրանց փոխհարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, շենքերի կառավարման մարմինների փոխհարաբերությունները լիազոր մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ, նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «, շենքերի կառավարման մարմինների, լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների և կառուցապատողների» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը «տարածքները,» բառից հետո լրացնել «շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը,» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «սեփականատերերը կարող են ընտրվել» բառերը փոխարինել «սեփականատերերը, իսկ սույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում սեփականատերերի անունից շենքի կառուցապատողը ընտրում են» բառերով.

2) 2-րդ մասի «սեփականատերերն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել» բառերը փոխարինել «սեփականատերերը, իսկ սույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում սեփականատերերի անունից շենքի կառուցապատողը իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու» բառերով.

3) 3-րդ մասի «ա» կետից հանել «շինության սեփականատերերի կողմից ստեղծված իրավաբանական անձի» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

1. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է լիազոր մարմինը, որի իրավասություններն են`

1) բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը.

2) «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված` բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի վարումը.

3) բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների համար խորհրդատվական նյութերի` մեթոդական ցուցումների, ուղեցույցների, տիպային ձևաթղթերի մշակումը և հաստատումը.

4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում տվյալ մարզի կտրվածքով մարզպետի իրավասություններն են`

1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը լիազոր մարմնի քննարկմանը.

2) բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի մշտադիտարկումը և դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին` վերջինիս հարցման հիման վրա:

3. Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) տվյալ համայնքի կտրվածքով` համայնքի ղեկավարի`

ա. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված` բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալների մուտքագրումը,

բ. բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մարզպետին,

գ. սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը,

դ. սույն կետի «գ» ենթակետում նշված` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման դեպքում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում իր անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքումը,

ե. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին` վերջինիս հարցման հիման վրա,

զ. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ.

2) Երևան քաղաքի կտրվածքով` Երևանի քաղաքապետի`

ա. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված` բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալների մուտքագրումը,

բ. բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին,

գ. սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը,

դ. սույն կետի «գ» ենթակետում նշված` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման դեպքում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում իր անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքումը,

ե. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին` վերջինիս հարցման հիման վրա,

զ. օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը` լիազոր մարմնի քննարկմանը,

է. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ.

3) համայնքի ավագանու կողմից` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված լիազորությունները:»:

 

i

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.

 

«Հոդված 28.1. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում

 

1. Նոր կառուցված բազմաբնակարան շենքը շահագործման հանձնելուց հետո` մինչև շինության սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, կառուցապատողը սույն օրենքով նախատեսված կարգով սեփականատերերի անունից ընտրում է սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված` շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման մարմնի ձևերից մեկը:

2. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի կողմից կամ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շենքի կառավարման մարմին ընտրելուն հաջորդող հինգ օրվա ընթացքում կառուցապատողը հանձնման-ընդունման ակտով շենքի կառավարման մարմնին է փոխանցում շենքի նախագծային փաստաթղթերը` շինարարական նորմերով սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին համապատասխան, իսկ հանձնման-ընդունման ակտի օրինակը ակտն ստորագրվելուց հետո` երկու օրվա ընթացքում, ներկայացնում է համայնքի ղեկավարին:

3. Նոր կառուցված բազմաբնակարան շենքի շինությունը կառուցապատողի կողմից օտարվելու դեպքում այդ շինության նկատմամբ սեփականության իրավունքի հետ ձեռք բերողին օրենքի ուժով փոխանցված է համարվում նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ իրավունքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բաժնեմասով, իսկ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի շինությունը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով ծանրաբեռնվելու դեպքում այդ իրավունքը տարածվում է նաև կառուցվող բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում` այդ շենքի համար առանձնացված հողամասի համապատասխան բաժնեմասի վրա:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքի ձեռքբերման պայմանագրի կնքումից հետո ընդհանուր բաժնային գույքի բաժնեմասի նվազեցումը կարող է իրականացվել այդ պահին շենքի շինության գնման իրավունք կամ շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձանց գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասում նշված սահմանափակումը: Ընդ որում, սույն մասում նշված` շենքի շինության գնման իրավունք կամ շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձինք գրավոր համաձայնությունը կարող են հայտնել առանձին համաձայնությամբ կամ կառուցապատողի հետ պայմանագրի կնքման փուլում` այն պայմանագրում ամրագրելով որպես առանձին դրույթ: Սույն մասով սահմանված համաձայնությունների հիման վրա բաժնեմասերի փոփոխությունները վերագրանցման պարտավորություն չեն առաջացնում, և այդ փոփոխություններից հետո իրականացվող գրանցումները կատարվում են փոփոխված բաժնեմասերով:

5. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերով նախատեսված` բազմաբնակարան շենքի շինությունների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կազմում ընդգրկված և մեկից ավելի շինությունների կամ շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորեր, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներ ու դրանց տեղադրման տարածքները կառուցապատողի կողմից չեն կարող առանձնացվել և օտարվել ինչպես շենքի կառուցման ընթացքում, այնպես էլ շենքը շահագործման հանձնելուց հետո: Բացառություն են այն դեպքերը, երբ սույն մասում նշված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորեր, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներ նախատեսված են շենքի կոնկրետ շինության սպասարկման համար, որի պարագայում դրանց տեղադրման տարածքները կարող են օտարվել միայն տվյալ շինության սեփականատիրոջը` շինության հետ:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. մայիսի 2
Երևան
ՀՕ-142-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 11.04.2024
N ՀՕ-142-Ն օրենք