Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ...

 

01.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2025 թվականի N 559-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) որոշման N 1 հավելվածի 175-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը:».

2) որոշման N 1 հավելվածի N 1 ձևի`

i

ա. 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.9.1-ին և 4.9.2-րդ կետերով.

«4.9.1. «Երթևեկությունը հակասահքային շղթաներով». ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաների կիրառումով` առնվազն երկու տանող անիվների վրա: 4.9.1 նշանի ազդման գոտին նշանի տեղակայման վայրից մինչև 4.9.2 նշանը եղած տարածությունն է: 4.9.1 նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ: 4.9.1 նախնական նշանը թույլատրվում է կիրառել 8.1.1 ցուցանակի հետ:

4.9.2. «Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ».նշանը ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը»,

i

բ. 8-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.5.8-րդ կետով.

«8.5.8 «Մերկասառույց» ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ, տեղեկացնելու համար, որ 4.9.1 նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով: Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33. 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33, 5.31 ճանապարհային նշանների հետ:».

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլները և ավտոբուսները 4.9.1 նշանի ազդման գոտում, ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում, երթևեկում են առանց հակասահքային շղթաների: Հակասահքային շղթաներով պետք է կահավորված լինեն տվյալ տրանսպորտային միջոցների առնվազն երկու տանող անիվները, դրանք պետք է համապատասխանեն տրանսպորտային միջոցի տեսակին, դողի չափսերին և անվտանգ լինեն երթևեկության համար:»,

i

բ. 5-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերներով` նոր 4.9.1 և 4.9.2 նշաններով.

 

 

i

գ. 9-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերով` նոր 8.5.8 նշանով.

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2025 թ. մայիսի 8
Երևան

 .Պաշտոնական հրապարակման օրը` 8 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2025
N 559-Ն
Որոշում