Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

09.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 37.1-ին հոդվածում`

1) վերնագիրը, 1-ին և 2-րդ մասերը «միջնակարգ» բառից հետո լրացնել «, մասնագիտական և բարձրագույն» բառերով.

2) 1-ին մասից հանել «պետական» բառը.

3) 2-րդ մասի «ոլորտի» բառը փոխարինել «բնագավառի» բառով, իսկ նույն մասը «վերահսկողությունը» բառից հետո լրացնել «(ստուգման, տեսչավորման, դիտարկման և օրենքով սահմանված այլ ձևերով)» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու համար ուսումնական հաստատությունները և կազմակերպությունները օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող`  օրենքով նախատեսված տարեկան հաշվետվությունները ներկայացնում են կրթության ոլորտի տեսչական մարմին, որն ապահովում է դրանց հասանելիությունը լիազոր մարմնին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով լրացվող Օրենքի 37.1-ին հոդվածի 3-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-108-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 12.05.2025
N ՀՕ-108-Ն օրենք