09.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի քսաներեքերորդ պարբերության «ջրօգտագործման թույլտվություն» հասկացության «ջրային ռեսուրսից ջրառի, այդ թվում`» բառերը փոխարինել «ջրօգտագործման, այդ թվում` ջրային ռեսուրսից ջրառի,» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 5-րդ կետից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու» բառերը.
2) 2-րդ մասից հանել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու դեպքում» և «կամ ջրօգտագործման թույլտվության իր օրինակը վերանայման ներկայացնելու» բառերը:
i
Հոդված 3. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանում է կառավարությունը:»:
i
Հոդված 4. Օրենսգրքի 33.1-ին հոդվածում`
1) 2-րդ մասի «ծանուցում ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, գործող ջրօգտագործման թույլտվությունը վերանայման ներկայացնելու» բառերը փոխարինել «գործող ջրօգտագործման թույլտվության վերանայման» բառերով.
2) 3-րդ մասի «դրանք ներկայացնելուց հետո`» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվությունների վերանայման անհրաժեշտություն առաջանալու վերաբերյալ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ծանուցումը ջրօգտագործողների կողմից ստանալուց հետո`» բառերով.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 5. Օրենսգրքի 37.1-ին հոդվածում 10-րդ մասի «37.1-ին» բառերը փոխարինել «37.1.1-ին» բառերով:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-102-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 մայիսի 2025 թվական: