Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ...

 

25.06.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5.1. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները`

1) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինների մասով.

2) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերի` մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչև 2027 թվականի դեկտեմբերի   31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.

3) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև այդ պարտատոմսերի մարումն ստացված տոկոսների կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամուտների մասով.

4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսների կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամուտների մասով.

5) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերի` մինչև այդ պարտատոմսերի մարումը օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.

6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերի` մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.

7) 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հաշվետու ժամանակահատվածներին վերաբերող եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առևտրին:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինները.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.

«5) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև այդ պարտատոմսերի մարումն ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց.

6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առևտրին թույլատրված) պարտատոմսերից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:».

3) 2-րդ մասի 4-րդ կետի «ֆոնդային բորսայում ցուցակված» բառերը փոխարինել «ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առևտրին թույլատրված)» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասում «դ-ժե» բառերը փոխարինել «դ-իա» բառերով:

 

i

Հոդված 4. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի   24-ի ՀՕ-82-Ն օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հունիսի 23
Երևան
ՀՕ-156-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 29.05.2025
N ՀՕ-156-Ն օրենք