01.09.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը, 15-րդ հոդվածի 5-րդ մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 2-րդ մասը և 5-րդ մասը, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և 41-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունը «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 4-րդ կետի «բ» ենթակետի «մագիստրատուրայում և ասպիրանտուրայում» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում» բառերով.
2) 5-րդ կետի «ա» ենթակետի «առկա ուսման» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ ուսումնառության» բառերով:
i
Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով.
«16. Սույն օրենքի` բարձրագույն կրթության դեպքում` լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաև առկա ուսուցմամբ բարձրագույն կրթությամբ, ինչպես նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների վրա մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-302-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հոկտեմբերի 2025 թվական: