Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱ ...

 

31.10.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

15 հոկտեմբերի 2025 թվականի N 1436-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկների, եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի), տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի`

i

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ (ՊԱՐԶԵՑՎԱԾ) ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

i

2) 1-ին կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերում, N1, N2, N3 և N5 հավելվածների վերնագրերում, N1 հավելվածի 1-ին բաժնի վերնագրում, N2 հավելվածի 1-ին բաժնի վերնագրում «եկամտային հարկի և սոցիալական վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների» բառերով,

i

3) N1 հավելվածում`

ա. 1-ին բաժնի 1-ին աղյուսակում [1.13] սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ [1.13.1] սյունակ` «Միջազգային պայմանագրերի համաձայն` օտարերկրյա պետությունում վճարված հարկ»,

բ. 1-ին բաժնի 1-ին աղյուսակում [1.14] սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ [1.14.1] սյունակ` «Դրոշմանիշային վճար»,

i

գ. 6-րդ կետում «բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները» և «հետպահվող գումարները» բառերից հետո լրացնել «, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է» բառերը, իսկ «աղյուսակը» բառից հետո լրացնել «(ընդ որում աղյուսակի «Հետպահման սկիզբը և ավարտը», «ՀՀ պետական բյուջեի միջոցներով» և «Հետ պահվող գումար» սյունակները լրացվում են, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է) բառերը,

i

դ. 8-րդ կետում «անաշխատունակության սկիզբը» բառերից հետո լրացնել «(եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է)» բառերը,

i

ե. 9-րդ կետում «հետպահվող գումարները» բառերից հետո լրացնել «(ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարվող նպաստների և հղիության և ծննդաբերության արձակուրդի հետ պահվող գումարների մասով` եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է)» բառերը,

i

զ. 10-րդ կետում «գումարը» բառից հետո լրացնել «, որից նվազեցվում է [1.13.1] սյունակում լրացված հարկի գումարը» բառերը,

i

է. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1. [1.13.1] սյունակում լրացվում է վարձու աշխատողի [1.6] սյունակում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարից նվազեցվող` օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված և վճարված հարկի գումարը (բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող եկամտային հարկի գումարը):

Ընդ որում [1.13.1] սյունակը լրացվում է այն դեպքում, եթե կրկնակի հարկումը բացառելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերի համաձայն վարձու աշխատողի [1.6] սյունակում նշված եկամուտները ենթակա են հարկման օտարերկրյա պետությունում:»

i

ը. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1. [1.14.1] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում վարձու աշխատողի [1.6] և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն ֆիզիկական անձի [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը:»,

թ. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.6 սյունակ` «Դրոշմանիշային վճար (վճարման ենթակա)»,

i

ժ. 19-րդ կետում «հետպահվող ընդհանուր գումարը» բառերից հետո լրացնել «(եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է)» բառերը,

ի. 19-րդ կետում «և [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարի վճարման ենթակա գումարը» բառերը փոխարինել «, [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը և [3.6] սյունակում ինքնաշխատ ([3.6]=[1.14.1]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարի գումարը» բառերով,

i

4) N2 հավելվածի 1-ին բաժնում`

ա. [1.11] սյունակից հետո լրացնել [1.12] սյունակ հետևյալ բովանդակությամբ` «Դրոշմանիշային վճար»,

բ. 5-րդ կետում «(որոնք վճարվում են գործատուի միջոցների հաշվին և բյուջեից փոխհատուցման ենթակա չեն)» բառերից հետո լրացնել «, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է» բառերը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով`

«9. [1.12] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում վարձու աշխատողի [1.5] և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն ֆիզիկական անձի [1.6] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը:»,

i

5) N3 հավելվածում`

i

ա. 6-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «ստացվող եկամուտների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտների, ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների,» բառերը,

i

բ. 3-րդ բաժնի վերնագրում «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ» բառերը,

գ. 3-րդ բաժնի անվանումից հետո լրացնել «Գլուխ 1. Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկ» բառերը,

դ. 3-րդ բաժնի աղյուսակի 10-րդ տողում և 8-րդ կետի 10-րդ ենթակետում «11-րդ ենթակետում» բառերը փոխարինել «10.1-ին և 11-րդ ենթակետերում» բառերով,

ե. 3-րդ բաժնի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին տողով.

 

10.1) կրիպտոակտիվների օտարման դիմաց եկամուտ [3.13.1]   1%  

 

i

զ. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ գլխով`

 

«Գլուխ 2. Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից դրոշմանիշային վճար

 

1. Ընդամենը դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա (դրամ) [3.24]  
2. Դրոշմանիշային վճար (դրամ) [3.25]  

 

i

է. 7-րդ կետում «3-րդ բաժնում» բառերը փոխարինել «3-րդ բաժնի 1-ին գլխում» բառերով,

ը. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին ենթակետով.

«10.1) Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտը (տող [3.13.1]),»,

i

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով.

«12.1. Հաշվարկի (հայտարարագրի) 3-րդ բաժնի 2-րդ գլխում լրացվում են հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտներից դրոշմանիշային վճարի հաշվարկը:

12.2. [3.24] տողում ինքնաշխատ լրացվում է դրոշմանիշային վճարի հաշվարկման բազան` հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց փաստացի վճարված եկամուտների հանրագումարը (տող [3.24]=տող [3.4]+տող [3.5]):

12.3. [3.25] տողում ինքնաշխատ լրացվում է ֆիզիկական անձի եկամուտներից հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը` ելնելով դրոշմանիշային վճարի հաշվարկման բազայի մեծությունից ([3.24]):»,

i

6) N5 հավելվածում`

ա. «Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարների մասին» աղյուսակի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների մասին»,

բ. «Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարների մասին» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ տողով.

 

Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված դրոշմանիշային վճար [14]  

 

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.

«12. [14] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված դրոշմանիշային վճարի հանրագումարը:»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

3. Սույն հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ», «ը» «թ» և «ի» պարբերությունները, 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունները, 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «զ», «է», «թ» պարբերությունները, 1-ին կետի 6-րդ ենթակետն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

4. Սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «գ-ե» և «ժ» պարբերությունները և 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը տարածվում են այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո:

 

Ժամանակավոր պաշտոնակատար` Կ. Թամզյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.10.2025
N 1436-Ն
Հրաման