01.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 2025 թվականի թիվ 179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել բանկերից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել բանկերի հաշվետվական համակարգը և տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանեցնել կիրառվող մեթոդաբանությանը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ինչպես նաև 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված 1) և Հավելված 2-ում (այսուհետ` Հավելված 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հավելված 1-ի 2-րդ կետի աղյուսակի 11-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
i
2) Հավելված 1-ի 6-րդ կետի «2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 1-4-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային կապիտալում ներառվող տարրերի հաշվեկշռային մեծությունների գումարը: 8-րդ սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարները, ընդ որում, բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով:» նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի: 5.1-րդ և 5.2-րդ տողերում լրացվող` Կանոնակարգ 2-ով սահմանված առաջին մակարդակի հիմնական կապիտալը ճշգրտող գումարների բացասական մեծությունները լրացվում են «-» նշանով: Հաշվետվությունում փաստացի վճարված (բաշխված) շահութաբաժին է համարվում այն շահութաբաժինը, որն արդեն իսկ նվազեցվել է չբաշխված շահույթից:»,
i
3) Հավելված 1-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Թիվ 4 հաշվետվությունում ներկայացվում են բոլոր արժույթներով ներգրավված միջոցները (անվանական գումարների (մայր գումարների) մնացորդները): Ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է ըստ հետևյալ խմբերի` «ՀՀ դրամ», «ԱՄՆ դոլար», «Եվրո» և «Այլ արտարժույթ»: Ընդ որում, ՀՀ դրամով ներգրավված միջոցները ներկայացվում են դրամական արտահայտությամբ, Եվրոյով ներգրավված միջոցները ներկայացվում են Եվրոյով, իսկ ԱՄՆ դոլարով և այլ արտարժույթներով ներգրավված միջոցները` ԱՄՆ դոլարով արտահայտված` հազար միավորներով, առանց տասնորդական միավորների:
Այլ արտարժույթներով ներգրավված միջոցների` ԱՄՆ դոլարով օրական համարժեքը յուրաքանչյուր օրվա համար որոշվում է կրոս փոխարժեքով` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Ընդ որում, այն դեպքում, երբ տվյալ արտարժույթի փոխարժեքը չի հրապարակվում Կենտրոնական բանկի կողմից, ապա տվյալ արտարժույթի ԱՄՆ դոլարին համարժեքը որոշվում է` հիմք ընդունելով տվյալ արտարժույթի թողարկող երկրի իրավասու մարմնի կողմից հրապարակված` տվյալ օրվա համար տվյալ արտարժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը: Մետաղական հաշիվներով ներգրավված միջոցների դիմաց ԱՄՆ դոլարին համարժեք չափը որոշվում է կրոս փոխարժեքով` հիմք ընդունելով տվյալ օրվա` Կենտրոնական բանկի կողմից տվյալ մետաղի համար հայտարարված հաշվարկային գինը, իսկ բացակայության դեպքում` Թանկարժեք մետաղների անկախ մարմնի (LBMA) պաշտոնական կայքում (https://www.lbma.org.uk/) ներկայացված տվյալ օրվա համար համապատասխան մետաղի գծով ձևավորված արժեքը: Ընդ որում, Թանկարժեք մետաղների անկախ մարմնի (LBMA) պաշտոնական կայքում տվյալ օրվա տարբեր ժամանակահատվածների համար համապատասխան մետաղի գծով տարբեր արժեքներ ներկայացված լինելու դեպքում հիմք է ընդունվում օրվա երկրորդ կեսի համար ձևավորված արժեքը:
Այն դեպքում, երբ բանկը Կենտրոնական բանկում չունի համապատասխան արտարժույթով թղթակցային հաշիվ, 6-8-րդ սյունակներում լրացվում է համապատասխան արտարժույթով ներգրավված միջոցների ՀՀ դրամային համարժեքը, իսկ եթե բանկն ունի համապատասխան արտարժույթով թղթակցային հաշիվ Կենտրոնական բանկում` համապատասխան սյունակը չի լրացվում:»,
i
4) Հավելված 1-ի 14-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,
i
5) Հավելված 1-ի 20-րդ կետի 1-ին ենթակետը «ներգրավված վարկերի» բառերից հետո լրացնել «, փոխառությունների» բառերով,
6) Հավելված 1-ի 20-րդ կետի 3-րդ ենթակետը «իրանական ռիալ» բառերից հետո լրացնել «, ԱՄԷ դիրհամ, չինական յուան» բառերով,
i
7) Հավելված 1-ի 20-րդ կետի 10-րդ ենթակետի վերջում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, սույն կետով սահմանված գործիքների մեջ ներառվում են նաև կապիտալի մաս կազմող արտոնյալ բաժնետոմսերը:»,
8) Հավելված 1-ի 20-րդ կետի 17-րդ ենթակետում բոլոր «տրամադրված վարկերի» բառերից հետո լրացնել «, փոխառությունների» բառերը,
i
9) Հավելված 1-ի 20-րդ կետի 26-րդ ենթակետի.
ա. «ա» պարբերությունում «(ISO կոդ):» բառերը փոխարինել «` համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,
բ. «դ» պարբերությունը «կոդը» բառից հետո լրացնել «` համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի» բառերով,
10) Հավելված 1-ի 20-րդ կետի 29-րդ ենթակետում «Եթե, օրինակ, տոկոսադրույքը կազմում է ԼԻԲՕՐ գումարած 5%, ապա այն լրացվում է «ԼԻԲՕՐ+5»:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե տոկոսադրույքը սահմանված է որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ապա այն նշվում է լատինատառ` առանց չակերտների և տոկոսի նշանի` ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ (օրինակ` SOFR+5.50):»,
i
11) Հավելված 1-ի 20-րդ կետի 36-րդ ենթակետի.
ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաշվետվության III աղյուսակում լրացվում են ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների ու նրանց վճարված ծախսերի վերաբերյալ տվյալները (բացառությամբ ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձի)` տվյալ գործառնությանը վերաբերող «Ընդամենը» տողում:»,
բ. առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություններ` հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ յուրաքանչյուր ծառայության կամ կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների կամ նրանց վճարված ծախսերի գծով տվյալ երկրի կշիռը 10%-ից ավել է կազմում, տվյալ երկրի գծով եկամուտները կամ ծախսերը արտացոլվում են առանձին տողով` «Երկիր» սյունակում նշելով տվյալ երկրի կոդը` համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի: Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը: Այն դեպքում, երբ եկամուտը ստացվել է բանկի հաճախորդ չհանդիսացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, և առկա չէ վերջինիս ռեզիդենտության մասին տեղեկատվություն, ապա նշված տվյալները արտացոլվում են «N/A» անվան տակ:»,
գ. «ա» պարբերությունից հետո լրացնել «ա.1.» պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
««ա.1. Հեռահաղորդակցության ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված հեռահաղորդակցության (հեռախոսային, ինտերնետ և այլ նմանատիպ ծառայություններ) ծառայությունների դիմաց ստացված և վճարված եկամուտներն ու ծախսերը:»,
դ. «բ» պարբերությունում «Հեռահաղորդակցության, համակարգչային» բառերը փոխարինել «Համակարգչային» բառով, «ստացված» բառից հետո հանել «հեռահաղորդակցության,» բառը, «համակարգի» բառը փոխարինել «և այլ կապի միջոցների» բառերով, ինչպես նաև «ՍՎԻՖՏ համակարգի» բառերը փոխարինել «ՍՎԻՖՏ և այլ կապի միջոցների» բառերով,
ե. «գ» պարբերությունը «կանխիկացման վճարները,» բառերից հետո լրացնել «արտարժույթի փոխարկումից ստացված եկամուտները/ծախսերը,» բառերով,
զ. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. «Մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայություններ» բաժնի մասում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը` մասնավորապես իրավաբանական, ապահովագրական և հաշվապահական ծառայությունների, հարկային խորհրդատվության և բիզնեսի ու կառավարման ոլորտում խորհրդատվական ծառայությունների: Սույն բաժնում ներառվում են նաև գովազդի, շուկայի և հասարակական կարծիքի ուսումնասիրման համար կատարված ծախսերը:»,
է. «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. «Գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը: Մասնավորապես, սույն բաժնում ներառվում են նոր ապրանքների և գործընթացների հետ կապված հետազոտական ծառայությունների գծով եկամուտներն ու ծախսերը: Սույն բաժնում են լրացվում նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքների անմիջական վաճառքը` արտոնագրերի, հեղինակային իրավունքների տեսքով կամ արդյունաբերական գործընթացների մասին տեղեկատվության վաճառքը:»,
12) Հավելված 1-ի 20-րդ կետի 37-րդ, 38-րդ և 43-րդ ենթակետերում «ներդրման» բառը փոխարինել «ներդրմամբ» բառով,
13) Հավելված 1-ի 20-րդ կետի 38-րդ ենթակետում «փային» բառը փոխարինել «ձայնի» բառով,
i
14) Հավելված 1-ի 20-րդ կետի 44-րդ ենթակետի.
ա. «ա» պարբերությունում «ներդրման» բառը փոխարինել «ներդրմամբ» բառով,
բ. «բ» պարբերությունում «երկիրը (ֆիզիկական անձանց դեպքում ռեզիդենտության երկիրը):» բառերը փոխարինել «երկրի` Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը` համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի:» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,
գ. «գ» պարբերությունից հետո լրացնել «գ.1.» պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«գ.1. 3.1-րդ սյունակում նշվում է գործիքի պայմանագրային արժույթը` համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի:»,
դ. «ը» պարբերությունում «խմբերում:» բառից հետո նոր տողից լրացնել նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«13-րդ սյունակում համապատասխան ներդրողի տողում արտացոլվում են նաև տարվա սկզբից հայտարարված, սակայն չվճարված շահաբաժինները (որոնք նաև արտացոլվում են աղյուսակ 1-ի «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք/վճարվելիք գումարներ» բաժնում):»,
i
15) Հավելված 2-ի ձև թիվ 3 հաշվետվության 2-րդ էջը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,
i
16) Հավելված 2-ի ձև թիվ 4-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի,
i
17) Հավելված 2-ի ձև թիվ 11-րդ հաշվետվությունը ճանաչել ուժը կորցրած,
18) Հավելված 2-ի ձև թիվ 18-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-4-րդ և 15-17-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Սույն որոշման 1-ին կետի 5-14-րդ և 18-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` |
Հ. Խաչատրյան |
| Երևան |
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի հոկտեմբերի 21-ի
թիվ 179-Ն որոշման
Նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող միջին ցուցանիշների հաշվարկը
(հազ. դրամ)
|
Ընդհանուր կապիտալի և նրա տարրերի հաշվարկն ըստ օրերի |
| |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
Ամսվա օրեր |
| |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
28 |
29 |
30 |
31 |
Միջին |
|
1 |
Ընդհանուր կապիտալ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
Առաջին մակարդակի կապիտալ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Առաջին մակարդակի հիմնական կապիտալ` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.1 |
Սովորական բաժնետոմսեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2 |
Չբաշխված շահույթ կամ վնաս |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2.1 |
Հաշվեկշռային չբաշխված շահույթ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2.2 |
Նախորդ տարվա շահույթի բաշխման դրույք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2.3 |
Նախորդ տարիների շահույթի բաշխման դրույքների միջինը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2.4 |
Բաշխման դրույք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2.5 |
Տվյալ տարում փաստացի վճարված/ բաշխված շահութաբաժին |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2.6 |
Վճարման ենթակա հավանական շահաբաժին |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.3 |
Այլ համապարփակ եկամուտ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.4 |
Հաշվեկշռային կապիտալում հաշվառվող պահուստներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Առաջին մակարդակի հիմնական կապիտալից նվազեցումներ` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.1 |
Նվազեցվող սովորական բաժնետոմսեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.2 |
Բանկի կողմից տրամադրված անժամկետ ստորադաս փոխառություններ և անժամկետ պարտատոմսերով տրամադրված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.3 |
Բանկի կողմից տրամադրված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.4 |
Ոչ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում` ոչ նյութական ակտիվ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.5 |
Ծրագրային ակտիվներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.6 |
Հիմնական միջոցներ,այլ նյութական ակտիվներ և օգտագործման իրավունքով ակտիվներ (հիմքում` նյութական ակտիվ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.7 |
Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած անշարժ գույք |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.8 |
Գրավի տնօրինման արդյունքում բանկին սեփականության իրավունքով անցած բաժնետոմսեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.9 |
Հետաձգված հարկային ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքի դրական տարբերություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.10 |
Այլ բանկերի, վարկային կազմակերպութ-յունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ` ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 9-րդ ենթակետի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.11 |
Այլ բանկերի, վարկային կազմակերպութ-յունների և այլ անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումներ` ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 10-րդ ենթակետի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.12 |
Այլ կազմակերպութ-յունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումներ` ըստ Կանոնակարգ 2-ի 28.3-րդ կետի 11-րդ ենթակետի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.13 |
Այլ կազմակերպութ-յուններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում բանկի կապիտալում կատարված ներդրումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Առաջին մակարդակի հիմնական կապիտալի ճշգրտումներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.1 |
Իրական արժեքով չհաշվառվող ակտիվների գծով ձևավորված դրամական հոսքերի հեջավորման պահուստ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.2 |
Բանկի սեփական վարկային ռիսկի փոփոխության արդյունքում իրական արժեքով հաշվառվող պարտավորութ-յունների իրական արժեքի փոփոխությամբ պայմանավորված չիրացված շահույթ և վնաս |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալ` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6.1 |
Արտոնյալ բաժնետոմսեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6.2 |
Պարտատոմսերով ներգրավված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6.3 |
Ստորադաս փոխառություններով (վարկերով) ներգրավված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
Առաջին մակարդակի լրացուցիչ կապիտալից նվազեցումներ` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7.1 |
Նվազեցվող արտոնյալ բաժնետոմսեր |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
Երկրորդ մակարդակի կապիտալ` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8.1 |
Պարտատոմսերով ներգրավված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8.2 |
Երկարաժամկետ ստորադաս փոխառություններով (վարկերով) ներգրավված միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8.3 |
Հնարավոր կորուստների ընդհանուր պահուստ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2025 թվականի հոկտեմբերի 21-ի
թիվ 179-Ն որոշման
«ՀԱՎԵԼՎԱԾ 2
հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի փետրվարի 26-ի
թիվ 50-Ն որոշմամբ
Ձև թիվ 4
(ամսական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ
Բանկի անվանումը ______________
Ամսաթիվը ____________թ. - ից մինչև_____________