Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏ ...

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

15 հոկտեմբերի 2025 թվականի N 1438-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 558-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

Հրամայում եմ`

 

 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունների, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագրի և միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 558-Ն հրամանի`

i

1) վերնագրում, 1-ին կետի 4-րդ ենթակետում և N4 հավելվածի վերնագրում «շրջանառության» բառից հետո լրացնել «և դրոշմանիշային վճարի» բառերը,

2) N4 հավելվածում`

i

ա. 2-րդ աղյուսակից առաջ լրացնել վերնագիր հետևյալ բովանդակությամբ.

«Բաժին 1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառություն»,

i

բ. 2-րդ աղյուսակից հետո լրացնել նոր բաժին հետևյալ բովանդակությամբ.

 

«Բաժին 2. Դրոշմանիշային վճարի հաշվարկ

 

12. Դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա (տող 11)  
13. Դրոշմանիշային վճար  

 

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվող հաշվետվության մեջ 2-րդ բաժնի 12-րդ և 13-րդ տողերն ինքնաշխատ եղանակով լրացվում են այն դեպքում, երբ անհատ ձեռնարկատերը հաշվետու տարվա ընթացքում համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

Ժամանակավոր պաշտոնակատար` Կ. Թամազյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.10.2025
N 1438-Ն
Հրաման