08.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
7 նոյեմբերի 2025 թվականի N 739-Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանով հաստատված N 5 հավելվածի 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«51. Կալանավորված անձը կամ դատապարտյալը համապատասխան ուղեկցող անձանց է փոխանցվում վարույթն իրականացնող մարմնի` զինանշանի պատկերմամբ կնիքով կամ ստորագրությամբ (այդ թվում նաև` էլեկտրոնային թվային ստորագրությամբ) հաստատված համապատասխան փաստաթղթի հիման վրա:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնական հրապարակման օրը` 7 նոյեմբերի 2025 թվական: