Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

 

21.11.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի

5-րդ կետը «քաղաքացիաիրավական» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան հնարավորության դեպքում կազմակերպում է նրանց բնակության ապահովումը:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչև 3 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.

2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, որը զուգորդվում է` մինչև 6 ամիս ժամկետով կրթաթոշակի 25 տոկոսից զրկելով» բառերը.

3) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. նոյեմբերի 10
Երևան
ՀՕ-333-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 նոյեմբերի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 22.10.2025
N ՀՕ-333-Ն  օրենք