12.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23.1) միկրոէներգաարտադրող` մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը` նաև 150 կՎտ-ից մինչև 500 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար էներգաարտադրող կայանում էլեկտրական էներգիա արտադրող անձ.»:
i
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Յուրաքանչյուր անձ, այդ թվում` սպառող, կարող է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որն էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և սույն օրենքի իմաստով կարգավորման ենթակա չէ:»:
i
Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան վերջինիս կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումն սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից` գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:»:
i
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:
i
Հոդված 5. Օրենքի 56.1-ին հոդվածում`
1) 4-րդ մասը «չեն կարգավորման» բառերից հետո լրացնել «, այդ հարաբերությունները, ներառյալ` ինքնավար խմբի ներսում արտադրված էլեկտրական էներգիայի իրացմանն (այդ թվում` առք ու վաճառքին) առնչվող հարցերը, որոշվում են ինքնավար խմբի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ինքնավար էներգաարտադրողը, շուկայի կանոնների համաձայն, կարող է մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային` ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակից հրաժարվելու պայմանով` առանց հետագայում այն վերականգնելու իրավունքի:»:
i
Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածի 8-րդ մասը «կարգավորումները» բառից հետո լրացնել «, այդ թվում` սույն օրենքի 56.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթը» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 10 Երևան ՀՕ-334-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 11 նոյեմբերի 2025 թվական: