Սեղմել Esc փակելու համար:
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

12.11.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) գնման առարկայի բնութագիր` գնվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և բխեն կարիքից, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը.».

2) 4-րդ կետից հանել «և համարժեք» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մրցակցային գնման ձևերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակներում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է`

1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների` մրցակցային գնման ձևի կիրառումից խուսափելու նպատակով.

2) փոփոխել գնման առարկան.

3) խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն հիմնավորում է նման խմբավորման անհրաժեշտությունը:

2. Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերի փոփոխման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր» բառերը փոխարինել «ժամկետը սահմանվում է հրավերով և չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրից» բառերով:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:

3. Սույն օրենքից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. նոյեմբերի 10
Երևան
ՀՕ-336-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 24.10.2025
N ՀՕ-336-Ն օրենք