24.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-340-Ն
|
|
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2024 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
6. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը.
««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի մարտի 3-ի ՀՕ-135-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բաժնից հանվել է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90119):
7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 321,688.82 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 315,725.51 հազար հայկական դրամ (այդ թվում` նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները` 15,147.5 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 5,963.31 հազար հայկական դրամ:
8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 226,971.16 հազար հայկական դրամ:
9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2024 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 94,717.65 հազար հայկական դրամ:
10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
11. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 1-ին հավելվածում:
12. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.
1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2024 թվականի ընթացքում 4 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են, 1 գնորդի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով գործը դատական գործընթացում է, և 1 գնորդի ստանձնած` պրոֆիլի պահպանման պարտավորությունը կատարվել է, իսկ ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկվել է 30 000 000 հայկական դրամի չափով տուգանք.
2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա` պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 2-րդ հավելվածում:
13. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել:
3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
14. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
Հավելված 1
«Պետական գույքի մասնավորեցման
2017-2020 թվականների
ծրագրի կատարման
2024 թվականի տարեկան հաշվետվությունը
հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
| Հ/Հ |
Ընկերության (պետական գույքի) անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավար-ման մարմինը |
Կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Պետական գույքի գնահատված արժեքը (հազար հայկական դրամ) |
Վաճառքի գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերու-թյան հաշվե-կշռում ամրա-գրված պարտա-վորու-թյունները (հազար հայկական դրամ) |
Ներդրումային պարտավորու- թյունների և սոցիալական երաշխիքների մասին` ըստ մասնավորեցման պայմանագրի |
Գնորդը |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
| 1. |
«Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90051) |
ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 |
Պետական գույքի կառավար-ման կոմիտե |
Կառավարու- թյան 2024 թվականի օգոստոսի 29-ի N 1388-Ա որոշում |
3,228,782. 7 (այդ թվում` 0.102737 հա հողատա-րածքի 191,850.0 հազար հայկական դրամ շուկայական արժեքը) |
3,036,932. 7 (առանց 0.102737 հա հողատարածքի 191,850.0 հազար հայկական դրամ շուկայական արժեքի) գումարը վճարել 10 տարվա ընթացքում` յուրաքանչյուր տարի 303,693.27 հազար հայկական դրամ |
18,692.8 |
Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1,200,000.00 հազար հայկական դրամի չափով ներդրում` 1-ին տարի` 10,000.0 հազար հայկական դրամ 2-րդ տարի` 180,000.0 հազար հայկական դրամ 3-րդ տարի` 300,000.0 հազար հայկական դրամ 4-րդ տարի` 350,000.0 հազար հայկական դրամ 5-րդ տարի` 360,000.0 հազար հայկական դրամ և 25 տարվա ընթացքում պրոֆիլի պահպանման պարտավորություն |
«ՆԵՔՍՏ ՋԵՆ ՍՊՈՐՏՍ» ՍՊԸ |
Հավելված 2
«Պետական գույքի մասնավորեցման
2017-2020 թվականների
ծրագրի կատարման
2024 թվականի տարեկան հաշվետվությունը
հաստատելու մասին» օրենքի
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
| Հ/Հ |
Մասնավորեցված
գույքի և գնորդի
անվանումը |
Նախատեսված
պայմանագրային
պարտավորությունները |
Կատարման
ժամկետը |
Կատարման
ընթացքը |
| 1. |
Հրազդանի կինոցանցի
«Հրազդան» կինոթատրոնի գույք
Կոտայքի մարզ,
ք. Հրազդան,
փ. Սպանդարյան
Գնորդ` Բագրատ Առաքելյան
Պայմանագիր` 225-Մ
20.01.2005 թ. |
Պահպանել
ընկերության
գործունեության
պրոֆիլ |
20.01.2024թ. |
Պահպանվել է: |
| 2. |
Հրազդանի կինոցանցի
գույքի կազմից
առանձնացված
«Բարեկամություն»
կինոթատրոնի գույք
Գնորդ` Արտավազդ Ղազարյան
Պայմանագիր` 226-Մ
24.01.2005 թ. |
Պահպանել
ընկերության
գործունեության
պրոֆիլը |
24.02.2024թ. |
Պահպանվել է: |
| 3. |
«Լեռնամետալուրգիայի
ինստիտուտ» ՓԲԸ-ի
բաժնետոմսեր
ք.Երևան, Խանջյան 19,
Գնորդներ`
«Լեռնամետալուրգիայի
ինստիտուտ» ՓԲԸ-ի
աշխատավորական
կոլեկտիվ` 40%,
«Արմենիան Քափըր
Փրոգրամ» ՓԲԸ` 30%,
«Մաքուր երկաթի
գործարան» ՓԲԸ` 30%
Պայմանագիր` 435-ՈՒ
22.10.2002 թ. |
Պահպանել
ընկերության
գործունեության
պրոֆիլը |
22.10.2024թ. |
Պահպանվել է: |
| 4. |
«Միջուկային
և ռադիացիոն
անվտանգության
գիտատեխնիկական
կենտրոն» ՓԲԸ-ի 90%
պետական
սեփականություն
հանդիսացող
բաժնետոմսեր
Գնորդ` «Միջուկային և
ռադիացիոն
անվտանգության
գիտատեխնիկական
կենտրոն» ՓԲԸ
Պայմանագիր` 880-Ու
10.08.2020 թ. |
Պահպանել
ընկերության
գործունեության
պրոֆիլը |
10.08.2024թ. |
Պահպանվել է: |
| 5. |
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի
ք.Երևան,
Բագրատունյաց 73 և
«Բագավան» ՓԲԸ-ի
ք. Աշտարակ,
Բագավան 2
100% բաժնետոմսեր
Գնորդ`
«Մոսթոն Էնջինիրինգ ԼՏԴ»
ընկերություն Օլիաջի
առևտրի կենտրոն,
Ֆրենսիս Ռեյչլ փողոց 1312
Վիկտորիա, Մահե, Սեյշելյան
կղզիներ
Տնօրեն` Դավիթ Գալստյան
Պայմանագիր` 865-Ու
12.04.2011 թ.
Կառավարության
21.06.2007 թվականի
թիվ 714-Ն որոշում |
Կատարել 3,4 մլրդ
հայկական դրամի
չափով ներդրում,
ապահովել 180 նոր
աշխատատեղ`
ամսական միջին
աշխատավարձը
դարձնելով 80 000
հայկական դրամ,
պահպանել
ընկերության
գործունեության
պրոֆիլը |
14.10.2024թ. |
Դատական
գործընթացում է: |
| 6. |
«Կուրորտաբանության և
ֆիզիկական բժշկության
գիտահետազոտական
ինստիտուտ» ՓԲԸ-ի
100% պետական
սեփականություն
հանդիսացող
բաժնետոմսեր
ք. Երևան,
Օրբելի 41
Գնորդներ`
Վիոլետա Սարգսյան,
Աննա Գյոզալյան
Պայմանագիր` 01-Մ
11.04.2023 թ. |
Կատարել 150 000 000
հայկական դրամի
ներդրում, պահպանել
ընկերության
գործունեության
պրոֆիլը |
30.12.2024թ. |
Հաշվարկվել է
տուգանք 30 000 000
հայկական դրամ,
պահպանվել է
ընկերության
գործունեության
պրոֆիլը: |
Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2025 թվական: