01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2025 թվականի N 384-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների N 1 հավելվածի` սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի`
i
1) 14.1-ին կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N1
(առանց ավելացված արժեքի հարկի)
| N |
Մեծությունը |
Վճարի չափը |
| 1. |
a1 |
9 911 դրամ/ամիս |
| 2. |
a2 |
537 դրամ/ամիս |
| 3. |
a3 |
0.996 դրամ/կՎտժ |
| 4. |
a4 |
1.783 դրամ/կՎտժ |
| 5. |
a5 |
2.003 դրամ/կՎտժ |
| 6. |
a6 |
0.960 դրամ/կՎտժ |
| 7. |
a7 |
1.704 դրամ/կՎտժ |
».
2) 15-րդ կետի N1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Աղյուսակ N1 դրամ/ամիս
(առանց ավելացված արժեքի հարկի)
| N |
Սպառողի սպառման համակարգի լարումը |
Սպառողի ենթակայանի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը |
Սպառողի էլեկտրահաղորդման գծերի շահագործման փոխհատուցվող ծախսերի սահմանային մեծությունը |
| 1. |
6 (10) կՎ |
111 502 |
20 650 |
| 2. |
35 կՎ |
446 007 |
35 103 |
| 3. |
110 կՎ |
892 016 |
37 167 |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ |
Մ. Մեսրոպյան |
|
19 նոյեմբերի 2025 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը` 25 նոյեմբերի 2025 թվական: