Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.11.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-74-րդ կետերով.

 

«71.

ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար

բազային տուրքի

30-ապատիկի չափով

72.

ռիելթորի որակավորման վկայականը վերաձևակերպելու համար

բազային տուրքի եռապատիկի չափով

73.

«Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար`

ա)

ֆիզիկական անձանց համար (յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի համար)

բազային տուրքի չափով

բ)

ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների և անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար)

բազային տուրքի

450-ապատիկի չափով

74.

«Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար)

բազային տուրքի

500-ապատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 73-րդ և 74-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 8
Երևան
ՀՕ-393-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2025 թվական:

 

 


 

 

pin
ՀՀ 13.11.2025
N ՀՕ-393-Ն օրենք