01.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Արտոնագրերի մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-108-Ն օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «ընթացքում,» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով.
2) 2-րդ մասը «ընթացքում,» բառից հետո լրացնել ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-429-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2025 թվական: