Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.01.2026 -

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «հարթակով» բառից հետո լրացնել «կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) 2-րդ մասի «սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «անձնական գրասենյակ հարթակով կամ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը`

1) «սույն գլխով» բառերից հետո լրացնել «կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցվելու դեպքում` այդ օրենքով սահմանված ժամկետներում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-437-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

 

 

pin
ՀՀ 04.12.2025
N ՀՕ-437-Ն  օրենք