Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

04.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական մարմինների պաշտոնական կայքէջերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության (այդ թվում` կիբեռանվտանգության) ապահովումը.».

2) 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2) օրենքով սահմանված կարգով համակարգում են տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռմիջադեպերին արձագանքելու աշխատանքները.».

3) 5.4-րդ կետի «իրականացնում են» բառերը փոխարինել «իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.7-րդ և 5.8-րդ կետերով.

«5.7) իրականացնում են պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում, ինչպես նաև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի համաձայն, Կառավարության կողմից սահմանված ցանկով հաստատված և լիազորված մարմնին վերապահված տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների նկատմամբ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված լիազոր և ինքնավար մարմինների լիազորություններն ու գործառույթները, այդ թվում` «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված պահանջների (չափորոշիչների) համաձայն.

5.8) պետական մարմինների` համացանցում տեղակայված տեղեկատվության (այդ թվում` պետական մարմինների պաշտոնական կայքէջերի) պաշտպանության, ինչպես նաև համացանցին պետական մարմինների անվտանգ համակցումն ապահովելու համար շահագործում են տեղեկատվական համակարգեր.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ, 5.7-րդ և 5.8-րդ կետերով նախատեսված լիազորություններն ու գործառույթներն իրականացնելու համար լիազորված մարմնի համակարգում ձևավորվում է Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնը (National Cyber Defense Center)` որպես կառուցվածքային ստորաբաժանում:

1.2. Լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև փոխգործակցության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կիբեռանվտանգության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող վեց ամսվա ընթացքում:

3. Մինչև սույն օրենքից բխող Կառավարության որոշման ընդունումը լիազորված մարմնի Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմնի համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմերի միջև տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև փոխգործակցությունն իրականացվում են միայն օրենքներով սահմանված կարգավորումների շրջանակում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՀՕ-450-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 04.12.2025
N ՀՕ-450-Ն օրենք