Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.01.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով:».

2) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 9-րդ մասի «կանխիկ եղանակով նաև վճարվում է» բառերը փոխարինել «վճարվում է նաև» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) վերնագրի «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում» բառերով.

2) 1-ին մասի «բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն» բառերը փոխարինել «շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններ կամ կազմակերպություններ (այսուհետ` սոցիալական պաշտպանության հաստատություն)» բառերով.

3) 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալը յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:

3. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:

4. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Կառավարության սահմանած կարգով:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 25
Երևան
ՀՕ-483-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

 

pin
ՀՀ 17.12.2025
N ՀՕ-483-Ն օրենք