Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

01.01.2026 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 58.1-ին և 58.2-րդ կետերով.

«58.1) 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում` ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը.

58.2) 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող և 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում` ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը և ազատ շրջանառության նպատակով բացթողումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը.»:

 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-487-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

 

 

 

pin
ՀՀ 17.12.2025
N ՀՕ-487-Ն օրենք